Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ
Եթե իմանայիք, թե ինչ է նշանակում՝ «Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ», ապա դուք անպարտներին չէիք դատապարտի (Մտթ. 12:7): Աստվածասեր սիրելի եղբայրներ և քույրեր, Օսեե մարգարեի գրքից (6:6) այս մեջբերումը փարիսեցիները վստահաբար շատ լավ գիտեին, քանի որ Օրենքի փայլուն գիտակներ էին և Քրիստոսին էլ այս փաստը քաջ հայտնի էր, բայց այնուամենայնիվ Նրա նախատինքը խոսում է հակառակի մասին: Ինչո՞ւ: Ճիշտ նույն պատճառով, որով մենք ենք տեսնող մարդուն ասում. .....
Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի
Խնդրեցէ՛ք զիմաստութիւն, զի ապրեսջիք: Իմաստություն փնտրեցե՛ք, և դուք կփրկվեք (Առակներ 9:6): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Այսօր տոնում ենք Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից: Այս շաբաթ, որ հայտնի է Արարատյան շաբաթ անվամբ, նշվեցին նաև Սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց տոները ևս: Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով և նախաձեռնությամբ  կառուցվեցին Սուրբ .....
Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից
«Այսօր երգէ եկեղեցի որդւովք իւրովք ընդ հրեշտակս յիշատակի Լուսաւորչին. փառք ի բարձունս Ասոտծոյ»: «Այսօր հրեշտակների հետ երգում է եկեղեցին իր որդիներով՝ ի հիշատակ Լուսավորչի. փա՜ռք Աստծուն բարձունքներում» (Շարական)։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի՛ զավակներ, Տիրոջ անբավ օրհնությունը շարունակվում է հեղվել մեզ վրա և այսօր կրկին հոգևոր մեծ ուրախության առիթ ունենք, քանի որ դարձյալ տոն է մեր Մայր եկեղեցում՝ սուրբ Գրիգոր .....
Եղիա մարգարե
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի այսօր Կրակե մարգարեի՝ Եղիայի հիշատակման օրն է: Ի տարբերություն Հայ եկեղեցու կողմից տոնելի մյուս սրբերի, որոնց հիշատակությունը կատարվում է շաբաթվա պարզ օրերին, Եղիան այն միակ սուրբն է, ում հիշատակությունը կատարում ենք Տերունական՝ կիրակի օրը: Վստահաբար այս փաստը վկայում է նրա առաձնահատուկ լինելու մասին: Աստծո այս երանելի սուրբը սերում է Ահարոնի տոհմից, .....
Հովիվը և հոտը
«Ես եմ բարի Հովիվը. բարի Հովիվն Իր կյանքն է տալիս ոչխարների համար» (Հովհ. 10:11): Ամեն անգամ, երբ կարդում ենք Ավետարանները, զարմանքով նկատում ենք, որ Ավետարանական պատմությունների մեջ կարգավորվածությունը թերի է: Ինչպես նաև զգալի է տրամաբանական կապի բացակայությունը մանավանդ Հիսուսի ճառերի մեջ, նույնիսկ այն ճառերի, որոնք միևնույն թեմայով են և միայն մեկ անգամ են արտասանվել: Կարգավորվածության և կապի այսպիսի պակասն ուշագրավ է մասնավորապես .....
Հոգեգալուստ
Մխիթարիչն Հոգին Սուրբ՝ զոր առաքեսցէ Հայր յանուն Իմ, Նա ուսուսցէ ձեզ զամենայն, որ ինչ ասացի ձեզ և յիշեցուսցէ ձեզ։ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, Որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ (Հովհաննես 14։26)։ Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հոգեգալուստը, երբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշակերտները հրեղեն լեզուների տեսքով .....
Երկրորդ Ծաղկազարդ
Այս մեծահրաշ խորհուրդն ավանդությամբ է մեզ հասել, Եվ մեր հոգիների Լուսավորիչն է Իր Տիրոջից սա լսել, Որ «այսoր մեծ տոն է երկնային դասերի համար, Քանի որ Վեհագույն Երկնավորն է երկրից երկինք ելնում այսօր»:    (Շարակնոց) Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Տերունական կիրակին այսօր ևս տոնական է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում, քանի որ նշում ենք միայն Հայ եկեղեցում հաստատված Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի ավանդությունը կապված .....
