Գրքեր

Գաղտնիքը

Աշակերտները հավաքվում են սրբակյաց ծերունի ճգնավորի մոտ և հարցնում.

- Հա´յր սուրբ, ինչումն է գաղտնիքը, որ այսպիսի պատկառելի տարիք ունես և ավելի առողջ ու առույգ ես, քան մենք, և չես հիվանդանում...

Ճգնավորը պատասխանում է.

- Աստծո կամքն է այդպես..., Տերն է այդպես որոշել այս անարժան ծառայի համար: Այնուհետև մի պահ մտախոհ դադար է տալիս և տխուր-տխուր շարունակում.

- Երկար տարիներ առաջ աղոթք էի անում, մի մարդ հայտնվեց` անգույն, սմքած, բայց սառնասիրտ դեմքով: Վաղուց էի ճանաչում էի նրան, ուրախացա, ընդառաջ գնացի ու ջերմագին փաթաթվեցի: Սակայն նա ետ-ետ գնաց ու ասաց, թե ինքը չի սիրում խոնարհության, սիրո և ժուժկալության ձգտող մարդկանց ու հեռացավ: Եվ այլևս նրան չտեսա..

Աշակերտները զարմացած միմյանց նայեցին ու հարցրեցին.

- Իսկ ո՞վ էր այդ վաղեմի ծանոթ մարդը:

Ճգնավորը տխուր շարունակեց.

- Հիվանդությունը..., հիվանդությունը...

 

Հովհաննես Մանուկյան

15.05.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․