Գրքեր

Աստծու խոսքի վկայությունն իր իսկ մասին

Սրբաց­րո՛ւ ն­րանց Քո ճշմար­տությամբ, ո­րով­հետև Քո խոս­քը ճշմար­տություն է (Հովհ. ԺԷ 17):

Պո­ղոս ա­ռաք­յալն ա­սում է, որ ամ­բողջ Սուրբ Գիրքն Աստ­ծու շնչով է գրված, և ա­վե­լաց­նում է. «Օգ­տա­կար է ու­սուց­ման, հան­դի­մա­նության, ուղ­ղե­լու և ար­դա­րության մեջ խրա­տե­լու համար, որ­պես­զի կա­տար­յալ լի­նի Աստ­ծու մար­դը և պատ­րաստ` բո­լոր բա­րի գոր­ծե­րի հա­մար» (Բ ­Տիմ. Գ 16-17): Սա­կայն ինչ­պե՞ս է այդ ի­րա­կա­նա­նում: Դա ի­րա­կա­նա­նում է Աստ­ծու` այդ նույն «ազ­դու և ա­վե­լի հա­տու» (Եբր. Դ 12) խոս­քի մի­ջո­ցով, երբ մար­դը հա­վա­տով ըն­դու­նում է այն իր սրտում:

Աստ­վա­ծաշն­չում Աստ­ծու խոսքն ան­վան­վում է «սու­սեր», «մուրճ», «հուր», «ճրագ», «սերմ» և «կյան­քի խոսք»:

Աստ­ծու խոս­քը «Հո­գու սու­սերն» է (Ե­փես. Զ 17), որ «կտրում անց­նում է մինչև ո­գու և հո­գու, հո­դե­րի և ող­նա­ծու­ծի բա­ժան­ման սահ­մա­նը. նա քննում է սրտի մտա­ծում­ներն ու խորհուրդները» (Եբր. Դ 12):

Աստ­ծու խոս­քը «մուրճ» է, որ ջար­դում է մեր քա­րե­ղեն սրտե­րը (Ե­րեմ. ԻԳ 29):

Աստ­ծու խոս­քը «հուր» է, որ այ­րում է մեր մեղ­սա­լից ան­մաք­րությու­նը և ջեր­մաց­նում մեր` բնությամբ «երկն­քի ար­քա­յության խոր­հուրդ­նե­րի» նկատ­մամբ ան­տար­բեր սրտե­րը (Մատթ. ԺԳ 11-15): Սրտի մեջ հա­վա­տով ըն­դուն­ված Աստ­ծու խոս­քը մաք­րա­գոր­ծում, սրբա­գոր­ծում է այն (Հովհ. ԺԵ 3, ԺԷ 6):

Աստ­ծու խոս­քը «իբրև ճրագ է, որ լույս է տա­լիս մութ տե­ղում» (Բ ­Պետ. Ա 19) և իր լույ­սով փա­րա­տում մեր տգի­տության, կրքե­րի ու մո­լո­րություն­նե­րի խա­վա­րը:

Աստ­ծու խոս­քը «սերմ է» (Ղուկ. Ը 11-15): Ինչ­պես մշակ­ված հողն է սեր­ման­վում ու պտղա­բե­րում, այդ­պես էլ Աստ­ծու խոս­քով փշրված, խո­նարհ­ված ու փխրեց­ված սիրտն է ա­ճեց­նում Նրա խոս­քի սեր­մե­րը և «պտուղ տա­լիս. մե­կի դի­մաց` ե­րե­սուն, մե­կի դի­մաց` վաթ­սուն, և մե­կի դի­մաց` հար­յուր» (Մարկ. Դ 20):

Եվ վեր­ջա­պես` Աստ­ծու խոս­քը «կյան­քի խոսք» է (Փի­լիպ. Բ 16), խոսք, որ շնոր­հում է կյանք` հա­վի­տե­նա­կան կյանք։

Սերմ

Ինչ­պես որ հողն է ա­ճեց­նում այն, ինչ սեր­ման­վում է իր մեջ, այդ­պես էլ հո­ղե­ղեն մար­դու բնությունն է պտղա­բե­րում այն, ինչ սեր­ման­վում է իր մեջ` մեղ­քի փուշ կամ ա­ռա­քի­նության ծա­ղիկ: Հետևա­բար, Աստ­ծու պատ­վի­րան­նե­րի լույ­սը թող լույս տա մեր եղ­բայ­րության հո­գում, ու ա­մեն տե­սա­կի բա­րի ծա­ղիկ­ներ ա­ճեն նրա մեջ (Հով­հան­նես Երզն­կա­ցի):

