Գրքեր

Հերթական երախտագիտության արտահայտությունը Հադրութից տեղահանված ընտանիքին

Աստծուն ճշմարտապես հավատացող և սիրող անձը չի կարող անտարբեր գտնվել իր մերձավորի հանդեպ, որ Աստծու պատկերն ու նմանությունն ունի: Սրբերը Երկնային Արքայության արժանացան, քանի որ անտարբեր չէին իրենց շրջապատող մարդկանց հանդեպ: Երջանիկ է նա, ով տեսնում է ուրիշի ցավը և օգնում ու անվերջ բարին սերմանում: «Երբեմն մի փոքր սրտակցությունը, մի ջերմ խոսքը, մի ուշադիր վերաբերմունքը կարող է փոխել մարդու կյանքը, ով հակառակ դեպքում ստիպված կլիներ միայնակ կարգավորել իր կյանքը»,- ասել է Անտոն միտրոպոլիտ Սուրոժացին:

Հոկտեբերի 8-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Դավթյան Սուսաննային (40 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր Կանադահայոց թեմի Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ Առաջնորդանիստ Մայր Տաճարի հավատավոր անդամներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը: Սուսաննան իր ամուսնու և հինգ դուստրերի հետ Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից տեղահանվել է և այժմ վարձակալությամբ բնակվում է Ստեփանակերտ քաղաքի Այվազովսկի 15 տ. 2 հասցեում: Սուսաննայի ամուսինը՝ Համբարձումյան Սեյրանը (45 տ.), մասնակցել է արցախյան վերջին պատերազմին: Համբարձումյան ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

 

08.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․