Գրքեր

Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

«Մարդն ինչ որ սերմանում է, այն էլ կհնձի»
Ապրիլի 28-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սիրիահայ համայնքից Սևան Վանեսին (62 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմի պատճառով, ի թիվս բազմաթիվ սիրիահայերի, տիկին Սևանն իր տարեց մոր՝ Սաթենիկ Աբրահամյանի (89 տ.) հետ ևս գաղթեց Հայաստան: Երեք տարի է, ինչ նրանք վարձակալությամբ բնակվում են Կոմիտաս 38/1 բն. 5 հասցեում: «Մայրս .....
«Նմանվեցեք ձեր Հորը, որ երկնքում է»
Հայ եկեղեցին, իրականացնելով բազում սոցիալական ծրագրեր, կյանքի է կոչում աստվածապատգամ պատվիրանների հիմքը կազմող սիրո պատվիրանը, որի բուն էությունը ոչ թե խոսքերն են, այլ գործերը: Փրկիչն Իր հետևորդներին մատնանշում է սիրո պատվիրանի բուն էությանը հաղորդ դառնալու ամենակարճ ուղիները. «Սիրիր քո ընկերոջը քո անձի պես», և «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դո՛ւք արեք նրանց» (Մատթ. 22:39; 7:12): Աստծո պատկերն ու նմանությունը կրող .....
Երկրայինը զոհաբերելով՝ քրիստոնյան արժանանում է երկնայինին
Քրիստոնյան, հետևելով Քրիստոսի օրինակին, ընթանում է սիրո և զոհողության ուղով: Առանց զոհողության հնարավոր չէ աստվածահաճո կյանքը: Քրիստոնեական բոլոր առաքինություններն Աստծուն ուղղված զոհողություններ են, որոնք մարդկային հոգուն պարգևում են երկնային ուրախություն: Երկրայինը զոհաբերելով՝ քրիստոնյան արժանանում է երկնայինին: «Ուզո՞ւմ ես հոգով հարաբերվել Աստծո հետ, վայելել այն քաղցրությունը, որ բռնադատված չէ զգացմունքներով՝ հետևի՛ր ողորմությանը»,- .....
«Մի՛ մոռացեք բարեգործություն անել, որովհետև դա է Աստծո կամեցած զոհը»
Ապրիլի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, սիրիահայ համայնքից Մարիամ Չեպերյանին (59 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Տիկին Մարիամը նշեց, որ Սիրիայում ծագած պատերազմական գործողությունների ժամանակ հրթիռակոծվել է իրենց բնակարանը, և իրենք, մազապուրծ փրկվելով, տեղափոխվել են Հայաստան: Երկու տարի է, ինչ .....
«Սիրո առկայությամբ աշխարհը լիանում է սիրով»
Ապրիլի 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Խանում Ղազարյանին (57 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմական գործողությունների պատճառով տիկին Խանումն իր դստեր՝ Շնորհիկ Մանգուշյանի (21 տ.) հետ չորս տարի առաջ տեղափոխվել է Հայաստան: Սիրիահայ ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Շինարարների 99/22 հասցեում: .....
Բարի է գոհաբանել Տիրոջը
Սրբերի բարեխոսությամբ Տերը ողորմում և մեծագույն պարգևների է արժանացնում Իրեն հուսացողներին, և երախտագետ սիրտ ունեցողը չի մոռանում գոհանալ Տիրոջը խոսքով և գործով: Ի փառս Տիրոջ և Աստվածածնի՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամերից մեկը մարտի 30-ին տրամադրեց դրամական օգնություն (50 000 դրամ), որը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը հանձնեց կարիքի մեջ գտնվող Լիլիթ Ստեփանյանին: 23-ամյա Լիլիթը Գյումրիի «Ֆրիտյոֆ Նանսենի» մանկատան .....
Մանկատան Դաունի սինդրոմ ունեցող սաների համար կազմակերպվեց բուժհետազոտություն
Մարտի 28-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, աջակցեցին, որպեսզի Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան Դաունի սինդրոմ ունեցող տասներկու երեխաներն անցնեն արյան ցիտոգենետիկական հետազոտություն, կարիոտիպ, հորմոնալ և արյան կլինիկական .....
