Գրքեր

Սոցիալական ծառայություն

Աստծո կողմից ստեղծած բոլոր սքանչելիքների մեջ ամենաբարձրը մարդն է՝ արարչագործության պսակը և նպատակը: Աստված մարդուն ստեղծեց Իր կերպարանքով ու նմանությամբ, շնորհեց մեծագույն պարգևը՝ ազատ կամքը, և պատվիրեց.«Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդոց 2:16): Սակայն դրախտում Աստվածային ներկայությունն Ադամն ու Եվան երկար չվայելեցին Աստծո հանդեպ անհնազանդության պատճառով:

Զղջման բացակությամբ անկումը մեծ եղավ. ամենաբարձր վիճակից հայտնվեցին դրախտազուրկ և մահկանացու վիճակում: Անգամ այս պահին էլ աստվածային մեծագույն և ողորմած սերը իր խորությամբ գործեց՝ մարդու համար ճանապարհ հարթելով դեպի կորուսյալ դրախտը.«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):

Դրախտից դուրս մարդն իր ողջ կյանքում կարիք ունեցավ և ունի տեսնելու, ճանաչելու և գնահատելու այդ մեծագույն և զոհաբերվող Սիրուն, Ով մարդացավ, որ մարդն աստվածանա: Իսկ դեպի կորուսյալ դրախտ տանող ճանապարհը գտնելու և անցնելու ուղին մեզ մատնանշում է Քրիստոս՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):

Քանի որ չկա քրիստոնեություն առանց եկեղեցու, ուրեմն փրկության համար շատ կարևոր է Քրիստոսի խորհրդավոր Մարմինը՝ եկեղեցին՝ ի գլուխ ունենալով Քրիստոսին (Կողոսացիներ 1:18,24, Եփեսացիներ 4:12, 4:15): Այդ մարմնի անդամների մասին կարդում ենք Սուրբ Գրքից. «Ինչպես մեր մարմինը բազում անդամներ ունի, որոնց պաշտոնը, սակայն, նույնը չէ, այնպես էլ, միացած լինելով Քրիստոսին, մենք բոլորս մեկ մարմին ենք: Թեպետ որպես անդամներ կապված ենք միմյանց, բայց Աստծո շնորհը յուրաքանչյուրիս տվել է տարբեր պարգև, որ պետք է գործածենք: Եթե մարգարեության պարգևն ունենք, պետք է պատգամենք մեր հավատի համեմատ: Եթե ծառայելու շնորհն է տված, պետք է ծառայենք: Եթե ուսուցանելու ձիրք ունենք, պետք է ուսուցանենք: Եթե հորդորելու կարողություն ունենք, պետք է հորդորենք: Իր ունեցածն ուրիշներին բաժանողը առատորեն թող բաշխի: Վերակացուն եռանդագին թող աշխատի: Ողորմություն անողը խնդությամբ թող անի» (Հռոմեացիներ 12:4-9):

Ինչպես մարմնի յուրաքանչյուր անդամ, այնպես էլ Քրիստոսի խորհրդավոր Մարմնի՝ եկեղեցու յուրաքանչյուր անդամ, այսինքն՝ յուրաքանչյուր քրիստոնյա, կոչված է տարբեր գործի կամ ծառայության:

Ի՞նչ է նշանակում ծառայել Աստծունինչպե՞ս կարելի է ծառայել Նրան և ո՞րն էայդ ուղին:

Բոլորի մեծ ցանկությունն է ձեռք բերել ազատություն, ապրել ազատ: Արդյո՞ք որևէ ծառայություն չի սահմանափակում այդ ազատությունը: Ե՞րբ է մարդը ձեռք բերում ճշմարիտ ազատություն:

