Գրքեր

Թեմատիկ Քարոզներ
Սուրբ Հովհան Ոսկեբերանի ճառն ապաշխարության մասին
Այն պատճառով եմ հաճախակի խոսում ապաշխարության մասին, որպեսզի ո՛չ մեղավորը հուսահատվի, ո՛չ էլ արդարը` մեծամտանա: Մի՛ անկանիր: Մեղավո՞ր ես: Մի՛ հուսահատվիր: Եթե ամեն օր մեղք ես գործում, ամեն օր զղջա: Նման այն խարխուլ տներին, որոնք փտում են, և մենք հեռացնում ենք փտած մասերը և նորերով փոխարինում և երբեք այդ կարգի հոգսերը չենք անտեսում, ճիշտ այդպես և դու վարվիր. թե խարխլվել ես մեղքերից, նորոգիր քեզ ապաշխարությամբ: «Սակայն հնարավո՞ր է փրկություն .....
Հայոց քրիստոնեությունը
Եվ մեր առաջին Լուսավորիչների՝ Թադեոս ու Բարդուղիմեոս սրբազան առաքյալների և մեր երկրորդ Լուսավորիչ սուրբ Գրիգոր Հայրապետի բարեխոսությամբ․․․ (Մաղթանք, «Քրիստոս Աստված մեր»)։ Քրիստոնեության առաջին դարում աշխարհը տակնուվրա եղավ նախկինում նմանը չունեցող այն գաղափարների հոսքով, որոնք առաջին հայացքից շա՜տ տկար արարածների՝ ձկնորսների շնորհիվ իրենց հետքը թողեցին անգամ ամենահեռավոր անկյուններում։ Երբ այդ հոսքը հայերին հասավ, բուռն .....
Մեղքի մեջ քնածներին հրեշտակներն են արթնացնում և առաջնորդում դեպի զղջում
Եկեղեցին իր տարեկան տոնակատարությունների մեջ ոչ միայն Տերունի տոներ ու սրբոց օրեր ունի, այլև տարին մեկ անգամ հրեշտակների հիշատակություն է կատարում հետևյալ խորագրով՝ «Սրբոց հրէշտակապետացն՝ Գաբրիէլի ու Միքայէլի և ամենայն երկնային զօրացն»: «Հրեշտակ» բառը (եբրայերեն` «մալախ», հունարեն՝ «անգելոս») նշանակում է «պատգամաբեր»: Այն մոտ 500 անգամ գործածված է մեր գրաբար Աստվածաշնչում, որից 200-ը` միայն Նոր կտակարանում: .....
Սերը` որպես փոխհարաբերության հիմք
«Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես Ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք»: (Հովհ. ԺԳ 34-35) Ահա այս պատվիրանն էր «լրումն օրինաց եւ մարգարեից», որ Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր կյանքով բերեց աշխարհ, մի նոր պատվիրան, որով էլ մարդկանց հետ սկզբունքային նոր հարաբերության հիմք դրեց: Իսկ ի՞նչ է սերը: «Սերն ակտիվ հետաքրքրություն է այն անձի կյանքով, որի նկատմամբ տածում ենք այս զգացմունքը: Այնտեղ, ուր բացակայում է ակտիվ .....
Ընկերների հանդեպ հոգածություն
«Տեսավ և թողեց անցավ» (Ղուկ. 10.32)։ Տեսնել դիպվածն ու պատահարը, տեսնել գործված ոճիրը, տեսնել մահամերձ մարդուն, տեսնել հոգով անկում ապրածին ու թողնել-գնալ՝ դա հարիր չէ սիրտ և զգացմունք ունեցող մարդուն: Գործված որևէ չարիք, որևէ ոճիր՝ լինի դա մարդու անփորձության հետևանք, թե նրա կրքերի ու հուսահատության թելադրանք, լինի այդ մարդը չարագործների թե որևէ այլ պարագայի զոհ, միևնույն է, նրան օգնելն ու օժանդակելը, դարմանելը և սփոփելը քրիստոնեական .....
Դրամը քրիստոնյայի կյանքում
«Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք» (Ղուկ․ 16.9)։ Չնայած որ բարեպաշտության տեսանկյունից սովորական է դարձել այն կանոնը, որը հավատացյալներին պարտադրում է մանավանդ ապաշխարության օրերին ձեռնպահ մնալ մտքի կամ մարմնի այն բոլոր զբաղումներից, որոնք վերաբերում են կյանքի նյութական ըմբռնմանը, այդուհանդերձ Եկեղեցին այդ երկյուղալի ողջախոհության դեմ ոչ անխոհեմ մի «հակադրությամբ» մեր միտքը սևեռում է մի այնպիսի կետի, որը ենթադրում .....
Մարդու սիրտը
«Որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ էլ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6․21)։ «Գանձ» նշանակում է «երջանկություն» կամ էլ մատնացույց է անում մեր սիրո ու բաղձանքի գլխավոր առարկային: Չէ որ մեր սիրտը երջանկություն է փափագում, մեր տենչանքները երջանկության են ձգտում: Երջանկության շուրջն են պտտվում մեր բոլոր մտածումներն ու երազանքները, երջանկությամբ ենք ուրախանում, երջանկության հույսով ենք ցնծում ու երջանկության ակնկալությամբ ենք մխիթարվում: Մեր .....
