Գրքեր

Ցորենի հատիկը

Ցորենի հատիկը հողի մեջ գցեցին:

- Ի՞նչ եք անում: Ինչո՞ւ եք ինձ խավարը նետում ու հողով ծածկում,- բղավեց նա:

- Այդպես է պետք,- պատասխանեց մարդը:

- Բայց ես ուզում եմ ապրե՜լ: Հավիտյա՜ն:

- Իսկ դու չես էլ մեռնի: Ընդհակառակը, ավելի մեծ փառքով կենդանություն կառնես: Եվ դեռ կուրախանաս քո երջանկությամբ:

- Մի՞թե դա հնարավոր է:

- Այն էլ ինչպե՜ս: Առաջին տարին չէ, որ ցանում եմ:

Մարդն իր աշխատանքը վերջացրեց: Նստեց արտի եզրին՝ հանգստանալու: Նայեց գետնին, հետո՝ երկնքին: Եվ հանկարծ առաջին անգամ իր մասին մտածեց…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

12.11.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․