Պողոս առաքյալը՝ որպես ճշմարիտ ազատությունը կրող մեկը, հորդորում է. «Քրիստոս ազատ դարձրեց մեզ, ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք: Եղբայրնե՛ր, Աստված կանչեց ձեզ, որ ազատ լինեք. նայեցե՛ք միայն, որ այդ ազատությունը մարդկային ցանկություններ կատարելու պատրվակ չդառնա, այլ սիրով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղատացիներ 4:31,5:1,13): Իսկ Հռոմեացիներին ուղղված թղթում գրում է. «Լա՛վ իմացեք, ում ծառայությանը որ նվիրվեք ու հնազանդվեք, նրա ծառան էլ կլինեք: Ծառայելով մեղքին՝ ենթարկվում եք մահվան, մինչդեռ հնազանդվելով Աստծուն՝ արդարանում եք» (Հռոմեացիներ 6:16): Ուստի առաքյալը նաև կարևորում է. «Մեղքին անձնատուր մի՛ եղեք՝ ձեր անդամները դարձնելով անիրավության գործիք, այլ որպես մահվանից դեպի կյանք եկած մարդիկ, դուք ձեզ Աստծո՛ւն հանձնեցեք և ձեր մարմինները արդարության գործի՛ք դարձրեք Աստծո ձեռքում» (Հռոմեացիներ 6:13):

Մարդուն ծառայելով՝ ծառայում ենք Աստծուն. վերջին դատաստանին Քրիստոս, արդարներին դիմելով, ասելու է. «Իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ, ի՛նձ արած եղաք» (Մատթեոս 25:40):

Ճշմարիտ ազատությունը կրող ծառայասերների մասին ծանոթանում ենք թե՛ Աստվածաշնչից, թե՛ սրբերի վարքից: Այս մարդկանց կյանքն իմաստավորվեց Աստծուն ծառայելով, իսկ դա չէր սահմանափակվում միայն աղոթքներով կամ Սբ. Պատարագին մասնակցելով, Քրիստոսի Մարմնին և Արյանը հաղորդվելով: Նրանք նաև սիրով արված գործերով էին կենդանի պահում իրենց հավատքը (Հակոբոս 2:26): Աստծուն պաշտում էին և փառաբանում ոչ միայն շուրթերով, այլ իրենց կյանքով:

Մայր Թերեզան իր ծառայական երկար տարիների փորձից ասում է. «Սիրո պտուղը ծառայությունն է, ծառայության պտուղը՝ խաղաղությունը»:

Իսկ ինչպիսի՞ օգնություն կամ ծառայություն կարող ենք մատուցել Աստծուն, Ով հավիտենական է և ամենակարող: Բնականաբար, Աստված մեր օգնության կարիքը չունի, բայց երբ տեսնում է սիրով արված փոքրիկ ջանքը, ապա օրհնում է այն և ավելացնում է Իր օգնությունը:

Ծառայողը օգնում է նախ իրեն

Այս պատմությունը վկայում է այդ մասին. «Մի անգամ՝ Տիբեթում ճանապարհորդելիս, տիբեթցի ուղեկցողի հետ անցնում էի բարձր լեռնային կածանով: Հանկարծ եղանակը խիստ ցրտեց: Ուղեկցողս և ես վախեցանք, որ չենք կարողանա հասնել դեռևս մի քանի մղոն հեռվում գտնվող գյուղը և սառնամանիքից կմեռնենք:

Հանկարծ հանդիպեցինք մի մարդու, որը սայթաքել էր ճանապարհից և ընկած էր ձյան վրա: Ավելի մոտիկից նայելով՝ հասկացա, որ նա դեռ կենդանի է, չնայած գրեթե անհույս վիճակում: «Արի՛,- ասացի իմ ընկերակցին,- օգնի՛ր ինձ, փորձենք այս դժբախտ մարդուն ապահով տեղ տանել»: Սակայն ընկերակիցս անհանգստացավ ու վախեցավ իր կյանքի համար: Նա պատասխանեց. «Եթե փորձենք տանել այդ մարդուն, մեզանից և ոչ մեկը գյուղ չի հասնի: Բոլորս էլ կսառչենք: Մեր միակ հույսը հնարավորինս արագ առաջ գնալն է, և դա էլ հենց մտադիր եմ անել: Դու պետք է գաս ինձ հետ, եթե կյանքդ արժեք ունի քեզ համար»: Առանց որևէ բառ ավելացնելու և առանց հետ նայելու՝ նա սկսեց իջնել արահետով:

