Գրքեր

Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

«Ավելի դյուրին ի՞նչ արվեստ կա, քան՝ ողորմությունը»
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, մշտական իր աջակցությունն է ցուցաբերում նաև սիրիահայ համայնքի կարիքավոր ընտանիքներին: Հերթական անգամ՝ հունվարի 17-ին, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սիրիահայ համայնքից Պետիքաշյան Աստղիկին (52 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ .....
«Եթե մարմնի մի անդամ ցավ զգա, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները»
Եկեղեցու միության մասին Ս. Պողոս առաքյալն ասել է. «Եթե մարմնի մի անդամ ցավ զգա, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մեկ անդամ պատվվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները» (Ա Կորնթ. 12:26-27): Նույնն է և Քրիստոսի մարմինը կազմող եկեղեցու պարագայում: Այդ մարմնի որևէ անդամի ցավին արձագանքում և կարեկցում են մյուսները՝ որպես մեկ մարմնի անդամներ: «Հիշեցե՛ք չարչարանքների մեջ եղողներին՝ դուք ձեզ նրանց տեղը դնելով (Եբր. 13:3): Աստված .....
Ճշմարիտ սիրո արտահայտությունը
Սիրո առաքյալ Հովհաննեսը Սիրո Աղբյուրից ստացավ սիրելու շնորհը, նա և իր ողջ կյանքը շաղախեց աստվածային սիրով: Ճշմարիտ սիրո պատգամը գործնականի վերածելով՝ պատգամում էր. «Որդյակնե՛ր, մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլ գործով արտահայտված ճշմարիտ սեր: Ահա այսպե՛ս կիմանանք, որ հետևող ենք ճշմարտությանը: Այսպես նաև մեր սրտերը վստահություն կունենան կանգնելու Աստծո առջև» (Ա Հովհ. 3:18-20): Երբ առաքյալը ծերացել էր և չէր կարողանում քայլել, .....
Աստվածնմանության ուղին
Աստծուց հեռու գտնվող մարդու հոգին զրկվում է Կենարար Լույսից և դառնում մեղքերի՝  հպարտության, ատելության, եսակենտրոնության և անողորմության բնակարան: Քրիստոս,  երանի տալով ողորմածներին, օգնում է մարդուն բացահայտելու դեպի Կենաց Լույսը և Աղբյուրը տանող ուղին: Ըստ եկեղեցու հայրերի՝ «չիք այլ առաքինութիւն, որ զմարդն Աստծոյ նման առնէ, քան զողորմութիւնն»: Եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացին նշում է, որ ողորմածն իր չափով նմանվում է Աստծուն, .....
«Ողորմությունը բխում է սիրուց»
Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «ողորմութիւն ի սիրո ծնանի»: Նախ սիրելիների նկատմամբ տածած մարմնավոր սիրուց, ապա առ ընկեր, առ Աստված, առ Աստծո պատվիրաններ ուղղված սիրո հոգուց: Իսկ Ս. Ներսես Շնորհալի հայրապետն ասում է. «Եվ քանի որ  ողորմությունը սիրուց է բխում և սիրո պտուղ տալիս, Քրիստոս երանության է արժանացնում նրան, ով պտղաբերում է առաքինություններից ամենամեծը՝ սերը»: Ողորմությունը բարեգործություն է, որով հոգին, առաջին հերթին, ինքն .....
Ոչինչ չի կարող համեմատվել ողորմության առաքինության հետ
Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետը՝ եկեղեցու ամենանշանավոր ու շնորհալի հայրերից մեկը, նշում է, որ բոլոր մարդիկ իրենց բնությամբ հակված են ողորմությանը և չկա մեր բնության մեջ այնքան բարի հատկանիշ, որքան ողորմածությունը: Ոչինչ չի կարող համեմատվել այս բարիքի հետ, ոչինչ այնպես չի արտահայտում մարդկային էությունը, որքան ողորմածությունն ու մարդասիրությունը: Հունվարի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի .....
Ճշմարիտ հավատքի պտուղները
Ճշմարիտ հավատքը բարի պտուղներ է տալիս, քանի որ Տիրոջ խոսքի համաձայն յուրաքանչյուր մտածում, խոսք և գործ բարի է: Աստծուն ճշմարտապես սիրող անձինք չեն կարող ունենալ այլ, եթե ոչ աստվածահաճո ընթացք: Եկեղեցական համայնքային կյանքից ներս իրականացվող սոցիալական ծրագրերը աստվածահաճո ընթացքի պտուղներն են, որոնց իրենց մասնակցությունն են բերում համայնքի անդամները՝ յուրաքանչյուրն իր կարողության չափով: Հունվարի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու .....
«Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզնից»
«Որդյա՛կ, թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզնից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրա, և դու շնորհ կգտնես»,- ուսուցանում է Սուրբ Գիրքը (Առակներ 3:3)։ Հունվարի 10-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Րաֆֆու 111/24ա հանրակացարանում բնակվող սոցիալապես անապահով Պետրոսյան ընտանիքին: Ընտանիքի հայրն ինը տարի առաջ լքել է կնոջը՝ .....
