Գրքեր

Աղոթիր և աշխատիր

Ձկնորսը մի մարդու էր տեղափոխում իր նավակով: Ուղևորը շտապեցնում էր նրան.

- Արագացրե՛ք, ուշանում եմ աշխատանքից:

Այս ասելով նկատեց, որ թիերից մեկի վրա գրված է «աղոթիր», իսկ մյուսի վրա՝ «աշխատիր»:

- Սա ինչի՞ համար է,- հարցրեց ուղևորը:

- Հիշելու,- պատասխանեց ձկնորսը,- Որպեսզի չմոռանանք, որ անհրաժեշտ է աղոթել ու աշխատել:

- Դե, աշխատելը հասկանալի է, բոլորին է անհրաժեշտ, իսկ ահա աղոթելը,- մարդը թափ տվեց ձեռքը,- պարտադիր չէ: Ոչ ոքի պետք չէ: Ինչո՞ւ ժամանակ վատնել աղոթքի վրա:

- Ասում ես պետք չէ՞,- հարցրեց ձկնորսն ու «աղոթիր» մակագրությամբ թին դուրս բերեց ջրից՝ շարունակելով միայն մեկ թիով թիավարել:

Նավակն սկսեց տեղում պտույտներ գործել:

- Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսին է աշխատանքն առանց աղոթքի: Նույն տեղում պտտվում ենք և ոչ մի առաջընթաց չկա: Այստեղից էլ հետևություն՝ կյանքի փոթորկոտ ծովում հաջողությամբ լողալու համար պետք է երկու թիերն էլ՝ աղոթելն ու աշխատելը, ձեռքերումդ ամուր պահես:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

15.06.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․