Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Երեք եղբայրներ գնացին Սկյութիա՝ մի ծերի մոտ: Մեկն ասաց. «Հա՛յր, ես անգիր գիտեմ Հին և Նոր Կտակարանները»: Ծերն ասաց. «Դու օդը լցրել ես խոսքով»: Մյուսն ասաց. «Ես այդ բոլորը գրած ու­նեմ»: Ծերն ասաց. «Դու քո պատուհանը լցրել ես թղթով»: Երրորդն ասաց. «Հա՛յր, ես այնչափ անփույթ վարվեցի մարմնիս հետ, որ մինչև անգամ ո՛չ ոտքերս էի լվանում, ո՛չ ամաններս, դրա համար էլ փուշ և տատասկ բուսեց մարմնիս վրա` խիստ անհանգստություն պատ­ճառելով ինձ»: Ծերն ասաց. «Դու հեռու վանեցիր քեզնից օտարասի­րությունը, քանզի օտար համարելով մարմինդ` ամեն ինչից զրկեցիր նրան. սակայն առավելագույնս հարկավոր է ունենալ ուղիղ հավատ և բարի գործեր»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

31.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․