Գրքեր

Երկու գյուղացին ու գետը

Երկու գյուղացի դաշտում աշխատեցին մինչև կեսօրվա տապը: Մեկն առաջարկեց մյուսին գետի մոտ իջնել ու լողալ: Ճանապարհին խոսում էին այն մասին, թե որքան լավ է, որ գետը մոտ է իրենց: Այսպես խոսելով հասան ափին ու շորերը հանելով՝ միասին ջուրը ցատկեցին: Երբ դուրս լողացին ջրից՝ մի գյուղացին մյուսին ասաց.

- Գետի մասին մեր խոսակցությունն այդպես էլ չավարտեցինք:

- Հիմա դա ի՞նչ նշանակություն ունի: Գետի մասին խոսելու փոխարեն ավելի լավ է լողանք,- պատասխանեց նրա ընկերը:

 

«Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանված է ինձնից. զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատվիրված վարդապետություններ են ուսուցանում» (Մատթ. 15:8, 9):

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

19.01.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․