Գրքեր

Աբբա Վիսարիոնի խրատը

Վանքում ապրող եղբայրներից մեկը խրատ խնդրեց աբբա Վիսարիոնից:

Ծերն ասաց.

- Լռություն պահիր ու քեզ ուրիշների հետ մի համեմատիր:

 

Իգնատի Բրյանչանինովի մեկնաբանությունը

Շատ օգտակար խրատ է: Համայնքային տիպի մենաստաններում հուզումները հիմնականում առաջանում են ուրիշների հետ համեմատվելուց: «Այս եղբորն այս իրն է տրվել: Իսկ ինչո՞ւ ինձ էլ այդ նույնից չի տրվել»,- ասում է անփորձ վանականն՝ իր սրտից հեռացնելով սրբազան խաղաղությունը: Ինքդ քեզ մյուսների հետ համեմատելու հետևանքով առաջացող ինքնագայաթակղումից ու հոգեկան խռովություններից խուսափելու համար, անհրաժեշտ է մշտական իմաստալից խոհական վիճակում մնալ, որ խոնարհությունն է պարգևում, իսկ դրա համար պետք է մշտապես աշխատես ինքդ քեզ վրա: Նաև ինքնակենտրոնացում է պահանջվում, իսկ դրա համար պետք է լռություն պահպանել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

13.07.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․