Գրքեր

Ողորմած լինել ինչպես Երկնավոր Հայրը

Եկեղեցու հայրերի խրատների գանձարանը լի է ողորմության մասին գանձերով: Օգտվելով անսպառ այդ գանձարանից՝ քրիստոնյան էլ իր հերթին նոր գանձեր է կուտակում երկնքում. «Ձեզ համար հարստություն մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգը փչացնում են, կամ գողերը, ձեր պատը քանդելով, ներս են մտնում և գողանում այն: Այլ ձեր հարստությունը երկնքո՛ւմ դիզեցեք, որտեղ ցեցն ու ժանգը չեն կարող փչացնել այն, և ոչ էլ գողերը կարող են ձեր պատը քանդելով ներս մտնել և գողանալ. որովհետև որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը» (Մատթեոս 6.19-22): Իսկ այդ գանձերը երկինք տանողները կարիքավորներն են. «Ողորմություն տվողին ձեռք մեկնողը աղքատ մուրացկանն է, բայց ողորմություն առնողը՝ Աստված» (Սբ. Հովհան Ոսկեբերան):

Ողորմությունն առաքինություն է Աստծուն հաճելի, բայց այն կարող է կորցնել իր արժեքը, եթե ողորմությունը կատարվի հպարտությամբ կամ ի ցույց մարդկանց: Նման դեպքում այն չի վարձատրվի երկնային պարգևներով՝ Քրիստոսի խոսքի համաձայն. «Քո ողորմությունը ծածուկ արած կլինես, և քո Հայրը, որ անտեսանելի է և տեսնում է կատարածդ, քեզ կվարձատրի հայտնապես» (Մատթեոս 6.4):

Սբ. Հովհան Ոսկեբերանը հարուստներին մատնանշում է, որ իրենց ունեցածը կարող է իրենց համար լավագույն միջոց դառնալ երկինք գնալու, ըստ նրա՝ հարստության լիարժեք սեփականատերը նա է, ով այն բաժանում է աղքատներին: Նույնիսկ չափազանց կարիքավոր լինելու դեպքում էլ է կարևորում ողորմություն տալը, երկու լումա տալու դեպքում էլ ամեն բան կատարած է համարում՝ կարևորելով ոչ թե քանակը, այլ բարի տրամադրվածությունը. «Եվ ով այս փոքրիկներից մեկին նույնիսկ մի բաժակ սառը ջուր տա խմելու որպես իմ աշակերտի, վստա՛հ եղեք, որ իր վարձը չի կորցնի» (Մատթեոս 10.42):

Իսկ թե ինչքան է անհրաժեշտ ողորմել, Սողոմոն Իմաստունն ասում է. «Թող ողորմությունն ու հավատարմությունը չպակասեն քեզանից» (Առակներ 3.3):

Գանձարանը նաև խրատում է, որ առանց դատելու և քննելու ողորմենք: Եկեղեցու հայրերը անօգուտ են համարում պահքը, աղոթքը առանց ողորմության, այս առաքինությունն է, որ կարող է հարթել մեղքերը և ազատել դատաստանից:

Ողորմությունը մարդուն Աստծո նմանությամբ վեր է բարձրացնում. «Այդպիսով դուք ձեր երկնավոր Հոր որդիները պիտի դառնաք, որովհետև Նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա» (Մատթեոս 5.45):

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Հայրերի վարքից
1. Մի անգամ աբբա Սրապիոնը տեսնելով մի աղքատի, որ մերկ էր ու ցրտից դողում էր, հանեց իր պարեգոտը և տվեց նրան: Երբ մարդիկ նրան հարցրին. «Հայր, քեզ ո՞վ մերկացրեց», նա ցույց .....
Ողորմության մասին
1. Ողորմությունները աղոթքի թևեր են, առանց թևերի աղոթքը չի կարող թռչել (Հովհան Ոսկեբերան): 2. Սուրբ հայրերն ասում են, որ մարդկության թշնամին հատկապես ատում է գթասրտությունը .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․