Գրքեր

Պատկերագրություն

Մեր հոգևոր ժառանգության կարևոր մաս է կազմում և քրիստոնեական եկեղեցու աստվածպաշտական համակարգում կարևոր դեր կատարում եկեղեցական կերպարվեստը: Ամենայն բարին ու լուսավորը, ազնիվն ու սքանչելին, որ արարվում և ներգոյանում են հոգևոր անձանց մեջ` աստվածահաճ կյանք վարելու ընթացքում, իրենց բազմաբնույթ արտահայտությունն են ստանում եկեղեցական արվեստում՝ դառնալով նրա հարստությունն ու զարդը: Եկեղեցական կերպարվեստի կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պատկերին:

 

Հայաստանում քրիստոնեության ընդունման առաջին տարիներից ի վեր կառուցվել են բազմաթիվ մատուռներ և եկեղեցիներ: Եկեղեցու ծեսին և պաշտամունքին զուգահեռ զարգացել է նաև հոգևոր արվեստը, մասնավորապես՝ նկարչությունը:

Քրիստոնեական պաշտամունքի խորհրդաբանության համաձայն նորաբաց եկեղեցիները հարդարվում էին պատկերներով:

Քրիստոնեության առաջին տարիներից սկսած Հայ եկեղեցին ընդունել է սրբապատկերը՝ որպես ծիսակարգի անհրաժեշտ գործոն:

Եկեղեցու հայրերը ժամանակին տեսականորեն հիմնավորել են պատկերների գոյության անհրաժեշտությունը: Քրիստոնեական թեմաներով պատկերները հոգևոր ներգործության դեր ունեն, որոնք օգնում են «զգայականի միջոցով դեպի հոգևորը բարձրանալուն» (Դիոնիսիոս Արիսպագացի), միաժամանակ ունեն պատմողական, տեղեկատվական նշանակություն: Ինչպես նշում է Հովհաննես Դամասկացին. «Պատկերն անգրագետի համար նույնն է, ինչ որ գիրքը՝ գրագետի համար»:

Վրթանես Քերթողը «Յաղագս պատկերամարտից» երկում ընդգծում է պատկերների կարևորությունը՝ շեշտելով պատկերների կատարած և՛ ճանաչողական ու զգայական, և՛ հոգևոր՝ աստվածպաշտական դերը: Հեղինակը գրում է. «Աստծո եկեղեցիներում նկարված ենք տեսնում Քրիստոսի կատարած բոլոր սքանչելագործությունները, ինչպես Գրքերում է գրված… ծնունդը, մկրտությունը, չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը և երկինք համբառնալը: Եկեղեցիներում նկարում են այս բոլորը, ինչ որ Սուրբ Գիրքն է պատմում: Գրքերից միայն ականջներն են լսում, իսկ պատկերները աչքերով տեսնում են, ականջներով լսում և սրտով հավատում»:

Կրոնական արվեստը, ըստ իր պաշտամունքային նշանակության, ենթադրում է արվեստագետի պատասխանատու և երկյուղած խորհրդազգացություն: Անհնար է առանց ներքին հոգևոր կյանք ունենալու ստեղծել ճշմարիտ կրոնական արվեստ և մնայուն հոգևոր արժեքներ, որոնք ոչ միայն արտաքնապես ծառայեն իրենց առարկայական-ծիսական նպատակին, այլև հաղորդակցության միջոց հանդիսանան իմանալի աշխարհի խորհուրդների հետ՝ որպես գործուն նշանակներ և խորհրդակիր պատկերներ: Բոլոր կրոնական պատկերներն ու ծիսական պարագաներն, անմիջականորեն առնչվելով Աստծո խոսքի հետ, պետք է ամբողջապես համահունչ լինեն նրան, ուստի և՝ ամենից առաջ կրեն այդ խոսքի ներգործությունը՝ նրա արդյունքն ու արգասիքը դառնալով: Կրոնական պատկերները եկեղեցու կյանքում սրբագործված սրտի բարի գանձերից բխած կերպավորված խոսքն են՝ տրված ընտիր անոթների միջոցով: Դրանք կրոնական միջավայրում անհրաժեշտ կրթողական ազդակներ են, որոնք օգնում են նիւթական կերպարանօք համբառնալ առ աննիւթն («Լուծմունք Դիոնեսիոսի ի Դաւթէ եւ Յակոբայ», ՄՄ, ձեռ. 55)

