Գրքեր

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին

Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին և ասաց. «Մեծ մեղք գոր­ծեցի, հայր, և կամենում եմ երեք տարի ապաշխարել»: Հայր Պիմենն ասաց. «Չափազանց շատ է»: Եղբայրն ասաց. «Իսկ մեկ տարին բավա­կա՞ն է»: Ծերն ասաց. «Դա էլ է շատ»: Եվ ովքեր այնտեղ էին, ասացին. «Քառասո՞ւն օր է հարկավոր այդ մեղքն ապաշխարելու համար», և Պիմենը դարձյալ ասաց` շատ է: Եվ եղբայրը հարցրեց. «Իսկ որքա՞ն ժամանակ է հարկավոր»: Հայր Պիմենն ասաց. «Ես հավատում եմ, որ եթե մարդ ամբողջ սրտով ապաշխարի և այդ մեղքի վրա նորերը չա­վելացնի, Աստված երեք օրում կընդունի նրա ապաշխարությունը և թողություն կտա նրա մեղքերին»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

02.04.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․