
Ուրախացի՛ր խնդությամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծությամբ, դո՛ւստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագավորը (Զաք․ 9։9)։
Մարգարեական այս գեղեցիկ տողերը, սիրելի՛ հավատացյալներ, գրվել են նկարագրված իրադարձությունից ավելի քան հինգ դար առաջ։ Ամենակարող Աստված, Որի տնօրինության ներքո են բնության տարերքներն ու օրենքները, ողջ տիեզերքն ու ժամանակը, Իր Միածնի երկրային ամենաօրհնյալ ծնունդից դեռևս հինգ .....