Գրքեր

Ճշմարիտ քրիստոնյայի առաքինասեր ընթացքը

Հունվարի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հերթական աջակցությունն այս անգամ ստացավ Առուստամյան ընտանիքը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Առուստամյան Մայային (54 տ.) հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրված դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար): Տիկին Մայան, իր դստեր՝ Առուստամյան Օվսաննայի (21 տ.) հետ բնակվում է Էջմիածին քաղաքի հանրակացարանում: Տասնյոթ տարի է, որ նա միայնակ է խնամում իր դստերը: Առուստամյան Մայան 1-ին խմբի կույր հաշմանդամ է, ունի նաև սիրտ-անոթային խնդիր:

«Հնարավորության բացակայության պատճառով աղջիկս իններորդ դասարանն ավարտելուց հետո չկարողացավ պատրաստվել բուհական քննություններին, այժմ նա աշխատում է կարի արտադրամասում, որպեսզի կարողանանք հոգալ մեր կարիքները»,- ասաց տիկին Մայան: Կարիքավոր ընտանիքի մայրն անչափ շնորհակալ էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքից, Տեր Գրիգորից և աջակից անձից:

Ճշմարիտ քրիստոնյայի համար կարևորագույն նպատակ է ապրել այնպես, որ իր միջոցով փառավորվի Տիրոջ անունը: Քանի որ քրիստոնյայի առաքինասեր ընթացքի շնորհիվ շատերը կարող են դառնալ Տիրոջ ճշմարիտ երկրպագողները: Այս պարագայում քրիստոնյան իր երկնային գեղեցկությամբ սկսում է արևի լույսի նման լուսավորել իր շուրջը:

«Թող ձեր խորհուրդները, խոսքերն ու գործերը, հոգու և մարմնի ամեն շարժում պարկեշտ և աստվածավայել լինեն, որպեսզի Աստծո անվանը… հայհոյանքի և պարսավանքի պատճառ չլինեն, այլ տեսնողներին և լսողներին գովասանքի և փառավորման առիթ տան: Որպեսզի ձեզանից ոչ մեկը հին Իսրայելի պես չլսի Աստծո մարգարեից, թե՝ «Իմ անունը ձեր պատճառով հայհոյվում է հեթանոսների մեջ» (Եսայի 52:5): Այլ մանավանդ, պայծառ առաքինությամբ արժանի լինենք լսելու տերունական խոսքը՝ ուղղված Իր աշակերտներին. «Թող ձեր լույսն այսպես լուսավորի մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթեոս 5:16), («Խրատանի ապաշխարության»):

 

 

Կարինե Սուգիկյան

19.01.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․