Գրքեր

Լավ է կույր աչքով, քան կույր մտքով

«Կույր է միտքը, եթե չի խոկում Աստծո մասին, համր է, եթե չի աղոթում, խուլ է, եթե չի լսում Աստծո պատվիրանները, մեռած է, եթե չի սիրում Աստծուն, թշնամի է Աստծուն, եթե սիրում է այն, ինչ ատում է Աստված. ամբարշտություն է՝ խնդրել Աստծուց այն, ինչ Նա չի կամենում» (Պողոս Պատրիարք):

«Զգո՛ւյշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի» (Երկրորդ Օրենք 15.9): Աստծո խոսքը մեզ ուսուցանում է զգուշավորություն, քանի որ մարդը հակված է մեղանչել նաև իր մտածումներում:

 

Սուրբ Բարսեղ Կեսարացին հորդորում է՝ ասելով. «Հսկիր քո վրա», ապա ներկայացնում է, որ մարմնի գործողությունները պահանջում են ժամանակ, հարմար առիթներ, ջանք, նպաստավոր պարագաներ և ուրիշ բազում տեսակի հանգամանքներ: Մինչ մտքի շարժումները կատարվում են ցանկացած պահի, գործվում են առանց ջանքի, կազմվում են առանց դժվարության, որևէ առիթ նպաստավոր է մտածումների համար:

Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարքից մեկում (ԺԱ) խնդրում ենք Քրիստոսից. «Հոր իմաստությո՛ւն Հիսուս, տո՛ւր ինձ իմաստությունը՝ ամեն ժամ Քո առջև բարին խորհելու, խոսելու և գործելու, և փրկի՛ր ինձ չար խորհուրդներից, խոսքերից և գործերից. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս»:

Կարևոր են մեր մտքերը. թե՛ չար և թե՛ բարի խոսքերն ու գործողությունները մտքից են ծնվում: Կյանքը փոխվում է դեպի լավը, երբ մարդը հրաժարվում է վատ մտքերից՝ շրջապատելով իրեն միայն բարի մտքերով:

Սուրբ հայրերը՝ եկեղեցու ուսուցիչները, միտքը մաքուր պահելու մասին բազմաթիվ խրատներ են տալիս. չապրել մտացրիվ կյանքով, հավատքով դիմակայել և չսնել չար մտածումները, խորշել մարդահաճ մտքերից, սանձել միտքը, հիշաչարությամբ չմթագնել մտքերը, դադարեցնել դատելը մերձավորին, հեռու մնալ անառողջ ընթերցանությունից, չար խոսքերից և ընկերակցությունից:

Չար մտքերի դեմ պատերազմելու համար եկեղեցու հայրերը մատնանշում են նաև հետևյալ հզոր զենքերը՝ սեր, հավատ, հույս, հեզություն, աղոթք, պահք, Սբ. Հաղորդություն: Իսկ թե ե՞րբ և ինչպե՞ս կիրառել այս զենքերը, առավել մանրամասնորեն կիմանանք՝ կարդալով կայքի «Խրատներ հայրերից» բաժնի «Մտքի մասին» ենթաբաժնի խրատները:

Ահա նրանցից մեկը մեզ խրատում է. «Նվիրաբերիր օրվա սկիզբը Տիրոջը, քանի որ ում առաջինը տաս քո մտքերը, նրան էլ կպատկանի օրը: Մի հանճարեղ այր այս պարագայի համար ասաց ինձ. «Առավոտյան արթնանալիս ես արդեն իմանում եմ իմ ամբողջ օրվա ընթացքը» (Հովհաննես Սանդուղք):

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Հայրերի վարքից
1. Եղբայրը հարցրեց ծերին. «Ի՞նչ անեմ ես, պիղծ մտքերը սպանում են ինձ»: Ծերը պատասխանեց. «Երբ կինն ուզում է իր երեխային կրծքից կտրել, ապա պտուկներին որևէ դառը բան .....
Մտքի մասին
1. Ա՜խ, իմ հոգի, ինչու՞ ես անհոգ կյանքիդ հանդեպ, ինչու՞ ես մտացրիվ անցկացնում քո սակավ օրերը. չգիտե՞ս արդյոք,  ահա ուր որ է կկանչեն քեզ (Եփրեմ Ասորի): 2. Ծովի մեջ եղող .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․