«Եթե սեր չունեմ, ես ոչինչ չարժեմ»
Մարտի 16-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Սերա Շահինյանին (34 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Ֆրանսիայում բնակվող Քրիստինե Բարսեղյանը: Սիրիայում սկիզբ առած պատերազմի պատճառով Սերան իր ամուսնու՝ Կարագուլեյան Սեբուի (41 տ.), յոթնամյա զույգ տղաների և սկեսուրի հետ երեք տարի առաջ եկել .....
Եկեղեցու համայնքը սիրով լիացրեց մանկատան սաների օրը
Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքով Մեծ պահքի շրջանը հոգևոր գարնան մի շրջան է, երբ սերը ծաղկում է և կյանքի բուրմունքը իր շուրջը տարածում: Մարտի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ, այցելեց Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն՝ վայելելով սիրո ծաղկունքի բուրմունքը: Տեր Գրիգորը մանկատան տնօրինությանը, աշխատակիցներին և երեխաներին փոխանցեց ԱՀԹ .....
«Վերցրեք միմյանց բեռը և այսպիսով կատարեցե՛ք սիրո օրենքը»
Մարտի 14-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Գառնիկ Նաքքաշյանին (61 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Երեք հոգուց բաղկացած Նաքքաշյան ընտանիքը Սիրիայում ծագած պատերազմի պատճառով վեց տարի առաջ գաղթել է Հայաստան և վարձակալությամբ բնակվում է Քոչարի .....
Կենդանի հավատը չի կարող արտահայտվել այլ կերպ, եթե ոչ գործերով
Մարտի 10-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Անի Մելքոնյանին (44 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Անին իր ամուսնու՝ Միքայել Կարապետի (47 տ.) և երեք զավակների հետ Սիրիայում ծագած պատերազմի պատճառով 2012 թ.-ին եկել է Հայաստան: Սիրիահայ ընտանիքը բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող հանրակացարանում՝ Մոլդովական 29/1 302 հասցեում: .....
«Դուք Իմ բարեկամներն եք, եթե գործադրեք այն, ինչ պատվիրում եմ ձեզ»
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, մշտապես հոգևոր և նյութական աջակցություն է ցուցաբերում սիրիահայ ընտանիքներին: Սիրիայում սկիզբ առած պատերազմական տարիներից ի վեր Հայաստան գաղթած սիրիահայ ընտանիքներից, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում ձևավորվեց սիրիահայ .....
Ի՞նչ գանձեր ենք դիզում մեզ համար
Մարտի 8-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Խաթուն Հալաջյանին (77 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Երեք տարի առաջ տիկին Խաթունը Սիրիայում ծագած պատերազմի պատճառով Հայաստան է եկել և վարձակալությամբ բնակվում է Շինարարների 99/14 հասցեում: Տիկին Խաթունը .....
«Սիրել՝ նշանակում է Աստծո Օրենքը լրիվ գործադրել»
Մարտի 7-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ համայնքից Արփինե Քեշիշյանին (54 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրիայում ծագած պատերազմական գործողությունների պատճառով Արփինեն իր երկու դուստրերի հետ Հայաստան է եկել երեք տարի առաջ և վարձակալությամբ բնակվում է Կոմիտաս 52/18 հասցեում: Արփինեի ամուսինը 2007թ.-ին մահացել է սրտամկանի ինֆարկտից: .....
«Երանի նրանց, ովքեր հետևում են Տիրոջ պատվիրաններին»
«Հոգատար լինենք միմյանց հանդեպ՝ սիրո և բարի գործերի մղելով միմյանց» (Եբր. 10:24): Սիրո, հոգատարության և բարության արդյունքում է աճում և զորանում Քրիստոսահիմն եկեղեցին՝ սիրո կատարելության ուղով առաջնորդելով իր անդամներին: Ս. Հովհան Ոսկեբերանն ասում է, եթե քարը քարին հարվածելով կրակ ենք ստանում, ապա առավել ևս բարուն նախանձախնդիր հոգիների հաղորդակցությամբ աճում է սերը և նրանից բխող սիրո գործերը: Սիրո և բարի գործերի մղումն է առաջնորդում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․