Հայ իրականության մեջ ձեռագիր մատյանների նկարազարդման գեղագիտական ըմբռնումները, գույնի և պատկերի խորհրդաբանությունը և ընդհանրապես կերպարվեստի խնդիրներն արծարծվել են դեռևս 8-12-րդ դարերում ստեղծված մեր եկեղեցու հայրերի երկասիրությունների մեջ:

Քրիստոնեական արվեստի պատկերագրության ձևավորման շրջանի առանձնահատկությունները և զարգացման ընթացքը յուրահատուկ ձևով արտահայտվում են հայ միջնադարյան արվեստում՝ սկսած վաղ շրջանից ընդհուպ մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Միջնադարում առավել հաճախ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ, Շարակնոց, Ճաշոց, Մաշտոց մատյանները, սակավադեպ՝ պատմագրքերն ու մյուս ձեռագրերը: Միջնադարյան արվեստագետի համար պատկերը ոչ թե նպատակ էր, այլ՝ միջոց, որով պետք է վերարտադրեր այն, ինչ գրված էր Սուրբ Գրքում: Ձեռագրերը հարդարվում էին ոչ միայն Տերունական պատկերներով, այլև ըստ ամենայնի զարդանկարվում, որպեսզի ընթերցողին հրավիրեն դեպի «քառավտակ, ծաղկավետ ու բերկրալի երկիր», այն է՝ Քրիստոսի Սուրբ Ավետարանը: Միջնադարյան նկարիչներն ու ծաղկողները մեծ մասամբ վանականներ էին, որոնք լիովին տիրապետում էին ոչ միայն պատկերազարդման արվեստին, այլև քաջատեղյակ էին Հին և Նոր կտակարաններին, Հայ եկեղեցու դավանաբանությանն ու սրբազան ավանդությանը:

Հայկական սրբանկարչության առանձնահատկությունները քննելով՝ պարզաբանվում են այն էական հատկանիշները, որոնք կապված են մեր եկեղեցու դավանաբանության, վարդապետության, ավանդության և հայ քրիստոնեական արվեստի զարգացման օրինաչափությունների հետ, ներկայացվում են գեղարվեստական տարբեր դպրոցների և ոճական ուղղությունների, առանձին վարպետների ստեղծագործական անհատականության հետ կապված հարցերը:

Քրիստոնեական արվեստի պատկերները ներառում են ինչպես աստվածաշնչյան թեմաներով տեսարաններ, այնպես էլ սիմվոլիկ, այլաբանական բովանդակության իրերի, առարկաների, բույսերի, կենդանիների պատկերներ:

Պատկերագրության բաժնի նպատակն է ներկայացնել քրիստոնեական պատկերներ՝ ընդհանուր պատկերացում տալով դրանց պատկերագրության և խորհրդաբանության մասին: Խորհրդաբանական վերլուծության համար հիմք են ծառայել մեր եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունները: Յուրաքանչյուր թեմայի պատկերագրական զարգացումն ավելի ամբողջական ներակայացվելու համար օգտագործված են հայ և համաքրիստոնեական կերպարվեստի այլ նմուշներ:

