Գրքեր

Թեմատիկ Քարոզներ
Երկու նշանաբանները
«Բայց Աստծու հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը, թե՝ «Տերը ճանաչեց նրանց, որ Իրենն են», նաև՝ «Անիրավությունից հեռու լինի ամենայն ոք, ով կանչում է Տիրոջ անունը» (Բ Տիմ. Բ 19)։ Ա Տիմոթեոսին ուղղված երկրորդ թուղթը երևան է բերում հոգեկան այն վրդովմունքները, որ Պողոս առաքյալը ունեցել է իր կյանքի իրիկնամուտին։ Այդ թղթում կան տեղիներ, որոնցում առաքյալը մտահոգված է երևում։ Այն եկեղեցում, որի հովիվն էր Տիմոթեոսը, ի հայտ .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը առաջին սաղմոսի մասին
«Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար» (Տիմ. Գ 16)՝ շարադրված Սուրբ Հոգու կողմից այն նպատակով, որ ծառայի իբրև մարդկային հոգիների բժշկարան, որտեղից յուրաքանչյուր ոք կարող է իր մեղքի համար դարման ընտրել։ «Իսկ այդ բժշկությունն էլ,- ինչպես ասում է Սուրբ Գիրքը,- կարող է դադարեցնել մեծամեծ մեղքերը» (հմմտ. Ժող. Ժ 4)։ Մարգարեները մեզ այլ կերպ են խրատում, պատմագիրները՝ ուրիշ, Օրենքը՝ մեկ այլ կերպ՝ առաքինության մասին զանազան խրատներ .....
Հացերի բազմացումը
«Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք» (Մատթ. ԺԴ 16): Սուրբ Գրքում մեկը մյուսից տարբեր ընդգրկում ունեցող երկու մեծաշուք ու փառավոր խնջույքներ են նկարագրվում: Առաջինը պարսից թագավոր Ասուերոսի խնջույքն է: Նրա թագավորության սահմանները ձգվում էին Հնդկաստանից մինչև Եթովպիա՝ հարյուր քսանյոթ նահանգների վրա: Այս Ասուերոսը հույների պատմության մեջ հայտնի աշխարհակալ Քսերքսեսն է: Ահա այս Քսերքսեսն էր, որ իր թագավորության մայրաքաղաք Շուշանում երևելի .....
«Ի սկզբանե էր Բանը»
Ավետարանիչներից յուրաքանչյուրի ձայնն առավել հնչեղ է Հոգու այլ վարդապետություններից, քանի որ Տերը այդ վարդապետությունները մեզ հաղորդեց մարգարեների միջոցով, իսկ ահա Ավետարաններում Ի՛նքը՝ Տերն անձամբ խոսեց մեզ հետ։ Իսկ ավետարանական քարոզության մեջ էլ ամենից հնչեղը, որ բարբառում է որևէ լսելիքի համար դժվարըմբռնելի ու ամեն մտքից էլ ավելի վեր խոսքեր, Հովհաննեսն է՝ Որոտման որդին, որի ավետարանական գրվածքի նախաբանը քիչ առաջ ընթերցեցինք. «Ի .....