Մեր նյու­թա­կան մար­մի­նը հող է, միտ­քը` մշակ և հո­ղա­գործ, սեր­մը` Աստ­ծու օ­րենք` թե՛ բնա­կա­նը*, թե՛ գրա­վո­րը, թե՛ Ա­վե­տա­րա­նը: Ինչ­պես մշա­կը, որ շտե­մա­րա­նից վերց­նե­լով սեր­մը` բերում և ցա­նում է, այն­պես էլ մեր միտ­քը, Սուրբ Գրքի շտե­մա­րա­նից վերց­նե­լով Աստ­ծու օ­րենք­նե­րի սեր­մը, հա­վա­տի ի­մաս­տությամբ, իբրև ջրով, ո­ռո­գում է այն` միշտ մտքում հի­շե­լով այս աշ­խար­հից մահ­վամբ դուրս գա­լու մա­սին, «խոր­հե­լով վե­րին բա­նե­րի մա­սին, ուր Քրիս­տոս նստած է Աստ­ծու աջ կող­մում» (հմմտ. Կող. Գ 2): Այն նման է ջրի և զվար­թա­րար ցո­ղի: Իսկ հավատի դա­վա­նությու­նը սրտով ու լեզ­վով խոս­տո­վա­նե­լը նման է արևի, ո­րը ծա­գում է և սնու­ցում հոգևոր բույ­սե­րը: Ա­պա մեր հո­ղը պտղա­բեր է դարձ­նում բույ­սե­րի ար­մա­տը, որ հաստատված է հո­գում, և մարմ­նի զգա­յա­րան­նե­րում ծաղ­կեց­նում է զա­նա­զան ա­նու­շա­հոտ ա­ռա­քի­նություն­ներ` այս­տեղ պտղա­բե­րե­լով գոր­ծով, իսկ հան­դերձ­յալ կյան­քում` արդ­յուն­քով և ըստ գոր­ծե­րի հա­տուց­մամբ (ս. Գրի­գոր Տաթևա­ցի):

«Աստ­ծու խոս­քը սերմ է,- գրում է մի հե­ղի­նակ,- ար­տը, ուր ցո­րեն չի ցան­վել, ա­ճեց­նում է մար­դու սննդի հա­մար ան­պի­տան ո­րոմ, ո­րը հյու­թեղ ու գե­ղե­ցիկ է, քա­նի դեռ մա­տաղ է, և այլանդակ, երբ չո­րա­նում է: Այդ­պի­սին է նաև այն մար­դու սիր­տը, ո­րի մեջ ցան­ված չէ Աստ­ծու խոս­քը. այն մեղ­քով ա­պա­կան­ված իր բնությամբ ոչ մի բա­րի, աստ­վա­ծա­հա­ճո բան ա­ճեց­նել չի կա­րող:

Մեր բնա­տուր հատ­կություն­նե­րը կա­րող են գրա­վիչ լի­նել, քա­նի դեռ լե­ցուն են պա­տա­նե­կան ե­ռան­դով, խան­դա­վա­ռությամբ, ե­րի­տա­սար­դության պոե­զիա­յով: Ծե­րա­նա­լիս (մի քա­նի երջանիկ բա­ցա­ռություն­նե­րով) մար­դու մեջ գե­րիշ­խում է բո­լո­րիս այն­քան հայտ­նի չոր, վա­նող ե­սա­սի­րությու­նը: Սա­կայն երբ մար­դու սիր­տը հա­վա­տով ըն­դու­նում և պա­հում է Աստ­ծու խոս­քի` կեն­դա­նի խոս­քի սեր­մը, մաք­րա­գործ­վում է ան­պի­տան ո­րոմ­նե­րից` կրքե­րից ու բղջա­խո­հությու­նից: Սեր­մը սրբա­գոր­ծում ու կեր­պա­րա­նա­փո­խում է սիր­տը և թթխմո­րի պես, որ խառն­վում է ալ­յու­րին, մնա­լով նրա մեջ, վե­րած­վում է հա­վի­տե­նա­կան կյան­քի սեր­մի, ինչ­պես ինքն է հա­վերժ կեն­դա­նի (Ա Պետ. Ա 23, Ա Հովհ. Բ 17, Մատթ. ԺԳ 33) ու «կյան­քի խոսք» (Փիլիպ․ Բ 16, Գործք Ե 20): Այդ­ժամ նաև ծե­րության մեջ «ե­րի­տա­սար­դությու­նը նո­րոգ­վում է արծ­վի պես» (Սաղմ. ՃԲ 5)»:

Կերակուր

Հա­վա­տի մեջ մա­նուկ մեր հո­գի­նե­րի հա­մար Աստ­ծու խոս­քի կա­թը խմենք Սուրբ Գրքից, ուր պատմ­վում է ա­մեն բա­նի պատ­ճառ Հոր, Նրա­նից ծնված Որ­դու, որ մեզ ծնեց ա­վա­զա­նով և ընծայեց Հո­րը, ինչ­պես նաև Հո­րից բխող Սուրբ Հո­գու` Մխի­թա­րի­չի և Հոր և Որ­դու Փա­ռակ­ցի մա­սին: Սուրբ Գրքի ըն­թեր­ցու­մը հա­մա­րենք մեր ա­մե­նօր­յա զբաղ­մունքն ու հոգ­սը, հանգիստն ու փառ­քը, կե­րա­կու­րը և ու­րա­խության գի­նին: Ինչ­պես որ ջու­րը պտղա­վետ ու տերևա­շատ է դարձ­նում ծա­ռը, նմա­նա­պես աստ­վա­ծա­յին Գրքե­րի ըն­թեր­ցու­մը ա­ճեց­նում է աստ­վա­ծա­սեր­նե­րի միտքն ու հո­գին և զար­դա­րում ա­ռա­քի­նության պտուղ­նե­րով (Սար­գիս Շնոր­հա­լի):

Շա­տերն ա­սում են, թե ա­մեն ոք գի­տե` ինչ են մեղքն ու ար­դա­րությու­նը, ա­մեն մարդ տեղ­յակ է չա­րից հե­ռա­նա­լու և բա­րիք գոր­ծե­լու մա­սին, բայց Գրքով զբաղ­վե­լը շահ չէ և խա­փա­նում է կարևոր գոր­ծե­րը: Սա ի­րա­կա­նա­ցումն է Ա­մո­սի բե­րա­նով աս­ված Տի­րոջ սպառ­նա­լի­քի. «Ոչ թե հա­ցի սով կամ ջրի ծա­րավ, այլ Տի­րոջ խոս­քը լսե­լու սով պի­տի ու­ղար­կեմ» (Ա­մոս Ը 11): Մարգարեն նկա­տի ու­նի, որ այս սո­վից սմքում և ա­պա­կան­վում են այն հո­գի­նե­րը, ո­րոնք չեն լսում Աստ­ծու պատ­գամ­նե­րը: Քան­զի ինչ­պես մար­մինն է մա­հա­նում ա­ռանց կե­րակ­րի, նույնպես և հո­գին չի կա­րող ապ­րել ա­ռանց Գրքի խրատ­նե­րի: Այս մա­սին է Մով­սե­սի խոս­քը (Բ­ Օ­րենք Ը 3): Նույն բա­նը վկա­յում է նաև Տերն Իր փոր­ձության ժա­մա­նակ. «Միայն հա­ցով չէ, որ կապ­րի մարդ, այլ` Աստ­ծու ա­մեն խոս­քով» (Ղուկ. Դ 3):

Ե­թե Աստ­ծու պատ­վի­րան­նե­րը հա­վի­տե­նա­կան կյանք են, ա­պա ակն­հայտ է, որ դրան­ցից զրկված­նե­րը մե­ռած են հա­վի­տե­նա­կան կյան­քի հա­մար, ինչ­պես որ անհ­րա­ժեշտ կե­րակ­րից զրկված­ներն են մա­հա­նում այս կյան­քում...