Օգտագործված գրականության ցանկ՝

  1. Քնարիկ Ավետիսյան, «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում», Երևան, 2015թ.
  2. Հրավարդ Հակոբյան, «Հայոց Տերունական սրբապատկերները», Երևան, 2003թ.
  3. Տիգրան Խաչատրյան, «Հոգևոր պատկերըմբռնողությունը և կանոնի նշանակությունը եկեղեցական կերպարվեստում»
  4. «Ավետարանական պատկերներ», Երևան, 1993թ.:
«Զաքարիայի ավետումը» տեսարանը պատկերների համակարգում
Պատկերագրության մեջ «Զաքարիայի ավետումը» սյուժետային նկարի հանդիպում ենք Էջմիածնի ավետարանի (ձեռ. №229) ձեռագրի վերջում (թերթ 228ա): Զաքարիայի ավետումը ներկայացված է տաճարում, որի սյուներն ու ոսկյա կամարը զարդարված են թանկարժեք քարերով: Զաքարիայի հագին քահանայապետերին հատուկ շքեղ զգեստ է, ինչպես նկարագրված է Աստվածաշնչում (Ելք 28:4-39)՝ խույրը, վակասը, որ միացած է երիզներով «ի վերայ երկոցունց կողմանց», բոժոժներով եզերված պատմուճանը՝ .....
«Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագդաղենացուն» մանրանկարի կառուցվածքը
«Քրիստոսի հայտնությունը Մարիամ Մագդաղենացուն» մանրանկարի կառուցվածքը բխում է Հովհաննեսի ավետարանի նկարագրությունից, որտեղ ասվում է, որ Մարիամ Մագդաղենացին գերեզմանի մեջ «տեսանէ երկուս հրեշտակս ի սպիտակս, զի նստէին մի ի սնարից եւ յանոտից ուր կայր մարմինն Յիսուսի». այնուհետև ասվում է. որ «դարձաւ ի թիկունս կոյս, եւ տեսան զՅիսուս զի կայր. և ոչ գիտէր թե Յիսուս իցէ» (Հովհ. 20:11-18): Հարության և Քրիստոսի հայտնության տեսարանները .....
Ղուկասի կամ Ամենքի ավետարանը
«Ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի, որովհետև ծնվեց Փրկիչը» (Ղուկ. Բ 10)։ Ասում են, թե Միացյալ Նահանգներից ծովով Եվրոպա ուղարկված առաջին հեռագիրը Հիսուսի ծննդյան գիշերվա հրեշտակների երգն է եղել. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, և երկրի վրա խաղաղությո՜ւն և հաճությո՜ւն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14): Այս նույն կերպ նաև Ջենովայի՝ 1896 թվականի ազգային ցուցահանդեսի շքեղ հանդիսությունների փակման առիթով, .....
Սուրբ Նշանի խորհրդաբանական պատկերը
Քրիստոնեության ընդունման ժամանակներից սկսած՝ սրբապատկերի հետ միասին, որպես հավատի խորհրդանիշ, որպես քրիստոնեական կրոնի հաստատման փաստի հավերժացում, ընդունվել և օգտագործվել է խաչապատկերը: «Խաչի արուեստն ու պաշտամունքը հայոց մեջ,- գրում է Գարեգին Հովսեփյանը,- արժանի է յատուկ ուսումնասիրութեան: Նա իւր զարգացման պատմութիւնն ունի, որպէս հետևանք հայ եկեղեցու դաւանաբանական ուղղութեան: Նորա ուսումնասիրութեան համար առատ նիւթ ունինք հայ .....
«Փոթորկի խաղաղեցումը» պատկերատիպը
Հրաշագործությունների շարքում ծովի հետ կապված տեսարանները ամենից շատ գրավել են կիլիկյան մանրանկարիչներին: Գուցե ծովային երկրում ապրելու պարագան գրավում էր նրանց: Հետաքրքրական լուծումներով են տրված «Հրաշքը ծովի վրա», «Բարեհաջող ձկնորսությունը», «Փոթորկի խաղաղեցումը», «Պետրոսի թերահավատությունը» և այլն: Մի շարք դեպքերում մանրանկարիչներն այնպիսի վարպետություն են դրսևորում, որ թվում է, թե նրանց ստեղծած կոմպոզիցիաներն .....
