Գրքեր

ՀԿԽ-ի ուրախ նվերը երեխաներին

Հուլիսի 7-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ՄԻԱՎ-ով ապրող երևանաբնակ և Երևանի մերձակա շրջաններում բնակվող առավել կարիքավոր ընտանիքների թվով տասնհինգ երեխաներ (9-12 տ.) ուրախ և խաղերով հագեցած օր ունեցան Աղվերանի գեղատեսիլ բնության գրկում: Ուրախ և անմոռանալի օրը երեխաներին նվիրել էին Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը՝ «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

«Ընտրվեցին առավել կարիքավոր ընտանիքների երեխաներ, որպեսզի նրանք էլ հնարավորություն ունենան քաղաքից դուրս հանգստանալու: Կջանանք երեխաների օրը դարձնել հետաքրքիր և անմոռանալի, իսկ օրվա վերջում նրանց համար ունենք անակնկալներ՝ խրախուսիչ նվերներ, որ պատրաստել է նրանց համար ՀԿԽ-ն»,- ասաց կամավոր Հերմինե Կաֆյանը:

ԵԿԽ-ի կամավորների ջանքերը զուր չանցան. ողջ օրվա ընթացքում երեխաները բարձր տրամադրությամբ կամավորների հետ միասին մասնակցում էին նրանց կողմից կազմակերպած խաղերին: Սպորտային խաղերին հաջորդում էին զարգացնող խաղերը, այնպես որ երեխաները չէին հասցնում ձանձրանալ: Երեխաները խաղերը դադարեցրին միայն այն ժամանակ, երբ պետք է ճաշեին: Այն որ երեխաները Աղվերանի գեղատեսիլ բնության գրկում անմոռանալի օր ունեցան, վկայում էին նրանց գոհունակ ժպիտները: Օրվա վերջում երեխաների բարձր տրամադրությունն ամբողջացրեց այն հաճելի անակնկալը՝ խրախուսիչ նվերները, որ ԵԿԽ-ի կամավորները փոխանցեցին նրանց:

 

Կարինե Սուգիկյան

07.07.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․