Գրքեր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Ոմն աշխարհական իր որդու հետ գնաց հայր Սիսոյի մոտ` սուրբ Անտոնի լեռը, և ճանապարհին մեռավ նրա որդին, սակայն նա ամե­նևին չխռովվեց, այլ հավատով տարավ ծերի մոտ և որդու մարմնով հանդերձ ընկավ նրա առաջ, որպեսզի օրհնվեն նրանից, և մանկան հայրը, վեր կենալով, թողեց որդուն ծերի ոտքերի մոտ և խուղից դուրս եկավ: Ծերը, կարծելով, թե պաղատանքի մեջ է մանուկը, խոնարհվե­լով նրա վրա` ասաց. «Ե՛լ և դո՛ւրս գնա», քանզի չգիտեր, թե մեռած է: Մանուկը նույն պահին վեր կենալով՝ գնաց: Եվ հայրը, տեսնելով նրան, ապշեց, ներս մտնելով՝ երկրպագեց ծերին և ամեն ինչ պատմեց: Եվ ծերը տրտմեց, քանզի չէր կամենում իրերի այդպիսի ընթացք, և պատվիրեց աշակերտին ոչ ոքի չպատմել` մինչև իր վախճանը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

14.04.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․