Գրքեր

«Աստծո հանդեպ սերը կատարյալ է մեր մեջ, եթե մենք սիրենք միմյանց»

Փետրվարի 5-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Խաչատրյան Թամարային (44 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 եվրո), որ տրամադրել էին Ավստրիայում բնակվող տէր և տիկին Օհանէս Նալպանտեանը և Մարօ Աւետիսեանը: Թամարան իր ամուսնու՝ Սարգսյան Ադամի (48 տ.), դստեր և տղայի հետ վարձակալությամբ բնակվում է Դավթաշեն 1-ին փ. 1/7 հասցեում: «Ամուսինս շաքարային դիաբետ ունի, երկու ամիս առաջ երկրորդ ինֆարկտը տարավ և անկողնային հիվանդ է: Միայն տղաս՝ Սարգսյան Էդիկն (20 տ.) է աշխատում, թեև նա էլ առողջական խնդիր ունի. քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորվել էր աջ ուսից և ծանրություն բարձրացնելու դժվարություն ունի: Այս պահին ամենածանր և անլուծելի խնդրի առջև ես եմ կանգնած. անցյալ տարի օգոստոս ամսին ինձ մոտ արգանդի վզիկի քաղցկեղ հայտնաբերեցին: Անհապաղ բուժում նշանակեցին, քանի որ քաղցկեղը չորրորդ բացասական փուլում էր, ճառագայթային բուժումից հետո վեց քիմիոթերապիա նշանակեցին, որի համար անհրաժեշտ դեղորայքը ի վիճակի չենք գնելու: Ես երկրորդ խմբի հաշմանդամ եմ, պետությունն ինձ կարող է տրամադրել դեղորայքի փոքր, բայց ոչ հիմնական մասը»,- ասաց Թամարան և իր գոհունակությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից ընտանիքին՝ իր ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար:

Եկեղեցու հայրերի գրվածքներում կարդում ենք, որ նա, ով ցանկանում է Քրիստոսին տեսնել, թող գնա տառապանքի վայրերը, փնտրի մարդկանց և հաղորդակցվի նրանց հետ: Նրանք շատ-շատ են մեր շուրջը, և նրանցից յուրաքանչյուրի մեջ Քրիստոս է ապրում, Ով նրանց հիվանդությամբ կոչում է մեզ հաղորդակցության: Նա տալիս է մեծագույն պարգև՝ հնարավորություն այցելել և մխիթարել Իրեն, կերակրել և սիրով ջերմացնել Իրեն:

«Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել: Եթե մենք սիրենք միմյանց, նշանակում է Աստծո հանդեպ սերը կատարյալ է մեր մեջ, և Աստված միացած է մնում մեզ» (Ա Հովհաննես 4:12):

 

Կարինե Սուգիկյան

05.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․