Պո­ղոս ա­ռաք­յա­լը նույն բա­նը նկա­տի ու­նի, երբ ա­սում է. «Աստ­ծու շնչով գրված ա­մեն գիրք օգ­տա­կար է ու­սուց­ման, հան­դի­մա­նության, ուղ­ղե­լու և ար­դա­րության մեջ խրա­տե­լու հա­մար, որ­պես­զի կա­տար­յալ լի­նի Աստ­ծու մար­դը և պատ­րաստ` բո­լոր բա­րի գոր­ծե­րի հա­մար» (Բ ­Տիմ. Գ 16-17), այ­նինչ նրանք պնդում են, թե Գրքե­րը պետք չեն:

Արդ, ի՛նքդ­ ո­րո­շիր, թե ով է ի­րա­վա­ցի` Պո­ղո՞­սը, թե՞ Սուրբ Գիրքն ար­հա­մար­հող վայ­րե­նա­միտ­նե­րը, ո­րոնց Ե­սա­յի մար­գա­րեն վայ է տա­լիս. «Վա՜յ ն­րանց, ո­րոնք ար­հա­մար­հում են, արհամարհելով ար­հա­մար­հում են օ­րենք­նե­րը» (Ե­սա­յի ԻԴ 16)... Բայց հարց­նեմ նրանց. մի՞­թե Աստ­ված զուր հրա­մա­յեց Մով­սե­սին ու մար­գա­րե­նե­րին գրել Սուրբ Գիր­քը, կամ մի՞­թե առաքյալները զուր գրե­ցին Ա­վե­տա­րան­նե­րը, ի­րենց թղթե­րը և Գործք ա­ռա­քե­լո­ցը, իսկ վար­դա­պետ­նե­րը` ի­րենց գրվածք­նե­րը: Աստ­ծու պատ­վի­րա­նի նշա­նա­խեցն (փոք­րիկ տա­ռան­շա­նը) իսկ ա­վե­լի պատ­վա­կան է, քան եր­կինքն ու եր­կի­րը: Այդ իսկ պատ­ճա­ռով Աստ­ված Մով­սե­սի մի­ջո­ցով պատ­վի­րում է. «Այս պատ­գամ­նե­րը, որ այ­սօր հա­ղոր­դում եմ քեզ, կպա­հես մտքիդ ու հո­գուդ մեջ: Դրանք կհա­ղոր­դես քո որ­դի­նե­րին և դրանց մա­սին կխո­սես, երբ տա­նը նստած ես, ճա­նա­պարհ գնա­լիս, պառ­կե­լիս ու վեր կե­նա­լիս: Դրանք, որ­պես նշան, կկա­պես քո ձեռ­քին, որ մնան ան­շարժ քո աչ­քե­րի առջև, դրանք կգրես քո տնե­րի մուտ­քին և դռնե­րի վրա» (Բ­ Օ­րենք Զ 6-9): Սա­տա­նա­յի շուր­թե­րով են խո­սում նրանք, ով­քեր խա­փա­նում են Սուրբ Գիր­քը լսե­լը (Խոս­րով Անձևա­ցի):

Սուրբ Գրքի ըն­թեր­ցու­մը սնում է, խո­կու­մը` կե­րակ­րում և ա­ղոթ­քը զո­րաց­նում է (Օ­գոս­տի­նոս Ե­րա­նե­լի):

«Միայն հա­ցով չի ապ­րի մարդ, այլ` այն ա­մեն խոս­քով, որ դուրս է գա­լիս Աստ­ծու բե­րա­նից» (Մատթ. Դ 4):

