Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Մի կույս ծերին ասաց. «Շաբաթվա վեց օրը պահեցողություն եմ անում և բերանացի սովորել եմ Հին և Նոր կտակարանները: Էլ ի՞նչ է մնում, որ անեմ»: Ծերը նրան ասաց. «Կարո՞ղ ես անարգանքն իբրև պատիվ ընդունել, զրկանքը` իբրև շահ, սիրել օտարին՝ ինչպես արյունակցիդ»: Ասաց. «Ո՛չ, հա՛յր»: Ծերն ասաց. «Դա է կատարելու­թյունը. իսկ դու ո՛չ վեց օրն ես պահել, ո՛չ Գրքերն ես սովորել, այլ դու միայն ինքդ քեզ ես խաբում: Գնա՛ և տքնի՛ր, քանզի դու դեռ չես տքնել, որովհետև՝ ով իր անձը կամավոր վշտերի է ենթարկում, հավատում եմ, որ նա վկաների հետ է դասվում, և արյան փոխարեն Աստված նրա արտասուքներն է ընդունում, որ կամովին նախատինք­ների մեջ ընկնելով և արհամարհանքների արժանանալով` արտասվում է աստվածահաճո արտասուքներով, որոնք հեզ և հանդարտ սրտից են բխում: Ա՛յդ արա և կապրեցնես քո անձը»: Եվ երբ այդ լսեց կույսը` մեծապես շահեց և ուրախությամբ գնաց:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

01.06.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․