Ես չկարողացա թողնել ճամփորդին, մանավանդ, որ դեռ կենդանության շունչ կար նրա մեջ: Նրան բարձրացրի մեջքիս և որքան կարողացա, ծածկոցովս փաթաթեցի երկուսիս էլ: Դանդաղորեն և ջանադրաբար, ծանր բեռով ճամփա ընկա զառիվայր, սայթաքուն արահետով: Շուտով սկսեց ձյուն տեղալ, և ես մեծ դժվարությամբ էի առաջ շարժվում:

Թե ինչպես գլուխ հանեցինք, չգիտեմ: Բայց աղջամուղջին ձյունը դադարեց, և մի քանի մետր հեռավորության վրա կարողացա տներ նշմարել: Ինձնից ոչ հեռու՝ գետնի վրա, տեսա ինձ ուղեկցողի սառած մարմինը: Գյուղից գրեթե լսելի հեռավորության վրա նա չէր դիմացել ցրտին ու մահացել էր, մինչդեռ դժբախտ ճամփորդն ու ես ապահով տեղ էինք հասել: Նրան տեղափոխելու ճիգերս և մեր մարմինների շփումը բավարար ջերմություն էին ստեղծել երկուսիս էլ փրկելու համար»:

Այս է ծառալու ճանապարհը: Ոչ ոք չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, և ուրիշներին օգնելով՝ մենք ինքներս ենք օգնություն ստանում:

Իսկ ծառայության ամենամեծ օրինակը Ինքը՝ Քրիստոսը, հանդիսացավ. «Մարդու Որդին չեկավ ուրիշներից ծառայություն ընդունելու, այլ՝ ծառայելու և Իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար» (Մատթեոս 20:28): Մարդկանց փրկության համար խոնարհվեց, մարդանալով, Իր ողջ կյանքն անցավ խոնարհության և ծառայության մեջ: Ոտնլվայից հետո Քրիստոս Իր առաքյալներին ասաց. «Գիտե՞ք, թե ինչ արեցի ձեզ: Դուք ինձ Վարդապետ և Տեր եք կոչում, և ճիշտ եք ասում, որովհետև իսկապես դա՛ եմ: Արդ, եթե ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ: Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ Ես արեցի ձեզ» ﴾Հովհաննես13:12-15﴿:

«Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի, թե ինչ է հուսահատությունը…» (Շենուդա Բ հայրապետ):

Կարինե Սուգիկյան

 

