Գրքեր

Իրադարձություններ
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի տարեվերջյան դասը
Դեկտեմբերի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում, կիրակնօրյա դպրոցի սաները, մանկավարժ Սիրանուշ Գումրույանի գլխավորությամբ, տարեվերջյան դասը վերածել էին ամանորյա տոնախմբության: Տոնական խանդավառություն էր տիրում. ուրախ անակնկալները հաջորդում էին մեկը մյուսին: Երեխաները «Զանգակներ» երգն էին երգում, պարում էին, հետաքրքրաշարժ խաղերի մասնակցում: Նրանք քաջատեղյակ էին, թե ինչ խորհուրդներ ունեն տոնածառը, աստղը, ամանորյա նվերները, .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի ամանորյա տոնախմբությունը
Դեկտեմբերի 21-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Ձորաբերդ» ռեստորանում նշեց Ամանորը՝ իրենց բնորոշ սովորությամբ, խաղերով և հետաքրքիր անակնկալներով: Ամանորյա տոնախմբությունը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սկսվեց Տերունական աղոթքով: Տեր Հայրը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական .....
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում նախատոնական խանդավառություն էր
Դեկտեմբերի 17-ին, Ս. Պատարագի ավարտին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նախատոնական խանդավառություն էր: Ազգային երաժշտության ներքո ողջ համայնքը՝ դպիրից մինչև քահանա, տիկնանց և երիտասարդաց միությունների անդամները, կիրակնօրյա դպրոցի սաները, մեծ թե փոքր իրենց մասնակցությունն էին բերել եկեղեցու շրջափակը ամանորյա և Ս. Ծննդյան շունչ հաղորդելու համար: Ս. Ծննդյան ծառը բազմերանգ խաղալիքներով և լույսերով զգեստավորվեց: Հոգևոր ուրախությամբ .....
Սրբապատկերների, խաչվառների և վեմ քարերի օծման արարողություն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում
Դեկտեմբերի 15-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ և թեմի հոգևոր դասի ու հավատացյալների մասնակցությամբ, օծվեցին սրբապատկերներ, խաչվառներ և վեմ քարեր:  Համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնակարգված արարողության՝ սրբապատկերները,  խաչվառներն ու վեմ քարերը լվացվեցին նախ ջրով և գինով, ապա Սրբազան Հոր ձեռամբ օծվեցին Սրբալույս Մյուռոնով: Այսուհետ .....
Ժամանակը Քրիստոսից առաջ և հետո
«Ժամանակի ըմբռնումը հեթանոսության, վաղ քրիստոնեության և արդի ժամանակաշրջաններում» թեմայի շուրջ էր դեկտեմբերի 14-ի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության հերթական հանդիպումը, որ տեղի ունեցավ «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում: Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով:  Օրվա բանախոսը՝ ԵՊՀ .....
Հոգևոր կայքէջերում պատկերների միջոցով քարոզչության առանձնահատկությունները
Դեկտեմբերի 7-ին, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակում, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը մասնակցեց «Հոգևոր կայքէջերում պատկերների միջոցով քարոզչության առանձնահատկությունները» թեմայի շուրջ բանախոսությանը, որը վարեց աստվածաբան Շահանե Հարությունյանը: Հանդիպումը կազմակերպել էր «Զորավոր» երիտասարդաց միությունը և «Դիալոգ» ՀԿ-ն: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան .....
Քրիստոնեության սխալ ընկալումները գիտության և մշակույթի ասպարեզներում
Նոյեմբերի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության հերթական հանդիպումը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, կայացավ «Քրիստոնեության սխալ ընկալումները» բանախոսության շուրջ: «Զորավոր» երիտասարդաց միության և «Դիալոգ» ՀԿ-ի կողմից կազմակերպված հանդիպմանը բանախոսեց երիտասարդ աստվածաբան Շուշան Խաչատրյանը, ով անդրադարձավ գիտության և մշակույթի ասպարեզներում առկա հակաքրիստոնեական .....
Պատմական աղանդների արտահայտումները ժամանակակից աղանդներում
Նոյեմբերի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Պատմական աղանդները և դրանց արտահայտումները ժամանակակից աղանդներում» բանախոսությանը, որը վարեց պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Հակոբյանը: Հանդիպումը կազմակերպել էր «Զորավոր» երիտասարդաց միությունը և «Դիալոգ» ՀԿ-ն: Երիտասարդաց միության .....
