Գրքեր

Հինգ կիլոմետր

Մի գյուղացի Աստծուն խնդրում է, որ օգնի իրեն, որպեսզի հասնի մոտակա քաղաքը, որը 10 կիլոմետր հեռու է լինում և առավոտյան նստում է ճանապարհի մոտ գտնվող մի ծառի կոճղի վրա ու սպասում: Այդպես համարյա մինչև երեկո սպասում է, այնուհետև հիասթափված սկսում է ճամփա ընկնել, որպեսզի հասնի մոտակա քաղաքը: Քայլելով անցնում է 5 կիլոմետր և հոգնում է: Հեռվում նկատում է մի կառք ու կառապանի և ուրախանում է: Բայց կառապանն էլ  սրտնեղած ասում է.

- Աստծուն խնդրեցի, որ ինձ աջակցի, որպեսզի որևէ մեկի համար մի բարի գործ կատարեմ և նրան քաղաք հասցնեմ ու առավոտվանից կառքի մեջ նստած սպասում էի, ապա տեսա երեկո է և կառքով եկա ու այստեղ հասա:

Այդ պահին մի փոստատար է անցում և ասում.

-Ո՛վ անմիտներ, ամեն մեկդ նստել ու սպասում էիք բախտին. ամեն մեկդ ձեր հինգ կիլոմետրն անցեք՝ գործեք այնքան, որքան կարող եք, մնացյալն արդեն Աստված կկարգավորի…

 

Հովհաննես Մանուկյան

09.05.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․