Գրքեր

Եկեղեցու համայնքը շարունակում է հարստացնել աստվածապարգև իր առօրյան

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը սոցիալական ծրագրերի շնորհիվ շարունակում է աստվածապարգև իր առօրյան հարստացնել բարեպաշտությամբ և աստվածային օրհնությամբ: Մերձավորի հանդեպ անկեղծ հոգատարությամբ լի հոգին է դառնում ճշմարիտ բարեպաշտության պահպանողը: Այդպիսի հոգատարությունը բացում է մարդու հոգու աչքերը և հնարավորություն տալիս դիտելու կյանքն իր բնական էությամբ:

Փետրվարի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը համայնքի երիտասարդ անդամ Հրաչյա Բեգլարյանին (22 տ.) հանձնեց դրամական օգնություն (60 000 դրամ), որ տրամադրել էին երեք ընկերներ՝ բարեպաշտ մի սիրիահայ և երկու քրիստոնյա արաբներ, ովքեր չցանկացան, որ իրենց անունները նշվի: Հրաչյան, իր եղբոր (5 տ.), մոր և պապիկի հետ միասին բնակվում է Կոնդի 43 հասցեում: Բեգլարյան ընտանիքում միայն Հրաչյան է աշխատում, որպես գիշերային հսկիչ, միաժամանակ ուսանում է Հյուսիսային համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետում, պապիկն էլ առողջական խնդիր ունի աճուկային ճողվածքի հետ կապված: Հրաչյան իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձերին՝ իր ընտանիքի հանդեպ հոգածու վերաբերմունք ցուցաբերելու համար:

«Հանուն ուրիշի ապրելով՝ մենք չենք հրաժարվում մեր սեփական կյանքից, այլ հակառակը, ընդլայնում ենք նրա սահմանները: Նա, ով ցանկանում է հոգալ իր մասին, չի կարող դա անել այլ կերպ, եթե ոչ ցավակից լինելով ուրիշի ցավին: Սա բնական օրենք է, թեև ծածուկ է և ոչ հայտնի, բայց ոչ գերբնական ու հակաբնական»,- ասել է Ս. Նիկոլայ Սերբսկին:

 

 

Կարինե Սուգիկյան

01.02.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․