Գրքեր

Աշխարհի վերջը

Մի սուրբ ծերունի էր ապրում: Եվ ասում էին, որ նա մի գիրք ունի, որտեղ գրված է աշխարհի վերջի մասին, երբ Տեր Հիսուս Քրիստոս վերադառնալու է: Եվ մարդիկ ծերունու մոտ էին գալիս ու հարցնում.

- Տերն արդյոք վա՞ղն է գալու: Մեկ ամիս հետո՞: Միգուցե մեկ տարի ա՞նց:

Յուրաքանչյուրն ուզում էր իմանալ, որպեսզի իր հոգին Տիրոջ գալստյանը նախապատրաստի:

Սակայն բոլոր հարցերին ծերունին անփոփոխ պատասխանում էր. «Վաղը»: Եվ մարդիկ դադարեցին հավատալ նրան: Մտածում էին, որ նա գրքում պահված գաղտնի գիտելիքները թաքցնում է իրենցից:

Ծերունին մահացավ և հարևանները նետվեցին գիրքը փնտրելու: Գտան. սեղանին դրված էր, ծերունին այն չէր էլ թաքցրել: Բացեցին ու կարդացին. «Յուրաքանչյուր օրդ այնպես ապրիր, կարծես Տերը վաղն է գալու, և չես սխալվի»:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

11.02.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․