Գրքեր

Այսօրն է որոշում մեր ապագան

Եկեղեցու հայրերի խրատներում հաճախակի ենք հանդիպում հետևյալ հորդորին՝ ապրել մեկ օրով, այսինքն՝ սովորություն ունենալ օրն ապրել՝ որպես նոր և միակ օր՝ չանհանգստանալով ապագայի մասին, քանի որ, Տիրոջ խոսքի համաձայն (Ղուկաս 12:22-31), վախերն ու մտահոգությունները ի զորու չեն ոչինչ փոխելու: Ապագայի վերաբերյալ մտահոգությունները հեռացնում են մարդուն ներկայից: Հայրերի հորդորը մարդկանց չի մղում անտարբերության, այլ հակառակը՝ լավագույն միջոցը լավագույն ապագայի համար, ներկան ճշմարտապես՝ Տիրոջ կամքի համաձայն ապրելն է: Իրականում, ինչպես մենք ապրում են մեր այսօրը, այն էլ որոշում և նախապատրաստում է մեր հաջորդ օրը:

Տիրոջ պարգևած յուրաքանչյուր օրվա իրական արժևորմանն են ուղղված Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի սոցիալական ծրագրերը, որոնց իրենց մասկացությունն են բերում ինչպես համայնքի, այնպես էլ արտերկրում բնակվող հավատավոր մեր հայրենակիցները: Օգոստոսի 12-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մելիքյան Հասմիկին (56 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Վարդաշեն 6-րդ փողոցի 31 հասցեում է բնակվում Շառոյան բազմանդամ ընտանիքը: Տիկին Հասմիկը երկու զավակ ունի, տղան ընտանիք է կազմել և մեկ զավակ ունի: Տիկին Հասմիկի ամուսինը՝ Շառոյան Գագիկը (67 տ.), 2-րդ խմբի զինհաշմանդամ է: «Վեց հոգուց բաղկացած մեր ընտանիքը բնակվում է երկու սենյականոց բնակարանում, որ գտնվում է վթարային վիճակում: Արդեն յոթ տարի է, որ բնակարանի տրամադրման հետ կապված դիմել եմ տարբեր վերադաս մարմինների, բայց մնացել եմ անպատասխան: Արցախյան ազատամարտի մասնակից ամուսինս, գլխից վիրավորվելով, հոգեկան խանգարում է ստացել, և նրա առողջական վիճակը ընտանիքի մյուս անդամների վրա ծանր ազդեցություն է թողնում: Թե՛ ամուսինս և թե՛ տղաս առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չեն աշխատելու, և մեր նվազագույն կարիքները փորձում ենք հոգալ ամուսնուս թոշակի գումարով: Մասնագիտությամբ իրավաբան լինելով՝ չեմ կարողանում աշխատել, քանի որ զբաղված եմ ամուսնուս խնամքով: Շնորհակալ եմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից, Տեր Գրիգորից և աջակից անձից, որ արձագանքեցին ընտանիքիս խնդիրներին»,- ասաց տիկին Հասմիկը:

 

Կարինե Սուգիկյան

12.08.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․