Հիսուսի խոսքերը պահելու օգուտը
«Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և մենք նրա մոտ կգանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհ․ 14.23)։ Ավետարանի պատմությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր հավատացյալ քրիստոնյա, անշուշտ, գիտի, որ երկնավոր Վարդապետը՝ Հիսուս, մարմնապես այս աշխարհի վրա ապրած կյանքի վերջին օրերին հրեաների Պասեք տոնի առիթով աշակերտների հետ Գալիլիայից գնաց Երուսաղեմ՝ Հավիտենականի կողմից ընտրված Սուրբ Քաղաքը, որպեսզի այնտեղ իրականացներ .....
Նոր մարդը
«Պետք է ձեզ վերստին ծնվել» (Հովհ․ 3.7)։ Մարդիկ, շատ քիչ բացառությամբ, ճշմարտությունն աղարտում ու արդարությունն անիրավում են, որի պատճառով էլ եղծվում, ապականվում է մարդու բարոյական բնությունը, և մի՞թե դա չի հաստատվում նաև մարդկային կյանքի անցյալ ու ներկա պատմությամբ: Ձեր կյանքի ընթացքում չե՞ք հանդիպել այնպիսի մարդկանց, որոնք ավելի շատ առաջնորդվում են կույր կրքով, քան թե լրջմիտ կամքով: Նրանց մեջ ավելի շատ գծուծ շահն է խոսում, քան .....
Կենդանի ջուրը
«Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այն մարդը» (Հովհ․ 7․46)։ Հիսուսի կյանքի սկիզբը մի նոր թվական բացեց Իսրայելի կրոնական պատմության մեջ և որոշ ժամանակ անց էլ նոր թվագրումը եղավ ամբողջ տիեզերքի պատմության համար: Հիսուս Քրիստոսի միջոցով կրոնական մտածումներն ու հավատալիքները հրեական և հեթանոսական ծեսերի կեղևից մաքրվեցին ու դրվեցին բուն հոգևոր տիրույթի մեջ: Եվ դարեր շարունակ հոգևորապես թմրած մարդկային գիտակցությունը Փրկչի .....
Եկե՛ք ինձ մոտ
«Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ․11։28)։ Ինչպիսի՜ ներշնչող ձայն, ինչպիսի՜ քաղցր հրավեր, որ հնչում է դարերի խորքից՝ առանց կորցնելու իր վստահ շեշտադրությունը: Այդ հրավերը Փրկչի՝ այս աշխարհում ունեցած կարևորության արտահայտումն է, մի ամբողջ զոհողության, մարդասիրական անպարագրելի շնչի ու աստվածային գործնական սիրո ավետարանացումը: Աշխարհը, սակայն, այնքա՜ն զբաղված է ինքն իրենով, որ դժվարությամբ .....
Սեր
(Չորրորդ քարոզ) «Սերը...․ չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա» (Ա Կորնթ. 13։5-6)։ «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև ա՛յդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթ․ 7։12)։ Բարոյական սքանչելի սկզբունքներ կան, որոնք որևէ սահմանով չեն սահմանափակվում. դրանք տիեզերեկան են, և ժամանակ չեն ճանաչում, քանի որ հավիտենական են: Նմանատիպ սկզբունքներից .....
Սեր
(Երրորդ քարոզ) «Սերը...․ չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում...․ բարկությամբ չի գրգռվում» (Ա Կորնթ. 13.4-5)։ «Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան...․ և եթե յոթն անգամ մեղանչի քո դեմ...․ և զղջա...․ ների՛ր նրան» (հմմտ. Ղուկ․ 17․4-5)։ Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված նամակի 13-րդ գլխում կատարելապես վերլուծված սիրո ստորոգելիները մեր ընկերական փոխհարաբերությունների տիրույթ տեղափոխելով՝ ականատես ենք .....
Սեր
(Երկրորդ քարոզ) «Սերը չի նախանձում...․ իրենը չի փնտրում» (Ա Կորնթ. 13.4-5)։ «Ձեզնից ով կկամենա առաջին լինել, ձեր ծառան պիտի լինի» (Մատթ․ 20․27)։ Սիրո հատկությունների շարքին անդրադառնալ շարունակելու համար ձեր ուշադրությունն եմ հրավիրում Զեբեդյան երկու առաքյալների դեմ նրանց առաքելակիցների ունեցած բարկության վրա: Քրիստոս ավարտել էր Իր պտույտն ամբողջ Հրեաստանում և մի վերջին անգամ վերադառնում է Երուսաղեմ: Այդ ճամփորդությունից .....
Սեր
«Սերը համբերող է, քաղցրաբարո է» (Ա Կորնթ. 13.4)։ «Մեղքերը կներվեն սրան, որովհետև ուժգին սիրեց» (Ղուկ․ 7․47)։ Ինչպես որ յուրաքանչյուր քրիստոնյա էլ գիտի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի, Նրա հավատքի և Ավետարանի մեծագույն վարդապետությունն ու բարոյական արժեքները հիմնված են մեկ գաղափարի վրա և պտտվում են դրա շուրջը։ Այդ գաղափարը համայն աշխարհի արարածների կապն ու ոգին է, որով ամենքը ձգտում են իրար և միմյանց են ձուլվում մի գերբնական, ամենախորհրդավոր .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․