Քրիստոսի բարի մշակը. Մովսես Տաթևացի
«Երկնքի արքայությունը նման է մի տանուտերի, որ առավոտյան ելավ իր այգու համար մշակներ վարձելու: ….բազում են կանչվածները, բայց սակավ են ընտրյալները» (Մտթ. 20:1, 16): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Իր անհատնում սիրո հարուստ շտեմարանից Բարեգութ ու Ողորմած Հայրը մեր կյանքի ողջ ընթացքում բազում շնորհներն է բաշխում է մեզ՝ մեղավոր անարժաններիս, և այսօրվա շնորհառատ օրն էլ դրա վառ ապացույցներից է: Այսօր մեր հարազատ եկեղեցու՝ Զորավոր Սուրբ .....
Համբարձում
«Եվ Ինքը Տեր Հիսուս նրանց հետ խոսելուց հետո դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը: Իսկ նրանք ելան ու քարոզեցին Ավետարանը ամբողջ աշխարհում՝ Տիրոջ գործակցությամբ և իրենց ուղեկցող բոլոր նշաններով հաստատում էին Խոսքը» (Մարկոս 16:19, 20): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը: Քրիստոսի համբարձումը իրար է կապում երկինքն ու երկիրը, մոտեցնում .....
«Ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է»
«Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ» (Ղուկ. 15:7): Ի Տեր Հիսուս Քրիստոս միավորված սիրելի հավատացյալներ. Տերունական այս խոսքերը պատասխանն էին փարիսեցիների և օրենսգետների այն տրտունջի, թե՝ ինչո՞ւ է նա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ: Ղուկասի ավետարանում գրի առնված ամբողջական պատասխանն իր մեջ կորստի և ապա վերագտնելու .....
«Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս Քո թագավորությամբ»
«Յիշեա՛ զիս Տէր՝ յորժամ գայցես արքայութեամբ Քով»։ «Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս Քո թագավորությամբ» (Ղուկաս 23։42)։ Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ խաչի երևման տոնը։ 351թ. Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը Երուսաղեմի երկնքում երևաց խաչի նշանը։ Խաչի երևումը ցույց է տալիս խաչի հաղթանակը։ Քրիստոսին խաչողները կարծեցին, թե հաղթեցին Նրան խաչելով, Նրան լռեցրին, ազատվեցին Նրանից։ .....
Կարմիր կիրակի
«Ես եկի զի զկեանս ունիցին և առաւել եւս ունիցին»։            «Ես եկա, որ կյանք ունենան և առավել ևս ունենան» (Հովհաննես 10։10)։ Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր ի Հիսուս Քրիստոս. Այսօր հետհարության շրջանի Կարմիր կիրակին է։ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է բոլոր սուրբ նահատակներին, որոնց արյամբ ցողվեցին եկեղեցու հիմքերը։ Հավատքի այդ անմնացորդ նվիրյալներին աննահանջ կերպով առաջնորդում .....
Ապրիլ 24
«Այսքան չարիք թե մոռանան մեր որդիք, Թո՛ղ ողջ աշխարհ Հային կարդա նախատինք» (Ավետիս Ահարոնյան): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Տեր Հիսուս Քրիստոս, Այս տողերը պատկանում են 19-րդ դարի վերջում Իգդիրում ծնված հայ հասարակական-քաղաքական գործիչ, գրող, 1919թ.-ին Հայաստանի առաջին հանրապետության նախագահ Ավետիս Ահարոնյանին: Ես որոշեցի հենց դրանք ընտրել որպես քարոզիս բնաբան, քանի որ կարծում եմ՝ այսօր մեր ազգը հայտնվել է մի այնպիսի վտանգավոր իրավիճակում, .....
Կենդանի Աստծու եկեղեցին՝ որպես սյուն և հաստատություն ճշմարտության
«Եկեղեցին ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլիայում խաղաղության մեջ էր և, ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով, Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր» (Գործք 9:31): Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր տոնում ենք Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին, որը նվիրված է Քրիստոսի եկեղեցու հիմնահաստատմանը: Աստծու տունը, ինչպես ասում է Սուրբ Պողոս առաքյալը, Կենդանի Աստծու եկեղեցին է՝ սյուն և հաստատություն ճշմարտության .....
Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի
«Այդ վեմի վրա պիտի շինեմ Իմ Եկեղեցին» (Մատթ. 16:17): «Պետք է ձեզ վերստին ծնվել» (Հովհ. 3:7): «Դուք իբրև կենդանի վեմեր կառուցվում եք որպես հոգևոր տաճար» (Ա Պետրոս 2:5): Մեր Եկեղեցու գեղեցիկ և խորհրդավոր կիրակիներից մեկն է սա: Ընդհանրական քրիստոնեական Եկեղեցու նկարագրի և իսկության մասին ուղղամիտ ու լայնախոհ ըմբռնումով ամենքս հրավիրվում ենք տոնելու և խորհրդածության առարկա դարձնելու այն հաստատության հիմնադրությունն ու բարգավաճումը, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․