Սուրբ Բարսեղ Կեսարացի եպիսկոպոսապետի ճառը Սուրբ Երրորդության մասին
Աստծուն հանապազ հիշելը բարեպաշտություն է, և աստվածասեր հոգին երբևէ չի հագենում։ Սակայն Աստծու մասին խոսքով արտահայտվել փորձելը մեծ հանդգնություն է, բայց և, չնայած մեր մտքի անարժանությանը, պիտի ջանանք գոնե աղոտ խոսքով ի մի բերել մեր իմացածը։ Արդ, ինչպես որ մեր միտքն է քննվող խնդրի մեծության դեպքում ծանրաբեռնվում, նույնպես և՝ մտքից առավել, խոսքն է անզոր դառնում Աստծու մասին բարբառվելիս։ Ուստի արդյո՞ք ավելի նախընտրելի չէ լռությունը, քան .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին
Բարի է Աստված և բարի արժանիքների պարգևողը, իսկ բանսարկուն չար է և ամեն չար բանի արարիչը: Ու ինչպես որ բարուն պատշաճում է աննախանձությունը, այդպես էլ բանսարկուին բնորոշ է նախանձը: Հեռո՛ւ մնանք, եղբայրներ, նախանձի ախտից, հակառակորդի չար գործերին մասնակից չլինե՛նք, որպեսզի նրա հետ էլ ատյանում դատապարտության չարժանանանք: Քանի որ եթե հպարտացողը «սատանային վիճակված դատապարտության մեջ է ընկնելու (Ա Տիմ. Գ 6), ուրեմն նախանձողն ինչպե՞ս կարող .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը բարկացողների մասին
Ինչպես որ, օրինակ, բժշկի նշանակումների դեպքում է, երբ դրանք ճիշտ կերպով ընդունվում ու հմտությամբ կիրառվում են, դրանցից մեծ օգուտ է լինում, նույնպես հոգևոր խրատների դեպքում է նաև, և մանավանդ երբ մարդը մինչև վերջ հավատարիմ է մնում հոգևոր պատվիրանին, այնժամ պատվիրանը նրան իմաստուն է դարձնում ու մեծապես օգտակար է լինում իր կյանքը դեպի կատարելություն ուղղելու հարցում: Եվ եթե լսելու լինենք Առակաց գրքին, այն հայտնապես մեզ պիտի ասի, որ «բարկությունը .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը վաշխառուների մասին
Երեկ, տասնչորսերորդ Սաղմոսի մասին մինչև ուշ ժամը խոսելով, ուժասպառ եղանք, սակայն այժմ ձեզնից, որ բարեմտության պարտապաններն եք, պետք է պահանջեմ ձեր պարտքը, այն է՝ կիսատ թողնվածի լրացումը: Դուք պետք է միայն շարունակեք մի փոքր էլ ինձ լսել, որպեսզի եթե ձեզնից շատերը մոռացած էլ լինեն իմ նախկին խոսքերը, այժմ ինձ լսելու շնորհիվ չլինի այնպես, որ Սաղմոսից որևէ խոսք առանց ուսուցանվելու թողնվի: Այս փոքր խոսքը մեծ զորություն ունի կյանքի համար, ուստի .....
Աստծու ճանապարհների գաղտնիքը
«Բայց գիտենք, թե ամեն ինչ գործակից է լինում  նրանց բարիքի համար,  ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմ․ Ը 28)։ Այսօրվա քարոզովս կուզեի խոսել աստվածասերների վայելած բարիքի մասին։ Առաքյալն ասում է, որ Աստված գործակից պիտի լինի բոլոր նրանց, այսինքն՝ նրանց հետ պիտի լինի, ովքեր սիրում են Աստծուն։ Այս բնաբանը և բացատրությունը լսողներից ոմանք, թերևս, ճշմարիտ համարեն ասածս, ուրիշները գուցե ծիծաղեն ու ծաղրեն, ոմանք նույնիսկ ասածներս կարող .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հարուստների մասին
Նախկինում մենք արդեն խոսել ենք մի երիտասարդի մասին, որի պատմությունը ջանասեր ունկնդիրը պիտի որ հիշի այն ժամանակ Ղուկասի ավետարանած օրինակի հիման վրա մեր պատմածից, իսկ այժմ ուսումնասիրենք մեկ այլ երիտասարդի պատմությունը, որը տարբեր է նախկինում մեր քննարկածից, քանի որ այն առաջինը, որին անդրադարձանք, փորձիչ էր, որ ուզում էր իր բերած պատճառաբանությունները հիմք դարձնելով՝ ստանալ այն, ինչ կամենում էր: Իսկ ահա մեր այս երիտասարդը ողջախոհաբար .....
