Գրքեր

«Աստվածածնի ոտքերի տակ լուսնի մահիկը» պատկերը

Այս պատկերը խորհրդանշում և արտահայտում է Սուրբ Կույսի անարատ հղությունը (Ղուկաս 1:26-38): Կանանց հղությունը կապված է լուսնային ամիսների հետ, սակայն Աստվածածնի հղությունը բնական չէր, ինչպես սովորաբար բոլոր կանանց մոտ: Սուրբ Կույսի հղությունը գերբնական էր և վեր էր այդ օրինաչափությունից, հետևաբար Աստվածածինը հաղթահարել էր լուսնային ամիսների հետ կապված օրինաչափությունը: Ահա այս գաղափարը արտահայտված է Աստվածածնի ոտքերի տակ պատկերված լուսնի մահիկի խորհրդով:

Քրիստոնեական եկեղեցու աստվածաբանությունը մշակել է Սուրբ Կույսի վարդապետությունը (Մարիամաբանությունը), որտեղ աստվածաբանական լույսի տակ մեկնաբանվում է Ս. Կույսի անարատ հղությունը և Աստծո որդու մարդացումը: Լուսնի մահիկի շուրջը պատկերվում է գալարվող օձ: Առաջին մարդը մեղանչեց կնոջից խաբվելով, որին գայթակղել էր չարը՝ սատանան՝ օձի կերպարանքով: Մարդկային մեղքի պատճառը դարձավ կինը, սակայն փրկագործությունը նույնպես կնոջ միջոցով եղավ: Աստված մարդացավ կնոջ` Սուրբ Կույսի միջոցով: Եթե աստվածաբանության մեջ Քրիստոս անվանվում է երկրորդ Ադամ, որ ախտազերծեց ադամական առաջին մեղքը, ապա Աստվածամայրը կապվում է Եվայի՝ մեղսագործությունը կատարող կերպարի հետ, միայն թե որպես «նոր Եվա»՝ Փրկչի մայր, ով պատճառ եղավ աստվածային ծրագրի փրկագործությանը:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

23.11.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․