Դպրոցականների ճանաչողական դասը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում
Նոյեմբերի 7-ին Երևանի թիվ 108 միջնակարգ դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտները, հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Շուշանիկ Բաբայանի նախաձեռնությամբ, ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Ուխտագնացությունը, ինչպես նշեց հայ եկեղեցու պատմության մանկավարժը, նաև ճանաչողական նպատակ ուներ, որպեսզի աշակերտներն անձամբ կարողանային տեսնել եկեղեցու կառուցվածքը, ծանոթանային աստվածապաշտական գրքերին, եկեղեցական սպասքին և զգեստներին: Տեր .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը
Վեհափա՛ռ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը գահակալության տարեդարձի առթիվ: Մաղթում ենք, որ Տիրոջ օրհնությամբ ու շնորհներով զորացած՝ նորանոր արարումներով և ձեռքբերումներով զարդարվի Ձերդ Սրբության հայրապետական գավազանն՝ ի շինություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի փառս Աստծո: Հայցում ենք, որ Ամենազոր Տերը քաջառողջություն, երկար տարիների արևաշատ ու նվիրական բազում իրագործումներով .....
Բըրբենքում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Նոյեմբերի 1-3-ը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Ժողովը սկսվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը թեմի հոգևորականների և աշխարհականների անունից բարի գալուստ մաղթեց Նորին Սրբությանը և ԳՀԽ անդամներին` անդրադառնալով թեմի .....
Զանգերի օծում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Հոկտեմբերի 22-ը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասի և համայնքի անդամների համար նշանավորվեց երեք նոր զանգերի օծման հանդիսավոր արարողությամբ: Կիրակնօրյա Սուրբ Պատարագը մատուցեց Տեր Վահան քահանա Առաքելյանը՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հանդիսապետությամբ: Հավարտ Սուրբ Պատարագի Նավասարդ Սրբազանի ձեռամբ օծվեցին զանգերը, որոնք եկեղեցուն էին նվիրաբերել համայնքի անդամներ Շամիրյան Ռոբերտ և Մկրտումյան .....
Սուրբ Անանիայի հրաշագործ աջը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի 72 աշակերտներից Ս. Անանիայի հիշատակության օրը այս տարի նշեց հոկտեմբերի 17-ին: Օրհնաբեր օրը բազում ուխտավորների էր առաջնորդել դեպի Երևանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ Զորավոր Ս. Աստվածածին: Ուխտավորների մեծ փափագն էր սրբի ամենազոր նշխարների օրհնությանը հաղորդակից լինել ինչպես եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, այնպես նաև առաքյալի մասնատուփ-աջից (17 դար), որ արդեն հինգերորդ տարին է, Ն.Ս.Օ.Տ.Տ. .....
Աստծո խոսքը կլսվի նաև ժեստերի լեզվով
Յուրաքանչյուր քրիստոնյա Աստծո խոսքը լսում ու հասկանում է սեփական լեզվով՝ մայրենիով: Հայտնի է, որ Աստվածաշունչն իրապես հայացավ 5-րդ դարում՝ գրերի գյուտով: Մինչ այդ եկեղեցական արարողությունների, աստվածաշնչային ընթերցումների լեզուն ասորերենը կամ հունարենն էր, ինչը ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի էր: Արդյունքում Աստծո խոսքը շատերի սրտերին չէր հասնում: Մայրենին կարող է լինել հայերենը, ռուսերենը, անգլերենը կամ ժեստերը: Այո, խուլերն .....
Դարձի՛ր պահապան
«Բարև Ձեզ, ցանկանո՞ւմ եք դառնալ Տավուշի սահմանամերձ գյուղերի երեխաների պահապանը։ Եթե այո, ապա մասնակցեք «Խաղաթաքստոց» բարեգործական միջոցառմանը, տեղադրեք փազլի Ձեր կտորը ու աջակցեք ևս մեկ թաքստոցի կառուցման աշխատանքներին», - Երևանի մի շարք եկեղեցիների բակերում առաջարկում էին երիտասարդները։  Հոկտեմբերի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Երևանի 8 եկեղեցիների .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․