«Մերձավորին օգնելու համար պարտադիր չէ լինել ուժեղ և հարուստ, բավական է լինել բարի»
Օգոստոսի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Համբարձումյան Աննային (36 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Աննան իր երեք անչափահաս երեխաների հետ բնակվում է Քանաքեռ-Զեյթուն 14 փ. 38/1 շ. 37 հասցեում: Աննայի ամուսինը՝ Մուրադյան Հրաչյան, զոհվել է ապրիլյան պատերազմի ժամանակ: Աննան նշեց, որ նախկինում վարձակալությամբ են բնակվել, բայց այժմ բնակվում .....
Այսօրն է որոշում մեր ապագան
Եկեղեցու հայրերի խրատներում հաճախակի ենք հանդիպում հետևյալ հորդորին՝ ապրել մեկ օրով, այսինքն՝ սովորություն ունենալ օրն ապրել՝ որպես նոր և միակ օր՝ չանհանգստանալով ապագայի մասին, քանի որ, Տիրոջ խոսքի համաձայն (Ղուկաս 12:22-31), վախերն ու մտահոգությունները ի զորու չեն ոչինչ փոխելու: Ապագայի վերաբերյալ մտահոգությունները հեռացնում են մարդուն ներկայից: Հայրերի հորդորը մարդկանց չի մղում անտարբերության, այլ հակառակը՝ լավագույն միջոցը լավագույն .....
«Տվե՛ք, և պիտի տրվի ձեզ»
Օգոստոսի 11-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սիլվա Հաբեթյանին (65 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Բազմանդամ՝ տասնմեկ հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը, բնակվում է Ներքին Դվինի Բաբաջանյան փողոցի 26 հասցեում: Տիկին Սիլվայի թոռը՝ Հարություն Վարդանյանը (20 տ.), այս տարի հունիսի 29-ին զինծառայության ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել .....
Ճշմարիտ սերը շտապում է գործել
Ս. Պողոս առաքյալը գերագույն պատվիրանը համարում է սերը, անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատքից բխած սերը (Ա Տիմոթեոս 1:5): «Ի՞նչ սիրո մասին է խոսում առաքյալը: Անկեղծ սիրո մասին, որ չի սահմանափակվում միայն խոսքերով, այն բխում է հոգուց, բարի հայեցողությունից և կարեկցանքից»,- մեկնում է Ս. Հովհան Ոսկեբերանը: Իրապես, մարդկային պատմությունը վկայում է, որ ճշմարիտ սերը լիացնում է սիրտը, սիրում է անշահախնդիր, չի սահմանափակվում միայն .....
ՀԿԽ-ի աջակցությունը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց
Հուլիսի 6-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Հայկական Կարմիր Խաչի ընկերության երիտասարդական բաժնի կամավորները ՄԻԱՎ-ով ապրող երևանաբնակ և Երևանի մերձակա շրջաններում բնակվող առավել կարիքավոր երեսունհինգ ընտանիքների փոխանցեցին սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը (ՀԿԽ) 2013թ.-ի սեպտեմբերից .....
Ողորմության առաքինության զորությունը
Հունիսի 30-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը Գյոգչյան Անուշին (49 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Կարինե Մանուկյանն իր վաղամեռիկ որդու՝ Մանուկյան Տիգրանի հիշատակի համար: Անուշն իր 33-ամյա որդու՝ Արթուր Գյոգչյանի հետ բնակվում է Շարուրի փողոցի 14/38 հասցեում: Անուշն ամուսնու մահից հետո քսանչորս տարի է, որ միայնակ է խնամում իր երկու զավակներին: Նրա դուստրն ընտանիք է կազմել, .....
Աստվածճանաչողության ճանապարհին
Աստվածճանաչողության ճանապարհը չի կարող ընթանալ այլ կերպ, եթե ոչ առաքինության ճանապարհով, հակառակ դեպքում մարդու գործերը կվկայեն, որ նա հեռու է թե՛ Աստծուն և թե՛ իր հավիտենական բարիքը ճանաչելուց: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, աստվածճանաչողության ճանապարհին կարևորում է այն սոցիալական ծրագրերը, որ կյանքի են կոչվում ինչպես համայնքի անդամների, այնպես .....
Աջակցություն զոհված զինվորի ընտանիքին
Հունիսի 21-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Գրիգոր Հարությունյանի մորը՝ Անահիտ Հարությունյանին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Անահիտը այրի է, նա 18-ամյա ուսանող որդու, աղջկա և նրա չորս անչափահաս երեխաների հետ բնակվում է Կաշեգործների 40/16 հասցեում: Որդու մահից հետո տիկին Անահիտի մոտ ավելի են սրվել .....