«Մեծատունը և աղքատ Ղազարոսը» առակի պատկերագրությունը
«Մեծատունը և աղքատ Ղազարոսը» նկարի սյուժեն հիմնվում է Ղուկասի Ավետարանում շարադրված հարուստի և աղքատ Ղազարոսի պատմության վրա (Ղուկաս 16:19-31): Մատենադարանի № 7651 ավետարանում «Մեծատունը և աղքատ Ղազարոսը» նկարը բաժանված է երկու մասի: Ձախում ծալապատիկ նստած մեծատունը արբում է իր ծառայի հետ, աջում՝ կիսամերկ նստած է աղքատ Ղազարոսը, և շունը լիզում է նրա վերքերը: Այս նկարը համեմատվել է, այսպես կոչված, Հայնրիխ III-ի ոսկե ավետարանագրքի .....
Հրաշալի ձկնորսության պատկերագրությունը
Ղուկասի ավետարանում նկարագրվում է, թե ինչպես Հիսուս Քրիստոս ժողովրդին ուսուցանելուց հետո Պետրոսին առաջարկում է ձկնորսության գնալ (Ղուկաս 5:1-11): Պետրոսը պատասխանում է, որ ձկնորսության հարմար պահը չէ, որ իրենք ողջ գիշեր ծովում են անցկացրել, սակայն ոչինչ չեն կարողացել որսալ, ջրերի հոսքն անհաջող է, և ձկներն այդ կողմերը չեն հասնում: Ուստի չարժեր անգամ ուռկան նետել, քանի որ որևէ բան որսալու հույս չկար և իրենք իրենց գործի վարպետը լինելով՝ քաջ գիտեին, .....
«Հացի բազմացումը» տեսարանի պատկերագրական դրսևորումը
Հացի բազմացման հրաշքի մասին պատմում են չորս ավետարանիչները (Մատթ. 14:15-21; Մարկ. 6:31-44; Ղուկ. 9:10-17; Հովհ. 6:1-15): Այս թեման իր գեղարվեստական արտացոլումն է գտել Մատենադարանի № 7651 ձեռագրում, ուր ներկայացված է «Հացի բազմացման» չորս տեսարան, որոնք բխում են գրեթե նույն պատկերագրությունից, թեև փոխվում են սյուժետային գծի փուլերը և պերսոնաժների թիվը: Առաջին նկարում (Սարգիս Պիծակ) գործողությունը ծավալվում է ձախից աջ. Քրիստոսը օրհնում է հացը, տալիս .....
«Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը
Հինկտակարանյան «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի թեման սերտորեն առնչվում է Դանիելի թեմայի հետ: Վաղ քրիստոնեական արվեստում նման թեմաները հանդես են գալիս ինքնուրույն և հայտնի են «Երեք մանկունքը» ներկայացնող բազմաթիվ պատկերաքանդակներ: Աստվածաշնչի զրույցի համաձայն՝ Բաբելոն եկած չորս երիտասարդներից Դանիելը դարձավ թագավորի մերձավորներից մեկը, իսկ մյուս երեքին, իրենց Աստծուն հավատարիմ մնալու համար, նույն թագավորի .....
Հայոց դարձի պատմությանը նվիրված թեմաների պատկերաշարը
Հայոց դարձի պատմությանը նվիրված տեսարանների ենք հանդիպում պատկերաքանդակներում: Հետաքրքիր օրինակներից է Հառիճի հուշակոթողը (Հայաստանի Պատմության Պետական Թանգարան), որի երրորդ նիստին միմյանց տակ երկու առանձին ուղղանկյուններում պատկերված են Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ թագավորը: Խարաբավանքի կոթողի (Հայաստանի Պատմության Պետական Թանգարան) նիստերից մեկի վրա խոզագլուխ Տրդատ թագավորի պատկերաքանդակն է: Խոզակերպ ֆիգուրը պատկերված է դիմահայաց, .....
