Գրքեր

Հողագործը

Մի հողագործ եզները լծած, իր մեծ գութանով արտերն է հերկում: Նայում է երկնքին ու

մտածում. ՙՏեր Աստված, հուսով եմ, որ այս տարի ինչ էլ ցանեմ, առատ բերք կունենամ և

անցյալ տարիների երաշտից ու անհաջողություններից կխուսափեմ՚:

Աստծո հրեշտակը մոտենում է ու ասում.

- Աշխատիր հողն այնպես հերկել, որ կարողանաս արտերը հավասարաչափ ջրել, ուստի և

առատ բերք ստանալ:

Հողագործն` ինքնագոհ, բայց փոքր-ինչ դառնացած նայում է հրեշտակին ու պատասխանում.

- Դեռ մանկությունից հողի հետ եմ խաղացել ու աշխատել և իմ գործի մեջ վարպետացել, այժմ

եկել ես և ինձ խորհուրդ ես տալիս, թե ինչպես դաշտերը հերկել, ավելի լավ է, դու գնա երկինքն ու ամպերը հերկիր ու հրեշտակային գործերովզբաղվիր:

Հրեշտակը ժպտում է ու պատասխանում.

- Քանի որ քեզ վարպետ ես համարում, իսկ ինձ` աշակերտ, արդ, երկնքի ամպերն այնպես

խառնիճաղանջ եմ հերկել, որ եթե արտերդ հավասարաչափ չվարես ու չոռոգես, ապա դժվար

թե երկնքից թափվող անձրևները դաշտերդ ամբողջապես զովացնեն ու առատ բերք պարգևեն:

Այս առակի կարևոր պատգամներից մեկն այն է, որ հաճախ մարդիկ իրենց ցանկալի կարիքն են ուզում ստանալ Աստծուց, սակայն այլ պատասխան են ստանում, առավել ևս չեն հասկանում, թե Աստված իրենց ինչ է ասում..., որովհետև Տիրոջ համար հաճելի է, որ այդ կարիքը լինի մարդու համար մեղքերի թողություն ստանալը և փրկությունը, այլ ոչ թե երկրային, անձնասիրական կարիքները...

Հովհաննես սրկ. Մանուկյան

20.03.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․