Քրիստոնյայի համար իրական բարիք է առաքինի կյանքը
Քրիստոնյայի համար իրական բարիք է ոչ թե հարստությունը կամ իշխանությունը, այլ առաքինի կյանքը: Աստծո կողմից տրված նյութական հարստությունը քրիստոնյան ջանում է ըստ Պարգևատուի պատվիրանների գործածել: Քանի որ նյութականը, ի չարս գործածողի համար, դառնում է վնասակար՝ մեղքի և մահվան պատճառ հանդիսանալով: «Մարդիկ իրենց գումարը ծախսում են աննպատակ՝ չմտածելով իրենց մերձավորի մասին, ով չունի ոչինչ: Բարին այն դեպքում է բարի, երբ այն գործողը .....
Նոր կյանքի սկիզբը Քրիստոսով
Տարեսկզբին՝ Ս.Ծննդյան ութօրէքի շրջանում, Զորավոր Ս. Աստվածածի եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակելով սոցիալական ծրագրերի իր շարքը, տարվա առաջին աջակցությունը ցուցաբերեց հերթական կարիքավոր ընտանիքին: Հունվարի 8-ին համայնքը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Րաֆֆու 111/33 հանրակացարանում բնակվող Խալաթյան բազմազավակ ընտանիքին: .....
«Մարդու ուժը փոքրի մեջ հավատարիմ լինելու մեջ է»
Փոքր թվացող բարի արարքները մարդու համար նույնքան օգտակար են, որքան ջուրը ծաղկի համար: Փոքրի կարևորության մասին կյանքն ինքն է վկայում. մի փոքր թթխմորը կարող է խմորել մի պարկ ալյուրը, աննշան լույսը կարող է ցրել շրջապատի խավարը, մի փոքր աղը համեմում է ողջ կերակուրը: Նմանապես ամենափոքր արարքը կարող է մեծ ազդեցություն ունենալ: Այդ պատճառով եկեղեցու հայրերը հորդորում են չհրաժարվել փոքր թվացող արարքներից՝ ասելով, որ մեծ բարիք չեմ կարող գործել, .....
«Մարդ ինչ սերմանում է, այն էլ կհնձի»
Ամանորի նախաշեմին քրիստոնյան փորձում է արժանավայել պատրաստվել Ս. Ծննդյան տոնին՝ անցնելով յուրահատուկ նախապատրաստության մի շրջան՝ Ս. Ծննդյան պահքը, որը կարևոր է իմաստավորել նաև ողորմածությամբ: Ս. Ներսես Շնորհալի հայրապետը հորդորում է. «Ուստի աղաչում եմ՝ եթե անգամ շատ ուտելիք և ըմպելիք ունենաք ձեր ձեռքում և տանը, ձեր հոգիները խնայելով՝ ագահությամբ և որկրամոլությամբ մի՛ վարվեք դրանց հետ, այլ…. պարկեշտությամբ և օրինավոր կերպով: Եվ .....
«Ասա ինձ, ի՞նչ ունես, որ քո սեփականն է»
Եկեղեցու հայրերը բազմիցս են պատգամում հեռու մնալ ագահությունից, գոհանալ ունեցածով՝ մոռացության չմատնելով կարիքավորներին: «Ասա ինձ, ի՞նչ ունես, որ քո սեփականն է, որտեղի՞ց ես վերցրել և քեզ հետ կյանք բերել…Հարուստները, խլելով ընդհանուրը, դարձնում են իրենց սեփականությունը, քանի որ տիրացել են այդ ամենին ավելի շուտ, քան մյուսները: Եթե յուրաքանչյուրը, իր կարիքի համաձայն, վերցներ իրեն անհրաժեշտը, ավելորդը կհասներ կարիքավորին, և ոչ հարուստ .....
«Ո՞վ չարիք կհասցնի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարին գործելու»
Ս. Պետրոս առաքյալն իր ընդհանրական նամակում հորդորում է բոլորին և ասում. «Համախո՛հ եղեք, ուրախակից և ցավակից միմյանց, եղբայրասեր, բարեգութ, խոնարհամիտ: Ո՞վ չարիք կհասցնի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարին գործելու» (Ա Պետրոս 3:8,13): Երանելի Օգոստինոսը, սույն հատվածը մեկնելով, ասում է. «Ո՞վ կարող է ձեր դեմ չարիք գործել, եթե դուք սիրեք բարին: Սիրող անձը վնաս չի կրի: Ինչ էլ, որ խլի քեզանից քեզ վրա բարկացողը, կորստյան չի մատնի քեզ Նա, Ով .....
Մերձավորին օգնության ձեռք մեկնողը ներքին մեծ հաղթանակ է ունենում
«Աշխարհում դուք նեղություն կունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16:33),- քաջալերում է Քրիստոս Իր հետևորդներին: Մեր Տիրոջ երկրային կյանքը համայն մարդկության համար մարդասիրության մեծագույն օրինակը հանդիսացավ: Փրկչի օրինակի համաձայն՝ մերձավորին օգնության ձեռք մեկնողը ներքին մեծ հաղթանակ է ունենում: Ողջ աշխարհում բազմաթիվ գիտություններ կան, որ ուսումնասիրվում են մարդկանց կողմից, բայց մարդասիրությունը, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․