Գրքեր

Իրադարձություններ
Ճանաչողական դաս Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում
Ապրիլի 6-ին Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի 9-ի «Ա» դասարանի աշակերտները, հայ եկեղեցու պամության ուսուցչուհի Գայանե Գրիգորյանի նախաձեռնությամբ, այցելեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Այցը, ինչպես նշեց մանկավարժը, ճանաչողական նպատակ ուներ, որպեսզի աշակերտները եկեղեցում քահանայի բացատրությամբ ծանոթանային Հայ եկեղեցու ճարտարապետական կառուցվածքին, արարողությունների ժամանակ գործածվող աստվածապաշտական գրքերին, եկեղեցական սպասքին .....
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խոսուն վիմագրերը
Ապրիլի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակից դարձավ հետաքրքրաշարժ բանախոսության. երիտասարդները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, Ս. Անանիայի մատուռ-դամբարանում և եկեղեցու բակում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մաշտոցյան մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հարությունյանի օգնությամբ ծանոթացան .....
Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ
Մարտի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:  Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան այրեր:  Հընթացս Ս. Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ .....
Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը
Սիրելի՛ հավատավոր զավակներ, «Յարեա՜ւ Տէրն ի գերեզմանէն»:Աշխարհասասան այս իրողության խորհուրդը մարդկային պատմության մեջ գերահրաշ մի երևույթ է: Ահավասիկ, մեր երկրային կյանքի ճանապարհը կրկին պայծառանում է Մարդեղացյալ Աստծո թափուր գերեզմանից ճառագող լույսով, և մենք արժանանում ենք՝ վայելելու քաղցրահունչ և կենսապարգև Կենաց խոսքը. «Չէ աստ, այլ յարեաւ»: Քրիստոսի Սուրբ Հարության խորհուրդը հրավեր է նոր կյանքի, որպեսզի մեր հոգևոր .....
Ծաղկազարդի տոնը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում
«Օրհնեալ, որ գայ յանուն Տեառն. օրհնութիւն ի բարձունս», առաջին դարից առ այսօր փառաբանական այս խոսքերն են հնչում սուրբ տաճարներից ներս՝ ազդարարելով Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին Տիրոջ մուտքը Երուսաղեմ տոնախմբեց մարտի 25-ին: Տոնական օրը մեծ թվով ընտանիքների էր համախմբել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում՝ մասնակիցը դարձնելու վաղ առավոտից մինչև երեկո կատարվող արարողություններին: .....
Ազգային ավանդույթներով հագեցած համադպրոցական միջոցառում
Մարտի 22-ին Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում՝ նվիրված հայկական և ռուսական միջավայրում տեղ գտած բարեկենդանյան սովորություններին: Միջոցառումը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Ավագ դպրոցականները մեկը մյուսի ետևից ներկայացնում էին օրվան բնորոշ իրենց կողմից պատրաստված ուտեստները, երգում .....
Սուրբ Անանիա առաքյալի անապատը՝ գրչության կենտրոն
Մարտի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում կայացած հերթական բանախոսությամբ, բացահայտեց իր համար հարազատ դարձած սրբավայրի՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հարուստ և հռչակավոր անցյալից կարևոր մի հատված: Հետաքրքրաշարժ բանախոսությունը ծավալվեց «Սուրբ Անանիա առաքյալի անապատը՝ գրչության կենտրոն» թեմայի շուրջ, և բանախոսն էր ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության .....
Պատարագների պատվիրման առանձնահատկությունները՝ ըստ վիմագիր և մատենագիր սկզբնաղբյուրների
«Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում՝ մարտի 15-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց «Պատարագների պատվիրման առանձնահատկությունները՝ ըստ վիմագիր և մատենագիր սկզբնաղբյուրների» թեմայի շուրջ բանախոսությանը: Երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Բանախոսը՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐՏԻ 8-Ի` ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում բոլոր կանանց և շնորհավորում Մարտի 8-ի տոնական առիթով։ Նշանակալի այս տոնը ևս մեկ առիթ է վերարժևորելու մեր ժողովրդի կյանքում կանանց՝ մեր մայրերի, քույրերի ու դուստրերի անուրանալի դերակատարությունը: Դարեր շարունակ հայ կինն է ոգեշնչել ու խանդավառել մեր քաջորդիներին՝ չնահանջող արիությամբ մարտնչելու մեր հայրենիքի, նվիրական մեր ընտանիքների, ազգային ու հոգևոր .....
Բանախոսություն «Հայ Եկեղեցին և Հայոց հայրապետները 20-րդ դարում» թեմայի շուրջ
Մարտի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Հայ Եկեղեցին և Հայոց Հայրապետները 20-րդ դարում» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ, աստվածաբանական գիտությունների թեկնածու՝ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Հերթական բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Վազգենը նախ անդրադարձավ .....
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցան Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովի նիստերը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո որպես ատենապետեր ժողովը վարելու հրավիրվեցին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Օրակարգի .....
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ
Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում ներեկեղեցական հարցերի շարքում անդրադարձ կատարվեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում վերջին տարիների զարգացումներին և պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։ Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ .....
Մկրտության ծեսը հայ բանահյուսական և ազգագրական նյութերում
Փետրվարի 22-ին, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց «Մկրտության ծեսը ԺԹ դարավերջի և Ի դարասկզբի բանահյուսական և ազգագրական նյութերում» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի բնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Քրիստինա Այվազյանը: Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի շնորհավորական խոսքը՝ ուղղված Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին
Փետրվարի 20-ին նախագահական նստավայրում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանը ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար նախագահի կողմից պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի .....
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնության ու գնահատանքի խոսքն ուղղեց Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին։ Վեհափառ Հայրապետը հայցեց Երկնավոր Տիրոջն արդյունավորել ժողովականների ջանքերը, որպեսզի .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․