Գրքեր

Գնա և սիրիր

Մի մարդ, ծերի մոտ գալով, ասաց.

- Ուզում եմ Աստծուն սիրել, սովորեցրո՛ւ ինձ:

- Իսկ դու նախկինում որևէ մեկի սիրե՞լ ես,- հարցրեց ծերը:

- Ես աշխարհիկ բաներով՝ սիրով և այլն, չեմ հետաքրքրվում: Ես ուզում եմ դեպի Աստված գալ:

Ծերը կրկին ասաց.

- Փորձիր հիշել՝ երբևէ գոնե մի կնոջ, մի երեխայի, ինչ-որ մեկին սիրե՞լ ես:

Մարդը պատասխանեց.

- Արդեն ասացի քեզ, որ ես կրոնավոր մարդ եմ, այլ ոչ թե սովորական աշխարհական: Ինձ միայն դեպի Աստված տանող ճանապարհն է հետաքրքրում:

- Առայժմ դա հնարավոր չէ,- պատասխանեց ծերը,- նախ պետք է որևէ մեկին սիրես: Դա քո առաջին աստիճանը կլինի: Դու գագաթի մասին ես հարցնում, այնինչ ինքդ դեռ առաջին աստիճանին էլ ոտք չես դրել: Գնա՛ և գոնե մեկին սիրի՛ր:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

01.05.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․