Անգին է երկրային կյանքի մեր ժամանակը
Հունիսի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Բաբայան Սիրանուշին (25 տ.) հանձնեց 100 ԱՄՆ դոլար դրամական օգնություն, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սիրանուշն իր ամուսնու՝ Խաչատրյան Արամայիսի (28 տ.), երեք զավակների, սկեսուրի և ամուսնու պապիկի հետ բնակվում է Էջմիածին քաղաքի Հոկտեմբեր փողոցի 26/Ա հասցեում: Սիրանուշի ամուսինն ու սկեսուրն առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չեն աշխատելու, .....
Հերթական աջակցություն կարիքավոր ընտանիքին
Առաջին դարից առ այսօր եկեղեցական համայնքային կյանքի դարավոր փորձառությունը փաստում է, որ սիրո մեջ է միության ամրությունը: Սիրո շուրջ միավորված համայնքներն աճում են և զորանում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը ջանում է կենդանի պահել իր համար մեծագույն գանձը համարվող հավատը, որը, Հակոբոս առաքյալի խոսքի համաձայն, կենդանի է միայն բարի գործերով (Հակոբոս 2:26): Համայնքի անդամները՝ որպես Աստծո բազմաթիվ պարգևների տնտեսներ, իրենց ծառայասիրությամբ .....
Հավատակից ճամփորդների ուրախությունը
Հավատի ճանապարհով ընթացող հավատակից ճամփորդներն ամեն անգամ ուրախություն են ապրում և գոհանում Տիրոջից, երբ կյանքի են կոչում կյանք պարգևող սիրո պատվիրանը: Սիրո առաքելությամբ ապրող անձի համար հստակ է այն, որ ապրել՝ նշանակում է սիրել, իսկ ապրել առանց սիրո՝ նշանակում է «մահանալ»: Տերը կամենում է, որ Իր արարածները կյանք ունենան, ուստի Սուրբ Գրքի միջոցով բազմիցս հորդորում է ապրել սիրո մեջ. «Նմանվեցե՛ք Աստծուն, որպես Նրա սիրելի զավակներ, .....
Քրիստոնյայի կոչումը
Քրիստոնյայի համար կյանքի կարևորագույն նպատակն Աստծո հետ միավորումն է: Այդ առաքելությամբ ապրել և այն կյանքի կոչել, նշանակում է դառնալ աստվածային լույսի և սիրո ճառագայթը: Քրիստոսի երկրային ողջ կյանքը սիրո գործնական արտահայտությունը եղավ: Մեր Տերը, ինչպես ասում է Ս. Պետրոս առաքյալը, տվեց մեզ թանկագին և մեծամեծ խոստումներ, որպեսզի դրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը: Այդ պատճառով, առաքյալի հորդորի համաձայն, ջանք գործադրենք, որ .....
Ճշմարիտ հավատքից հնարավոր չէ բարին չբխի
Յուրաքանչյուր ընտանիքի մեծ ուրախություն է պատճառում երեխայի ծնունդը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքը ևս ապրեց այդ ուրախությունը, համայնքի անդամների թիվը համալրվեց ևս երկուսով. Սաֆարյան ընտանիքում լույս աշխարհ եկան զույգ զավակներ Սամվել և Նարեկ Սաֆարյանները: Նորածինների մայրը՝ Մկրտչյան Աննան, ցանկացավ իր գոհունակությունն առ Աստված հայտնել՝ որևէ կարիքավոր ընտանիքի օգնելով: Մայիսի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր .....
Համայնքի կողմից խրախուսվեց հայրենիքի նվիրյալ պաշտպանը
«Մանավանդ երանի՜ նրանց, որոնք լսում են Աստծո խոսքը և գործադրում այն» (Ղուկաս 11:28): Ճշմարիտ երանությունը, Փրկչի խոսքի համաձայն, կայանում է Աստծո խոսքը լսելու և գործադրելու մեջ: Առաջին դարից առ այսօր ճշմարիտ երանության ուրախությունն են ապրում Քրիստոսի Մարմինը կազմած եկեղեցական համայնքները: Հոգևոր ընտանիք կազմած համայնքի անդամներն այդ երանության ուրախարար պտուղները նախ վայելում են իրենց ընտանիքում՝ համայնքում՝ միմյանց նկատամբ ցուցաբերած .....
Եկեղեցին կատարելության է հասնում իր բոլոր անդամներով
Քրիստոսի Մարմինը կազմող եկեղեցու անդամները՝ որպես գլուխ ունենալով Քրիստոսին, ջանում են, որ Քրիստոսի Մարմինն աճի և զորանա, որպեսզի, Ս. Պողոս առաքյալի խոսքի համաձայն, բոլորը հասնեն հավատի ամբողջական միությանն ու Աստծո Որդու ճանաչմանը (Եփեսացիներ 4:13): Աշխարհով մեկ սփռված մեր հավատավոր հայրենակիցները՝ Տիրոջ կողմից պարգևած շնորհի չափով, թե՛ արտերկրում և թե՛ հայրենիքում իրենց աղոթքով և ծառայասիրությամբ փորձում են իրենց լուման ունենալ Հայ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․