Տե­րը չա­սաց, թե` «Ոչ միայն հա­ցով է ապ­րում մար­դը», և լռեց, ո­րով­հետև կան նաև այլ կե­րա­կուր­ներ, ո­րոն­ցով ապ­րում են մար­դիկ. այլ ա­վե­լաց­րեց, թե` «այն ա­մեն խոս­քով, որ դուրս է գա­լիս Աստ­ծու բե­րա­նից»: Քան­զի մար­դը կազմ­ված է հո­գուց և մարմ­նից. ինչ­պես որ մար­մինն է ապ­րում նյու­թա­կան հա­ցով, այն­պես էլ հո­գին` անն­յու­թա­կան խոս­քով, բայց ոչ մարդ­կանց ու­նայն խոս­քով, այլ նրան­ցով, որ Աստ­ծուց են և կյանք են շնոր­հում մարդ­կանց: Ո­րո՞նք են այդ խոս­քե­րը. դրանք Աստ­ծու` միայն Մով­սե­սի և մյուս մար­գա­րե­նե­րի հետ խո­սած­նե­րը չեն կամ Աստ­ծու Բա­նի` այս աշ­խար­հում խո­սած­նե­րը, այլև բո­լոր Գրքե­րը, որ Աստ­ծու պատ­վի­րան­ներն են ու­սու­ցա­նում մարդ­կանց, Աստ­ծու խոս­քերն են և մա­նա­վանդ` Ա­վե­տա­րա­նի ինք­նա­խոս խոս­քե­րը: Դարձ­յալ` այլ մտքեր ևս. ա­սում է` ոչ միայն զգա­լի հա­ցով կապ­րի երևե­լի մար­դը, այլ Ինձ­նով, որ Աստ­ծու խոսքն եմ` միա­ցած սրան, որ ոչ միայն Իմ ան­ձին կա­րող եմ կյանք տալ, այլև բո­լոր մարդ­կանց, ով­քեր հա­վա­տով և սրբությամբ են մո­տե­նում Ինձ (ս. Ներ­սես Շնոր­հա­լի):

Յու­րա­քանչ­յուր մարդ­կա­յին միտք, յու­րա­քանչ­յուր մարդ­կա­յին խոսք ներ­գոր­ծություն է: Եվ ե­թե դա հա­վաս­տի է մարդ­կա­յին մտքի և խոս­քի հա­մար, ա­պա մա­նա­վանդ հա­վաս­տի է Աստ­ծու խոս­քի` Քրիս­տո­սի խոս­քի հա­մար:

Երբ մենք լսում ենք Քրիս­տո­սի ա­վե­տա­րա­նա­կան խոս­քը` ա­նու­շա­բույր, մեղ­միկ ու քաղց­րա­լուր. «Ե­րա­նի՜ նրանց, որ սրտով մա­քուր են, ո­րով­հետև նրանք Աստ­ծուն պի­տի տես­նեն» (Մատթ. Ե 8), «Սո­վո­րե­ցե՛ք­ Ինձ­նից, որ հեզ եմ և սրտով խո­նարհ» (Մատթ. ԺԱ 29), բնավ չենք մո­ռա­նում, որ այդ հեզ խոս­քը այն ա­նըմբռ­նե­լի և ան­սահ­ման զո­րությունն է, ո­րը խա­վա­րի անէությունից լու­սե­ղեն կյան­քի կո­չեց ա­մե­նայն գո­յա­վո­րը, բո­լոր ան­թիվ աշ­խարհ­նե­րը, ի­րենց բազ­մա­զա­նության մեջ ան­հա­մար բո­լոր բա­նա­կան և ոչ բա­նա­կան ա­րա­րած­նե­րին:

Քրիս­տո­սի խոս­քը` զգես­տա­վոր­ված խո­նարհ, զգա­յա­կա­նո­րեն ըն­կա­լե­լի մարդ­կա­յին խոս­քի ձ­ևի մեջ, ո­րը կա­րող է ար­տա­հայտ­վել նույ­նիսկ գծագ­րա­կան-տե­սո­ղա­կան նշան­նե­րով` գրա­վոր կեր­պով, այն խոսքն է, որն իր խոր­քում, իր հիմ­քում մեծ, ա­մե­նա­կա­րող, ա­մե­նայ­նի Ա­րա­րիչ Աստ­ծու ներ­գոր­ծությունն է:

Խոս­քի մա­սին հարկ է ա­սել այն, ինչ Աստ­վա­ծաշն­չում աս­վում է Իր` Աստ­ծու մա­սին, այ­սինքն` Նա «ոչն­չաց­նող կրակ» է, ո­րին հո­ղե­ղեն­նե­րը պետք է մո­տե­նան մեծ ա­հով ու դո­ղով (Եբր. ԺԲ 28-29):

«Խիստ ըն­տիր են Քո խոս­քե­րը» (Սաղմ. ՃԺԸ 140),- ա­սում է սաղ­մո­սեր­գուն:

Քրիս­տո­սի խոս­քը ա­մե­նա­խորհր­դա­վոր խոսքն է. այն ան­մատ­չե­լի է, ա­նըմբռ­նե­լի հան­ճար­նե­րի հա­մար, բայց միա­ժա­մա­նակ այն­քան պարզ է, որ մատ­չե­լի է նույ­նիսկ մա­նուկ­նե­րին:

