Գրքեր

Ճնճղուկն ու ծիածանը

Անձրևից հետո ծիածան ծագեց և ճնճղուկը որոշեց.

- Դեռ որքա՞ն պետք է այսպես անշուք մնամ: Կլողամ ծիածանի գույների մեջ ու թութակի պես գեղեցիկ կլինեմ:

Թռավ դեպի ծիածանը, բայց այն ավելի ու ավելի էր հեռանում նրանից: Իսկ հետո ընդհանրապես անհետացավ: Ճնճղուկը ցած թռավ ու այնպես տխրեց, որ նույնիսկ չնկատեց, թե ինչպես խոտերին փռած ցանցի մեջ ընկավ:

- Ա-ա, սա ուղղակի ճնճղուկ է,- հիասթափությամբ բացականչեց թռչնորսն ու բաց թողեց նրան:

Իսկ եթե նա իսկապես թութակի նման լիներ, ապա մինչև կյանքի վերջ կզրկվեր ազատությունից:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

15.11.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․