Գրքեր

«Ամենամեծ ուրախությունը ծնվում է զոհաբերությունից»

«Նա, ով ինչ-որ բան է վերցնում, մարդկային ուրախություն է զգում: Նա, ով տալիս է, հաղորդակից է լինում աստվածային ուրախությանը» («Հոգևոր բժիշկ» գրքից): Եկեղեցական համայնքներից ներս իրականացվող սոցիալական ծրագրերի պտուղներից մեկն այն աստվածային ուրախությունն է, որին հաղորդակից են դառնում ծրագրի մասնակիցները:

Սեպտեմբերի 17-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը սիրիահայ Մովսես Մանուշակին (41 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էին համայնքի հինգ երիտասարդ ընկերներ: Մանուշակն իր ամուսնու՝ Անսեյան Սողոմոնի (46 տ.) և երեք զավակների հետ երեք տարի է, ինչ բնակվում է Հայաստանում: Անսեյան ընտանիքը վարձակալությամբ է բնակվում Գրիբոյեդով փ. 1/14 հասցեում: «Երբ եկանք Հայաստան, ամուսինս սրտի կաթված ստացավ և վիրահատվեց: Նա մասնագիտությամբ լուսանկարիչ է, բայց այստեղ աշխատանք չգտնելով՝ այժմ փայտագործությամբ է զբաղվում, սակայն այս աշխատանքն էլ մշտական չէ: Ես արդեն մեկ տարի է, ինչ մանկապարտեզում որպես խոհարարուհի եմ աշխատում և փորձում ենք գոնե մեր նվազագույն կարիքները հոգալ»,- ասաց Մանուշակը: Ընտանիքի մայրն անչափ երախտապարտ էր բոլոր նրանց, ովքեր օգնության ձեռք մեկնեցին իրենց:

«Երբ սեր ես տալիս, այդ ժամանակ գալիս է ուրախությունը: Որպեսզի մարդն ունենա ճշմարիտ, հոգևոր ուրախություն՝ պետք է սիրի, պետք է հավատա: Մարդիկ չեն հավատում, դրա համար էլ չեն սիրում, իրենք իրենց չեն զոհաբերում և ուրախություն չեն ունենում: Եթե հավատային՝ կզոհաբերեին և կուրախանային: Ամենամեծ ուրախությունը ծնվում է զոհաբերությունից»,- ասել է Հայր Պաիսիոս Աթոսացին:

 

Կարինե Սուգիկյան

17.09.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․