Գրքեր

Անահիտ Սիմոնյան

Ծնվել է 1959թ. Սեպտեմբերի 16-ին, Երևան քաղաքում:

1976թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան (ներկայիս Նիկոլ Աղբալյան) թիվ 19 միջնակարգ դպրոցը:

1982թ. ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը« ՙՄիջազգային ժուռնալիստիկա՚ մասնագիտությամբ:

1982-1983թթ. աշխատել է որպես Հայաստանի ռադիոյում սփյուռքի համար տրվող ռադիոհաղորդումների գլխավոր խմբագրությունների աշխատակից:

1982-1983թթ. աշխատել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող:

1982-2000թթ. հանդիսացել է Հայաստան-Հունգարիա բարեկամության ընկերության վարչության անդամ:

1985-1987թթ. աշխատել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հասարակական տեղեկատվության բաժնում՝ որպես կրտսեր գիտաշխատող:

1987-1990թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Կենտկոմում՝ որպես մամուլի գծով հրահանգիչ:

1991-1994թթ. աշխատել է որպես ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային կապերի բաժնի պետ:

1994-2005թթ. աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրում՝ որպես ծրագրերի ղեկավար:

2000թ.-ից առ այսօր Հայաստան-Հունգարիա բարեկամության ընկերության նախագահն է:

2005թ.-ից առ այսօր հանդիսանում է Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ղեկավարը:

2014թ.-ի օգոստոսի 15-ին ընտրվել է Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու ծխական խորհրդի անդամ:

22.10.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․