Գրքեր

Երբ մարդ լիովին միայնակ է

Այն մասին, թե ինչպես կարող է միայնության ցավը թև տալ մարդունպատմում է հոգեբան Միրոսլովա Իվանովնան:

Լինում են այնպիսի հոգեվիճակներ, երբ տանջող տխրությունը սեղմում է կոկորդդ, երբ հնարավոր չէ նույնիսկ այն դեպքում ուրախանալ, երբ բոլորը համառորեն փորձում են ուրախացնել քեզ, դա մի զգացողություն է, երբ թվում է, թե հայտնվում ես լիակատար խավարում, փոսի մեջ, դժոխքում: Դա ընկճվածություն չէ, ինչպես որ սկզբում դուք եք կարծում, մեղքի զգացում չէ, թմրանյութերի կամ ալկոհոլի օգտագործման հետևանք չէ, դա… միայնությունն է: Միայնություն… Հետաքրքիր բառ է: Դա անձրևանոցի մեկ րոպե տևող հարված չէ բնավ, այլ արտացոլում է մի գործընթաց, որը շարունակական է: Միայնությո՜ւն: Լսո՞ւմ եք: Կարծես թե հենց այդ «ությունն» էլ ցույց է տալիս իրավիճակը: Այս նույն միտքն Օժեգովան է արտահայտում իր բառարանում, որտեղ նա գրում է, որ միայնությունը միայնակ մարդու վիճակն է՝ այլ կերպ ասած՝ ապրումները: Մեզանից և ոչ ոք չի ցանկանում լինել միայնակ: Ծննդոց գրքում կարդում ենք. «Տեր Աստված ասաց. «լավ չէ, որ մարդը միայնակ լինի» (Ծննդոց 2:18):

Ոչ ոք ի վերուստ դատապարտված չէ միայնակ լինելու: Այնուամենայնիվ միայնակ կյանքը ժամանակակից մարդու համար սովորական է դառնում: Այսպիսի ժամանակներում ենք ապրում: Մեկին չի հաջողվել ամուսնանալ, մյուսի ընտանեկան կյանքը չի դասավորվել՝ երեխաներ չունի, մյուսի երեխաները մեծացել են, պակասել են մտերիմ ու սերտ հարաբերությունները: Մարդը միայնակ է, կարող է ավելի սարսափելի էլ լինել՝ «միայնություն երկուսով» և այլն:

Ինչպե՞ս ենք մենք հաղթահարում միայնությունը: Հաճախ է այնպես պատահում, որ մեր անզգույշ արարքներից շատերը միայնության հետևանք են: Չկա որևէ պատճառ, որը կարող է ստիպել մարդուն ապրել առանց «հոգևոր արժեքների»: Ընդհակառակը, դրանք օգնում են մեզ ամեն ինչ ավելի ռեալ ընկալել և ապրել ըստ քրիստոնեական արժեքների: Այս գործընթացը հոգեբաններն անվանում են՝ ռեֆլեքս: Առանց դրա մենք անմիտ ենք: Երբ ուղեղը «ծանրաբեռնված» է տարբեր մտքերով, բայց ռեֆլեքս չկա՝ կյանքը դժվար է քրիստոնեական անվանել: Ինչ որ մեկն ինձ հետ կվիճի՝ բերելով բազմաթիվ օրինակներ, երբ մարդը, չհասկանալով իր միայնությունն, արդեն 10 տարի շարունակ հոգ է տանում ծեր հիվանդի՝ 3-րդ հարկի հարևանուհու մասին, որը նույնպես միայնակ է: Գնումներ է կատարում, մաքրություն անում: Կհամաձայնեմ, որ մարդն իր ընտրությամբ է առաջնորդվում կամ քրիստոնեկան արժեքներով կամ ռեֆլեքսներով՝ չցանկանալով Աստծու հետ միասին ներթափանցել ինքն իր մեջ և տեսնել միայնության իրական դրդապատճառը: Ակնհայտ է, որ գիտակցաբար տրամադրվածը տարբեր է միայնությունից դրդված օգնությունից: Շատ մարդիկ կան, որոնք բարեգործություն անելով, առանց հանգստի աշխատելով՝ իրենց ներաշխարհ չեն թափանցում և ըստ էության չեն գիտակցում, որ Քրիստոսը չէ որ առաջնորդում է նրանց, այլ մոտալուտ միայնակ մնալու դժկամությունը:

«Վատ« և «լավ» միայնություն

Միայնությունն արտահայտվում է ոչ միայն վարքով, այլ նաև զգացմունքներով: Լինո՞ւմ է արդյոք լավ և վատ միայնություն: Լինում է: Լավ միայնությունը բնութագրվում է երջանկությամբ, երբ գտնվում ես քեզ ամենամոտ մարդու՝ այսինքն՝ ինքդ քեզ հետ: Մարդը կարիք ունի ժամանակ անցկացնելու Աստծու և ինքն իր հետ, երբ հեռուստացույցն ու ռադիոն անջատված են, երբ լռություն է տիրում, երբ ինքն իսկապես միայնակ է: Հոգեբաններն առանձնացնում են օրական մոտավորապես 2-3 ժամ, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու «լավ» միայնակությունն ապրելու և զգալու համար: «Վատ» միայնության օրինակ է տառապանքը, կախվածությունը մեկ այլ անձից: Պարտադիր չէ որ այդ մարդը լինի կին կամ ամուսին և ոչ էլ երեխաներ, ծնողներ, բարեկամներ և այլն: Ռուսերենում միայնակ մարդու վիճակն արտահայտվում է «մենակություն» բառով: Հետաքրքիր է, որ, օրինակ, լեհերենում դրա համար կա երկու բառ՝ Samotność-մենակություն և osamotnienie- մեկուսացում: Սրանցից մեկն արտահայտում է լավ միայնությունը, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու, երկրորդը՝ միայնություն, որն ինքն է ընտրում քեզ: Մարդը դառնում է միայնության գերին, որն իշխում է իրեն: Իրականում յուրաքանչյուր մարդ այս աշխարհում ճակատագրով միայնակ է: Սեփական տաջանքների, հիվանդության, ուրախության, մտքերի, զգացողություների մեջ չկա մեկն, ով մինչև վերջ կկարողանա հասկանալ և կիսել այն ամենն, ինչ ապրում է մարդը: Ոչ ոք, բացի Աստծուց: Սա գոյատևման միայնությունն է, որն ազդում է հենց մեր գոյության վրա: Գիտակցումը, որ յուրքանչյուր մարդ իրականում միայնակ է, անխուսափելիորեն տանում է մեզ Աստծու մոտ, հենց Նրա մոտ, Կյանքի Աղբյուրի և մեր հոգիները թեթևացնողի: Եվ այդ ժամանակ էլ Նա մեզ համար դառնում է ամեն ինչ: Ոչ ոք կոչված չէ միայնակ լինելու: Հասկանալով, որ երբեք չենք կարող խուսափել մարդկային և տանջող միայնությունից՝ հենց Նա է գրավում այն մարդու տեղը, ով պետք է լիներ մեր կողքին:

 

Ռուսերենից թարգմանեց Հեղինե Դավթյանը 

 

11.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․