Գրքեր

Բացարձակ հավատքը

Չորային ամառ էր և փոքրիկ գյուղատիպ ավանի բնակիչներն անհանգստանում էին իրենց բերքի համար: Մի կիրակի, Պատարագից հետո, նրանք հոգևոր հովվին դիմեցին՝ խորհուրդ ստանալու:

- Հա՛յր, պետք է ինչ-որ բան անենք, թե չէ ողջ բերքը կկորցնենք:

- Այն ամենն ինչ ձեզանից պահանջվում է՝ բացարձակ հավատքով աղոթելն է: Առանց հավատ աղոթքը՝ աղոթք չէ: Այն պետք է սրտից բխի,- պատասխանեց հոգևորականը:

Ողջ հաջորդ շաբաթը գյուղացիները հավաքվում էին օրը երկու անգամ ու աղոթում, որ Աստված իրենց անձրև ուղարկի: Կիրակի օրը նրանք հոգևորականի մոտ եկան:

- Հա՛յր, ոչինչ չի ստացվում: Մենք ամեն օր հավաքվում ենք միասին ու աղոթում, բայց անձրև չկա ու չկա:

- Դուք իսկապես հավատքո՞վ եք աղոթում,- հարցրեց հոգևորականը:

Նրանք սկսեցին վստահեցնել, որ՝ այո: Սակայն հոգևորականն առարկեց.

- Գիտեմ, որ առանց հավատքի եք աղոթում, որովհետև ձեզանից և ոչ ոք, այստեղ գալուց իր հետ անձրևանոց չբերեց:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

31.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․