Գրքեր

Երկյուղածություն և հնազանդություն

Երկյուղածություն

Ես ու՞մ եմ նա­յե­լու, ե­թե ոչ` հե­զե­րին ու խո­նարհ­նե­րին և նրանց, ով­քեր դո­ղում են Իմ խոս­քից (Ե­սա­յի ԿԳ 2)։

Մեծ երկ­յու­ղով, երբ մտնե­լու լի­նենք, երկր­պա­գենք Թա­գա­վո­րին, որ այն­տեղ է, քան­զի այն­տե­ղից ա­ռա­ջին իսկ հայտ­նությու­նը կա­րող է զար­մաց­նել տես­նո­ղին. փակ­ված են այժմ դռնե­րը մեզ հա­մար, իսկ երբ բաց տես­նենք դրանք (որ փնտրող­նե­րի նպա­տակն է), պի­տի տես­նենք ներ­սում մեծ լու­սա­վո­րություն:

Այ­սու­հետև ամ­բո­խով ու խռո­վությամբ չմտնենք, այլ` խորհր­դա­կան լռությամբ, քան­զի ե­թե թատ­րոն­նե­րում այն ժա­մա­նակ են կար­դում թա­գա­վոր­նե­րի հրո­վար­տակ­նե­րը, երբ մեծ լռություն է տի­րում, ա­պա որ­չափ ա­ռա­վել այս քա­ղա­քում է պետք, որ ա­մեն­քը խո­նարհ­վեն և ու­շա­դիր լի­նեն հո­գով ու լսե­լի­քով: Եվ ե­թե այս­պես անձ­ներս պատ­րաս­տենք, Հո­գու շնորհ­նե­րը բա­զում ճշմար­տությամբ կա­ռաջ­նոր­դեն մեզ, և այն­տեղ ար­քու­նա­կան ա­թո­ռին կհաս­նենք: Եվ այն­տե­ղի բո­լոր բա­րիք­նե­րին հաս­նում ենք մեր Տեր Հի­սուս Քրիս­տո­սի շնորհ­նե­րով ու մար­դա­սի­րությամբ (ս. Հով­հան­ Ոս­կե­բե­րան):

 

Հնազանդություն

Լսե­ցե՛ք, ունկն­դի՛ր­ ե­ղեք և մի՛ հպար­տա­ցեք, քան­զի Տե­րը խո­սեց (Ե­րեմ. ԺԳ 15)։

Աստ­ծու խոս­քին հնա­զանդ­վել ցան­կա­ցող­նե­րին ու բա­րի պտուղ տվող­նե­րին ու­ղեկ­ցում են հետևյալ հատ­կություն­նե­րը` հե­ծե­ծանք, խո­նարհ հա­յացք, ա­ղոթք, լռություն, մի տե­ղում մնալ, ցա­վա­գին լաց, բա­րե­պաշտ լի­նե­լու սրտա­ցա­վություն, և գոր­ծե­րը` հսկում, պահք, ժուժ­կա­լություն, հե­զություն, մե­ծա­հո­գություն, հա­րատև ա­ղոթք, Սուրբ Գրքի սեր­տում, հա­վատ, խո­նար­հություն, եղ­բայ­րա­սի­րություն, հնա­զան­դություն, աշ­խա­տանք, չար­չա­րանք, սեր, բա­րություն, ազն­վություն, և բո­վան­դակ լույ­սը, որ է Աստ­ված:

Կյան­քի պտուղ­ներ չտվող­նե­րին ու­ղեկ­ցում են հետևյալ հատ­կություն­նե­րը` հու­սա­հա­տություն, մե­ծամ­տություն, թա­փա­ռիկ հա­յացք, մտաց­րություն, տրտունջ, ան­հաս­կա­ցո­ղու-թյուն, և գոր­ծե­րը` շա­տա­կե­րություն, բար­կություն, դյու­րա-գրգ­ռություն, բամ­բա­սա­սի­րություն, ամ­բար­տա­վա­նություն, ան­տե­ղի խո­սա­սի­րություն, ան­հա­վա­տություն, ան­կա­յու­նություն, մո­ռաց­կո­տություն, հուզ­մունք, շփո­թություն, ա­գա­հություն, ար­ծա­թա­սի­րություն, նա­խանձ, խար­դա­խություն, ար­հա­մար­հանք, դա­տար­կա­խո­սություն, ան­տե­ղի ծի­ծաղ, քմա­հա­ճություն և բո­վան­դակ խա­վա­րը, որ է սա­տա­նան (ս. Մա­կար Ե­գիպ­տա­ցի):

Նա է հոգևոր ճարտարապետ, ով Սուրբ Գրքի հոգևոր ուսմունքներից կա­ռու­ցում և վեր է խոյացնում մի կոթող, որն իր լսելիքի համար դառնում է պատսպարան` զերծ պահելով նրան մոլորություններից:

Նա կարողանում է վերականգնել համա­ձայ­նությունը Ս. Գրքի այն հատվածների միջև, որոնք անմիտ մարդկանց թվում են հակասական. հաշտեցնում է իր խորագիտությամբ` վե­րաց­նելով հակասությունները, կապակցում է իր խոհականությամբ` ի չիք դարձնելով տա­րա­ձայնությունները. և խաղաղություն է հաս­տատում բորբոքված ունկնդիրների մեջ, ովքեր իրենք իրենց հետ պայքարի մեջ լինելով` հակասություններ էին գտնում նաև Ս. Գրքի ամենևին էլ իրար չհակասող տեղերում: Եվ երբ հաշտվում են ունկնդիրները` հաշտվում են իրար հետ և Ս. Գրքի տարբեր հատվածներ:

Աստծո խոսքերը նման են բոլոր հի­վան­դու­թյունների համար պիտանի դեղամիջո­ցի: Արտաքուստ նրանք տարբեր են թվում, բայց ներքուստ նման են իրենց բուժիչ զորությամբ: Սակայն մեր բանավեճերով մենք աստվածային գիտության մեջ էլ ենք տարաձայնություններ մտցնում, որի հետևան­քով մեր բերաններում այն դառնում է ներհակ: Վիճաբանություն սի­րողների բերաններում նույնիսկ Աստծո խոս­քերն են սկսում իրար հակասել (ս. Եփրեմ Ա­սորի):

 

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

 

10.03.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․