Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Հիսուս Քրիստոսի իշխանության մասին
«Ի՞նչ իշխանությամբ ես դու այդ անում, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը» (Մարկ. 11:28): Իմ արիասիրտ ու բարեպաշտ եղբայրներ ու քույրեր՝ միավորված Քրիստոսի ու հայրենիքի սիրով, Արդեն յոթ օր է՝ ուղիղ մեկ շաբաթ, ինչ Երկիր մոլորակի վրա տասը միլիոն սրտերից կազմված մի մեծ ու միասնական սիրտ է բաբախում Հայաստան ու Արցախ աշխարհի համար: Հայի սիրտն է դա, որ միասնական աղոթք դարձած՝ առաքվում է առ Տեր ու Նրա գթությունը հայցում: Արդեն յոթ երկար ու ձիգ օր .....
Թթխմորի առակը
«Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որ մի կին, առնելով, դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»  (Մտթ. ԺԳ 33): Կա մի բառ, որը ժամանակակից մարդկանց, հատկապես՝ սկեպտիկների շուրթերին բազմիցս հայտնվում և հաճախ նաև նրանց գրչի արգասիքն է դառնում. «առաջադիմություն» բառն է այդ: Նրանք, եթե անգամ քաղաքականության, գիտության, տնտեսագիտության, փիլիսոփայության կամ բարոյականության մասին էլ խոսելիս կամ գրելիս լինեն, շատ հազվադեպ .....
Վարագա Սուրբ Խաչի տոնի քարոզ
«Փայտ կենաց է ամենեցուն որ պատսպարին ի նա եւ որ յենուն ի նա իբրեւ ի Տէր հաստատութեամբ»։    «Նա կենաց ծառ է բոլոր նրանց համար, ովքեր ապավինում են նրան և վստահությամբ հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա» (Առակներ 3։18)։ Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ․ Այսօր նշում ենք Վարագա Սուրբ Խաչի տոնը՝ ի հիշատակ այն իրողության, որ 7-րդ դարում Վարագա լեռան վրա Թոդիկ անունով ճգնավորն ու իր աշակերտ Հովելը աղոթքով արժանացան գտնելու մեր Տեր .....
Վարագա Սուրբ Խաչ
«Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա» (Սղմ. 120:1) Լեռները մարդկային կյանքի պատմության մեջ ուշագրավ տեղ են զբաղեցնում. լեռներն են, որոնց վրա բացվում են ամենամեծ տեսարանները, լեռները մեծ դեր ունեն բարքերի, սովորությունների և քաղաքակրթության մեջ, այնտեղ, այդ բարձունքներում, կամ բարձունքների ստորոտներում  են ձևավորվել ազգերը և կրոնները: Նախ Արարատ լեռն էր, այնտեղ՝ այդ բարձրունքի վրա տապանը կանգնեց և արդար .....
Ընտրյալը նա է, ում Տերն է գովում
«Քանի որ ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ՝ նա, ում Տերն է գովում» (Բ Կորնթ. 10:18): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Սրանք և Աստվածաշունչ մատյանի յուրաքանչյուր այլ խոսք Սուրբ Հոգուց ծնունդ առած, Աստվածային անճառելի իմաստությունից բխած ճշմարտություն է, որ Հին Կտակարանում հնչում է աստվածակիր մարգարեների, իսկ Նորում՝ Սուրբ Հոգու անոթ դարձած առաքյալների շուրթերից: Սուրբ Պողոս առաքյալը մեկ անգամ չէ, որ անդրադարձել .....
Խաչվերացի մեռելոցի քարոզ
«Յետին թշնամին խափանի՝ մահ»: «Վերջին թշնամին, որ պիտի կործանվի, մահն է» (Ա Կորնթ. 15:26): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում էր Խաչվերացը: Այն խաչին նվիրված հերթական տոներից է, իսկ այսօր ննջեցյալների հիշատակության օր է: Ցավոք, մարդիկ հաճախ, անտեսելով տոնի ուրախությունը, այցելում են իրենց հարազատների շիրիմներին: Այնինչ հարկավոր է տոնի օրը ուրախանալ, իսկ հաջորդ օրը միայն հիշել .....
Խաչվերացի քարոզ
«Քո մահվան Խաչը կենաց աղբյուր դարձավ մեր մահկանացության համար» (Սբ. Եփրեմ Ասորի): Սիրելի՛ բարեպաշտ քրիստոնյաներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, հավատարիմ մնալով Եկեղեցու սրբազան ավանդությանն ու անխախտ հետևելով Եկեղեցու հայրերի հաստատած կանոնին՝ այսօր տոնում է Տաղավար տոներից հինգերորդը՝ Խաչվերացը, որի առթիվ էլ մեծ խնդությամբ շնորհավորում եմ ամենքիս: Տեր Հիսուս Քրիստոսի փրկչական խաչին նվիրված այս տոնը, որ նշվում է համայն քրիստոնեական .....
Խաչի քարոզությունը
«Իսկ որովհետև հրեաները նշան են հայցում, և հեթանոսները իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին» (Ա Կորթն․ Ա 22-23): Պողոս առաքյալի այս խոսքերից հետևում է, որ նրա ապրած դարաշրջանում աստվածային զորության հայտնության մասին երեք հիմնական ըմբռնումներ գոյություն ունեին։ Հրեաներն աստվածային զորությունը ցանկանում էին տեսնել միայն երկնային հրաշքների, նշանների մեջ, հեթանոսները՝ մտքի և հանճարի բարձր կարողության, իսկ քրիստոնյաները՝ .....
Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնի քարոզ
«Մայր և կոյս, աղախին Քրիստոսի, որ բարեխոսդ ես միշտ աշխարհի» (շարական): ​Սիրելի՛ հավատավոր հայորդիներ. ​Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնունդը: ​Որքա՜ն ենք ուրախանում մեր և մեր հարազատների, մեր զավակների ու ծնողների ծննդյան տարեդարձերին: Ուրախանում ենք նրանցով, մեր կյանքում նրանց ներկայությամբ, որ Աստված նրանց պարգևել է մեզ: Ուստի որքա՜ն առավել մեծ ցնծության և ուրախության առիթ է, որքա՜ն .....
Խուլ ու համրի բժշկումը
«Սա ամեն ինչ լավ արեց, որովհետև խուլերին լսել է տալիս և համրերին՝ խոսել» (Մրկ. 7:37): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Այսօրվա ավետարանական ընթերցվածքը մեզ կրկին տեղափոխում է մեր մտավոր տեսածրին արդեն այնքան հարազատ դարձած Գալիլիայի գողտրիկ ծովեզերքն ու հերթական հրաշքի ականատեսը դարձնում: Մարկոս ավետարանիչը չի բացահայտում, թե ով՝ միգուցե Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտները, միգուցե Նրան հետևող ու Նրա գործած բազմաթիվ հրաշքներից .....
Աղոթքը
«Ամեն ժամ աղո՛թք արեք» (Ղուկ. ԻԱ 36): «Խնդրեցե՛ք, և կտրվի ձեզ» (Մտթ. Է 7): Լրջախոհ ու անկեղծ որևէ մարդ չպիտի համարձակվեր բարոյական առումով Հիսուսի գերազանցությունը վեճի առարկա դարձնել։ Թերևս ոմանք համաձայն չլինեն Նրա անձի՝ աստվածային բնույթ ունենալու մասին հնչած դավանաբանական խրթնաբանությունների հետ, սակայն երբ խնդիրը Հիսուսի սրբությանն է վերաբերում, ապա ամեն ոք համաձայն ու համերաշխ կլիներ այն հայտարարությանը, թե երկրի վրա .....
Սուրբ Աստվածածնի գոտու գտնվելու օրվա քարոզ
«Եղի՛ր հավատարիմ մինչև մահ, և Ես քեզ կյանքի պսակը պիտի տամ» (Հայտնություն 2։10)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր տոնում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի գոտու գտնվելը։ Հերթական տոնը՝ նվիրված եկեղեցու մեծագույն բարեխոս սրբին՝ Աստվածամորը։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս նրանով մարդացավ, մարմնացավ, որպեսզի աշխարհ գալով սովորեցնի Ճշմարտությունը, ցույց տա մեղքերի և արդարության սահմանը, մարդկանց՝ խավարից .....
«Ես պիտի լինեմ ձեզ համար հայր. և դուք պիտի լինեք ինձ համար որդիներ և դուստրեր»
«….ես պիտի լինեմ ձեզ համար հայր. և դուք պիտի լինեք ինձ համար որդիներ և դուստրեր», - ասում է Ամենակալ Տէրը» (Բ Կորնթ. 6:18): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Երանելի է ձեզնից յուրաքանչյուրը, որ եկեղեցի է գալիս զավակի գիտակցությամբ: Երանելի է յուրաքանչյուր ոք, ով իրեն իսկապես Աստծու զավակ է զգում՝ դրան հետևող ողջ պատասխանատվությամբ, և այդ գիտակցությունը որպես հիմք դնում ժայռի վրա կառուցվող իր տան համար (հմմտ. Մտթ. 7:24): «Ես զավակն .....
«Եվ Աստված օրհնեց նրանց»
«Եւ օրհնեաց զնոսա Աստուած»։ «Եվ Աստված օրհնեց նրանց» (Ծննդոց 1:28): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Երեկ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին օրհնվեց խաղողը, օրհնվեցին բոլոր պտուղները: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կատարեց խաղողի օրհնության կարգ՝ Աստծո օրհնությունը հայցելով և բաշխելով բոլոր տեսակի բարիքների վրա: Մենք գիտենք, որ տարվա ընթացքում Սուրբ Սարգսի տոնին կատարվում է երիտասարդների, Տյառնընդառաջին՝ .....
Սուրբ Աստվածածնի Վերափոխումը
«Կարոտով լցրիր մեր սիրտը, ո՛վ մեր քույր հարս, քո մի հայացքով, քո պարանոցի մի մանյակով կարոտով լցրիր սիրտը մեր» (Երգ երգոց 4:9): Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, Այսօր կրկին անասելի խնդությամբ լի է հոգիս, ցնծում ու խայտում է սիրտս, քանի որ Ամենասրբուհի Մոր տոնի Պատարագը մատուցելու մեծագույն պատիվն ու երջանկությունն ունեմ: Այսօր մեր Երկնային Տիրուհու, Անապական Հարսի ու Հեզագեղ Մոր՝ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնն .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․