Գրքեր

Հետքեր ավազի վրա

Օրերից մի օր մի մարդ երազ տեսավ: Երազում նա տեսավ՝ կարծես թե քայլում է ավազե ափի վրայով, իսկ նրա կողքով քայլում էր Աստված: Երկնքում նշմարվում էին նրա կյանքից պատկերներ և յուրաքանչյուր պատկերից հետո նա ավազի վրա տեսնում էր հետքերի երկու շղթա՝ մեկը իր ոտնահետքերն էին, մյուսը՝ Աստծո:

Երբ նրա առջև երևաց իր կյանքից վերջին դրվագը, նա նայեց ոտնահետքերին և տեսավ, որ հաճախ նրա կյանքի ընթացքում ոտնահետքերի միայն մի շղթա էր: Նկատեց նաև, որ դրանք իր կյանքի ամենածանր և դժբախտ ժամանակների հետ էին համընկնում:

Մարդը վշտացավ և հարցրեց Աստծուն.

- Դու չէիր, որ ասում էիր, եթե ես գնամ քո ասած ճանապարհով, դու ինձ մենակ չես թողնի: Բայց ես նկատեցի, որ իմ կյանքի ամենածանր պահերին միայն ոտնահետքերի մի շղթա էր ավազի վրա երևում: Ինչո՞ւ դու ինձ լքեցիր, երբ ես ամենաշատը քո կարիքն ունեի:

Աստված պատասխանեց.

- Իմ զավա´կ: Ես սիրում եմ քեզ և երբեք քեզ չեմ լքի: Երբ քո կյանքում վիշտ էր և փորձություններ, քո ճանապարհի վրա միայն ոտնահետքերի մեկ շղթա էր տարածվում, որովհետև այդ ժամանակ ես քեզ իմ ձեռքերի վրա էի տանում:

 

14.02.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․