Գրքեր

Աղոթիր, որտեղ էլ որ լինես

- Հա՛յր, ինչի՞ն ավելի շատ ուշադրություն դարձնեմ:

- Կենտրոնացիր, հավաքվիր և որտեղ էլ որ գտնվես, մտովի և սրտում աղոթք արա՝ Բարեգութ Աստծու ողորմությունը հայցելով քեզ, բոլոր ողջերի և ննջեցյալների համար: Իսկ երբ աղոթելուց հոգնես, բարձրաձայն «Տեր, ողորմյա» երգիր կամ մեկ ուրիշ շարական:

- Հա՛յր, ես սովորաբար միայն եկեղեցում եմ աղոթում:

- Երբ վանականը բավարարվում է միայն եկեղեցում աղոթելով, նմանվում է աշխարհականներին, որ եկեղեցի են գնում միայն կիրակի օրը: Ուստի միայն եկեղեցում աղոթքները կրկնելով մի սահմանափակվիր, աղոթիր նաև հնազանդություն կատարելիս, խցում ևս, նաև երբ պառկում ես հանգստանալու: Հնազանդության ժամանակ հետևիր, որպեսզի շարժումներդ հանգիստ ու տրամաբանական լինեն, որպեսզի դևը միտքդ աղոթքից չշեղի:

Հիսուսի քաղցր անունը թող միշտ շուրթերիդ լինի, որպեսզի հոգիդ ամոքվի: Մեծ գործ է ողջ օրն աղոթքով անցկացնելը: Օրը սկսում ես աղոթքով, այնուհետև քո գործն ես անում՝ աղոթքը կրկնելով, և այդպես սրբագործվում է և՛ այն գործը, որ անում ես, և՛ դրան մասնակից մարդիկ: Օրինակ՝ երբ աղոթքով ես կերակուր պատրաստում, սրբվում է և՛ ուտելիքը, և՛ մարդիկ, որ այն ուտում են:

- Հա՛յր, այժմ մշտապես ծանր փորձություններ են ինձ պատահում:

- Օգտվիր փորձությունից, որպեսզի ամեն անգամ վազես Քրիստոսի մոտ՝ Նրա օգնությունը խնդրելու, և շահած դուրս կգաս, հարատև աղոթք ձեռք կբերես:

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

28.04.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․