Գրքեր

Առակ մեխերի մասին

Կար չկար մի շատ բռնկուն և անզուսպ երիտասարդ: Եվ ահա մի անգամ հայրը նրան տվեց մեխերով պարկ և որպես պատիժ, հրամայեց յուրաքանչյուր անգամ, երբ նա չկարողանա վերահսկել իր բարկությունը, մի մեխ խփել ցանկապատի սյունին: առաջին օրը սյունի վրա մի քանի մեխ հայտնվեցին: Հաջորդ շաբաթվա ընթացքում նա կամաց-կամաց սկսեց սովորել զսպել իր բարկությունը, և օրեցօր հասկացավ, որ ավելի հեշտ է վերահսկել իր խառնվածքը, քան մեխեր խփելը:

Վերջապես եկավ օրը, երբ նա ոչ մի անգամ չկորցրեց ինքնատիրապետումը: Նա պատմեց այդ մասին իր հորը: Հայրն ասաց.

- Հիմա յուրաքանչյուր օր, երբ կկարողանաս վերահսկել քեզ, կարող ես սյունից մեկական մեխ հանել:

Անցնում էր ժամանակը, և եկավ այն օրը, երբ տղան կարող էր հորն ասել, որ սյունին ոչ մի մեխ չի մնացել: Այդ ժամանակ հայրը բռնեց նրա ձեռքից և տարավ ցանկապատի մոտ.

- Դու կարող ես հաղթահարել քո առջև դրված խնդիրը, բայց նայիր, ինչքան անցք կա սյան վրա: Սյունը այլևս չի լինի այնպիսին, ինչպես առաջ էր: Երբ մարդուն մի բան ես ասում, նրա մոտ մնում է ճիշտ այդպիսի մի սպի, ինչպիսին այս անցքերն են: Եվ կարևոր չէ, թե քանի անգամ ես դու ներողություն խնդրում, միևնույն է սպին մնում է:

 

16.02.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․