Քրիս­տո­սի խոս­քը այն­քան մոտ է մեզ, այն­քան հաս­կա­նա­լի, բնա­կա­նա­բար խո­րա­պես հո­գե­հա­րա­զատ մեր մարդ­կա­յին սրտին և, այ­դու­հան­դերձ, ան­կաս­կած ան­սահ­մա­նո­րեն գե­րի­վեր է արարածիի բնության զո­րությու­նից. այն աստ­վա­ծա­յին է, ան­հա­սա­նե­լի, գերբ­նա­կան և, ինչ­պես ա­սում է Պո­ղոս ա­ռաք­յա­լը, «մարդ­կա­յին չէ և մար­դուց վերց­ված չէ» (տե՛ս ­Գաղ. Ա 11-12):

Ա­զատ մար­դուն ուղղ­ված Քրիս­տո­սի խոս­քը հա­կիրճ է, անբռ­նա­դատ և միա­ժա­մա­նակ` մար­դուն ա­մենևին ոչ հա­տուկ ան­սահ­ման իշ­խա­նությամբ օժտ­ված, իբրև բա­ցար­ձակ հեղինակության խոսք, իբրև բո­վան­դակ կե­ցության ա­մե­նա­զոր Տի­րոջ խոսք. «Եր­կինք ու եր­կիր պի­տի անց­նեն, բայց Իմ խոս­քե­րը չպի­տի անց­նեն» (Մատթ. ԻԴ 35):

Խոր հա­վա­տով ըն­կալ­ված Քրիս­տո­սի խոս­քը մար­դուն ա­ռաջ­նոր­դում է դե­պի հա­վի­տե­նա­կան կյանք մի ճա­նա­պար­հով, ո­րում նա կհան­դի­պի շատ ան­սո­վոր, խորհր­դա­վոր բա­նե­րի: Այդ վսեմ ճա­նա­պար­հին կբաց­վի նրան այն ա­մե­նը, ինչ մարդն իր կե­ցության ըն­թաց­քում կա­րող է վե­րապ­րել և ճա­նա­չել:

Քրիս­տո­սի խոս­քը հաս­նում է խա­վարչ­տին ան­դուն­դի ծայ­րա­սահ­ման­նե­րին` ի հայտ բե­րե­լով ճշմար­տության բազ­մա­թիվ հատ­կա­նիշ­նե­րի բնությու­նը, ո­րոնք խա­վա­րում ա­ռինք­նում են մարդուն:

Քրիս­տո­սի խոս­քը կրակ է, որ փոր­ձում է այն ա­մե­նը, ինչ որ կա մար­դու և առ­հա­սա­րակ աշ­խար­հի կե­ցության մեջ, քան­զի, ինչ­պես վկա­յում է Պո­ղոս ա­ռաք­յա­լը, «Նրա ա­ռաջ չկա անտեսանելի ա­րա­րած» (Եբր. Դ 13):

Քրիս­տո­սի խոս­քը հո­գի է և կյանք, սի­րո լրում և երկ­նա­յին խնդություն, Քրիս­տո­սի խոս­քը աստ­վա­ծա­յին ինք­նա­գո լույսն է: Այն նե­րազ­դում է ոչ թե մա­կե­րե­սա­յին տրա­մա­բա­նա­կան բանականության, այլ մար­դու սրտի խոր­քե­րի վրա: Եվ նա, ով ըն­դա­ռաջ ել­նե­լով նրան` անմ­նա­ցորդ բա­ցում է իր սրտի ա­մե­նա­խո­րին պա­րու­նակ­նե­րը, որ պատ­շաճ կեր­պով ըն­կա­լի այդ աստ­վա­ծա­յին լույ­սը, որ­պես­զի միա­ձուլ­վի նրա հետ, դառ­նում է աստ­վա­ծան­ման: Կյան­քով ըն­կալ­ված Քրիս­տո­սի խոս­քը աստ­վա­ծաց­նում է մար­դուն (վար­դա­պետ Սոֆ­րո­նի):

 

* Բնական օրենքը խղճի վկայությունն է, գրավորը` Մովսեսի օրենքը:

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

 

04.11.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․