Գրքեր

Արթուն և զգաստ լինելու մասին

Ծերն ասաց. «Կրոնավորը, որ աշխարհից ելնելով՝ իր անձը գցում է խռովքների ու եղկելի կենցաղային հոգսերի և նրա տուրևառության մեջ, նման է մուրացիկ աղքատի, որ շրջում է, և բնավ չեն պակասում նրա կենսական կարիքները, և բազում հոգսերից ընդարմացած՝ ընկ­նում ու քնում է, և երազում իրեն տեսնում է հարուստ և թանկարժեք զգեստներով, ապա ուրախությունից զարթնում է և իրեն տեսնում հե­տին աղքատության և տառապանքների մեջ: Այդպես կլինի նաև կրո­նավորի հետ՝ եթե չզգուշանա, այլ ընդունայն և զուր վատնի իր օրերը խռովքների ու հոգսերի մեջ, գերի դառնա խորհուրդներին և ծաղրու­ծանակ` դևերին, որոնք պատերազմում են նրա հետ, որովհետև հա­վատացնում են, թե իրենց անհանգստությունը, հոգսն ու խռովքները հանուն Աստծո է: Եվ այն ահավոր ժամին, երբ մարմնից բաժանվի հոգին, իրեն կտեսնի եղկելի, աղքատ և բոլոր առաքինություններից՝ պակասած, և այնժամ կհասկանա, թե որքա՜ն բարիքների պատճառ են խոնարհությունը, հանդարտությունը և ճգնավորական զգուշավորու­թյունը, և թե որքա՜ն տանջանքների պատճառ են խռովքները, հոգ­սերն ու աշխարհիկ հարստության պատրանքները»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

09.06.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․