Գրքեր

Աջակցություն սիրիահայ ընտանիքի

Ավետարանում մեր Տերն առաքյալներին պարզորոշ նշում է այն տարբերակիչ և բնորոշ հատկանիշի մասին, որ պետք է ունենան Իր հետևորդները. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհաննես 13:35): Առաքյալներին ուղղված Քրիստոսի խոսքերը վերաբերում են բոլոր ժամանակների մարդկանց: Դեռևս առաջին դարից աստվածային սերն իրենց մեջ կրող և նրանով տարբերակվող Քրիստոսի հետևորդները, համախմբվելով և միավորվելով Քրիստոսահիմն եկեղեցում, ապրում են և գործում այդ սիրուց մղված:

Սեպտեմբերի 16-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ Ջերազյան Տիգրանուհուն (66 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էին համայնքի հինգ երիտասարդ ընկերներ: Տասը ամիս առաջ տիկին Տիգրանուհին, իր տարեց մոր և որդու՝ Գազանչյան Հովսեփի (26 տ.) հետ Սիրիայից եկել է Հայաստան և վարձակալությամբ բնակվել Տիգրան Մեծ 31/110 հասցեում: Կարիքավոր ընտանիքի տան վարձը մեկ տարով ստանձնել է մասամբ վճարել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: «Այսօր մենք խնդրի առջև ենք կանգնած, տղայիս մշտական աշխատանք չեն տալիս, քանի որ նա ի վիճակի չէ ծանր աշխատանք կատարել՝ Սիրիայում երեք տարի առաջ ահաբեկիչների կողմից մեջքի ձախ հատվածում հրազենային վնասվածք ստանալու պատճառով»,- ասաց տիկին Տիգրանուհին՝ իր երախտագիտությունը հայտնելով Տեր Գրիգորին և աջակից անձանց օգնության համար:

«Եթե մարմնավոր սերն այնքան գերում է հոգին, որ ամեն ինչից հեռացնելով՝ կապում է սիրելիին, ապա ինչեր չի անի Քրիստոսի հանդեպ սերը ու Նրանից բաժանվելու երկյուղը» (Ս. Հովհան Ոսկեբերան):

 

Կարինե Սուգիկյան

16.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․