Սուրբ Գրիգոր Նարեկացու կերպարը պատկերների համակարգում
Սուրբ Գրիգոր Նարեկացու պատկերը կերպավորվել է տարբեր ժողովածուներում, Հայսմավուրքներում, Աղոթագրքերում և այլ գրքերում: Սրբի «Մատյան Ողբերգություն»-ը բազմիցս արտագրվել և ընդօրինակվել է՝ պատկերազարդվելով սրբի դիմանկարով: Կիլիկիայում XII դարում պատկերազարդվում էին ոչ միայն Ավետարանները, այլև այլ տիպի մատյաններ, որոնցից իր շքեղ ձևավորմամբ և պատկերազարդմամբ աչքի է ընկնում Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ը, որի .....
«Թովմասի անհավատությունը» թեմայի պատկերագրությունը
«Թովմասի անհավատությունը» տեսարանում պատկերի կոմպոզիցիոն առանցքում Հիսուս Քրիստոսն է և Թովմաս առաքյալը: Գեղանկարչական տպավորություն է թողնում Ագուլիսի Ս. Թովմա եկեղեցու արևմտյան շքամուտքում գտնվող «Թովմասի անհավատությունը» հարթաքանդակը: Դա, ըստ էության, հարթաքանդակի ու որմնանկարի համատեղման գեղեցիկ օրինակ է, ամենայն հավանականությամբ՝ եկեղեցին նկարազարդող վարպետի (Նաղաշ Հովնաթան) մտահղացման արդյունքը: Կենտրոնում, խաչափայտը .....
«Քրիստոսը Գեթսեմանի այգում» դրվագը պատկերների համակարգում
«Քրիստոսը Գեթսեմանի այգում» նկարը (№ 7651 ձեռագիր) այլ կերպ կոչվում է «Հիսուսի աղոթքը Ձիթենյաց լեռան մոտ»: XIII դարի մանրանկար է և թեև նկարված է Մատթեոսի ավետարանում (Մատթեոս 26:36-46), բայց ավելի շուտ ներկայացնում է Ղուկասի ավետարանի դրվագը (Ղուկաս 22:39-46): Այս նկարը համապատասխանում է սույն թեմայով մանրանկարների այն խմբին, որ Արևմուտքում տիրապետում էր X դարի ընթացքում, բայց գլխավորապես պատկանում է միջին բյուզանդական շրջանին, պատկերում .....
«Մովսեսը ստանում է Օրենքի տախտակը» նկարը քրիստոնեական արվեստում
Տասը պատվիրանները (Ելք 20.1-17) Աստծո ձեռքով գրվեցին քարեղեն տախտակների վրա, որպեսզի չմոռացվեն: Դրանք տրվեցին Մովսես մարգարեին Սինա լեռան վրա: Վաղ քրիստոնեական հուշարձաններում Մովսեսին պատվիրանների հանձնումը ամենահաճախ պատկերվող տեսարանն է։ Համաձայն Ելից գրքի՝ Սինա լեռան վրա լսվում էր միայն Աստծո ձայնը, սակայն հաճախ Նրա ֆիգուրը պատկերվում է մշուշի մեջ և կրակում: Մովսեսը ծնկած է պատկերվում օրենքի տախտակները ստանալիս: Ներքևում պատվանդանի .....
Մովսես մարգարեի կյանքի տեսարանները հայ և համաշխարհային արվեստում
Պատկերագրության մեջ Մովսես մարգարեն սովորաբար պատկերվում է պատրիարքի կերպարով՝ սպիտակամորուս և քամուց ալիքվող մազերով, սակայն երբեմն նա հանդես է գալիս որպես երիտասարդ և անմորուս պատանի: Նրա դեմքը լուսավորված է, որը սովորաբար պատկերվում է լույսի ճառագայթներով կամ երկու եղջյուրներով: Վաղ միջնադարյան և Վերածննդի նկարիչները նրան պատկերում էին եղջյուրներով: Հրեաներն ասում են, թե երբ Մովսեսը իջնում էր Սինա լեռից՝ բերելով օրենքի տախտակները, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․