Գոհունակությունը
«Քանի որ ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից» (Փիլիպ. Դ 11): Ահա մի խոսք, որը ձեզնից շատ քչերը պիտի կարողանային յուրացնել կատարյալ անկեղծությամբ: Գոհ լինել այն վիճակից, որում մարդը գտնվում է, սովորական, հասարակ բան չէ: Մենք բազմիցս ու գրեթե ամենուր հանդիպում ենք դժգոհողների՝ հուսահատ ու ընկճված դժգոհողների: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ շատ աննշան թվով ազնիվ քրիստոնյաների ենք հանդիպում, որոնք գոհ և ուրախ են այն վիճակից, որում գտնվում են: Բայց .....
Հարգանքը
«Արդ, յուրաքանչյուրին հատուցեք իրեն հասանելիքը՝ որին պատիվ՝ պատիվը»  (Հռոմ. ԺԳ 7)։ «Հարգե՛ք բոլորին» (Ա Պետ․ Բ 17)։ Հարգանքը քրիստոնյայի կյանքի հիմնական առաքինություններից մեկն է։ Այն զուգընթաց է հնազանդությանը. որտեղ հնազանդությունն է, այնտեղ անպայման հարգանք գոյություն ունի։ Նա, ով չգիտի հնազանդվել, չգիտի նաև հարգել։ Հարգելու կարողությունը մեծագույն ներգործություն ունի մարդու բարոյական կյանքի և նկարագրի ազնվացման .....
«Կքանդեմ իմ շտեմարանները...»
Փորձությունների երկու տեսակ կա. կա՛մ նեղություններն են տանջում մեր սիրտը՝ համբերության «միջոցով» փորձելով մեր անձերն այնպես, ինչպես բովի միջոցով ոսկին է փորձվում (հմմտ. Իմաստ. Գ 6), կա՛մ էլ շատ անգամներ ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ մեր կյանքի լիությունն է, որ բազում «փորձարանների» տեղն է գրավում, քանի որ սխալ հանդգնություն է մեծ ունեցվածքի շնորհիվ սեփական վեհ հոգին փրկել կամենալը և շքեղաշուք կյանքին չընդդիմանալն՝ իբրև մի թշնամու։ Փորձությունների .....
Սիրո գերազանցությունը
«Բայց արդ, մնում են հավատք, հույս, սեր. սրանք երեքը, և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. ԺԳ 13): Իրենց վսեմությամբ առանձնահատուկ կերպով աչքի ընկնող սուրբգրային մեծասքանչ խոսքեր կան, որոնց մոտենալ կարելի է միայն խորունկ երկյուղածությամբ և զգուշությամբ՝ այն քարոզչական լեզվով մեկնաբանել փորձելու նպատակով։ Քարոզչի այս երկյուղի անհրաժեշտությունը մանավանդ Պողոս առաքյալի ներշնչյալ խոսքերի հանդեպ կրկնակի է շեշտվում, քանի որ մեծ առաքյալը .....
Բարսեղ Կեսարացու ճառն ապաշխարության մասին
Տեսնելով այն անխրախուսելի երևույթը, որ մեր եղբայրներից ոմանց հպարտությունը հանդգնում է անարդյունք թողնել իրենց ապաշխարությունը, կամենում եմ ողջախոհ ձեռք կարկառել մեր այդ եղբայրներին՝ վերստին ապաշխարության կոչ անելով նրանց։ Ուստի իմ այս խոսքը կարող է պիտանի լինել մարդկանց։ Մարդկանցից ոչ ոք անմեղ չէ, չնայած այն բանին, որ, ինչպես վկայվում է՝ Աստված մեղքը չի ստեղծել։ Ապաշխարության անհրաժեշտության մասին խոսելիս հարկ է մատնանշել և՛ Հին .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․