19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Անզղջության մասին

Մի մարդ կյանքի բոլոր օրերին գարշելի արարքներ էր կատարում և չէր կամենում ապաշխարել, իսկ երբ նրան խրատ էին տալիս, սովորաբար պարծենալով ասում էր.

-Իմ մահվան վերջնակետում միայն երեք բառ կասեմ և կփրկվեմ:

Արդ, այս մարդը, որ դեռ չէր ծերացել, մինչ ձի հեծած գնում էր, ելավ մի խարխլված կամրջի վրա: Հանկարծ ձին սկսեց վտանգի ենթարկվել: Տերը փորձեց նրան վեր հանել, սակայն ապարդյուն: Եվ տեսնելով, որ ձին անկասկած ջուրն էր ընկնելու, բաց թողնելով` աղաղակեց.

-Սատանա՛, ա՛ռ ամենը:

Եվ այսպես, այս երեք բառերով էլ ընկավ ջուրն ու կորստյան մատնվեց:

 

Հայելի վարուց

27.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․