Գրքեր

Ինչո՞ւ նոխազին կթել

Մի անգամ երկու հովիվ սկսեցին պետության հարցերի շուրջ վիճել: Նրանցից մեկը կատաղությամբ քննադատում էր տիրակալին, իսկ մյուսը հնարավորինս պաշտպանում էր նրա վարած քաղաքականությունը: Բղավելուց նրանց ձայները խզվեցին, բանը նույնիսկ ծեծկռտուքի հասավ, բայց այդպես էլ չկարողացան իրար որևէ բան ապացուցել: Եվ որոշեցին ճանապարհով այնքան գնալ մինչև գտնեն մեկին, ով կկարողանա իրենց վեճը լուծել:

Նախիրը թողած, այդպես կռվելով, չգիտես, թե ուր հասան: Շուտով հանդիպեցին ծխական քահանային, որ եկեղեցի էր գնում: Պատմեցին իրենց վեճի մասին ու խնդրեցին վճռել, թե իրենցից ով է ճիշտ:

Քահանան ասաց.

- Որդյակնե՛ր, ձեր վիճաբանությունը նույնն է, թե ձեզանից մեկը նոխազին կթի, իսկ մյուսը մաղը պահի դրա տակ: Իսկ ձեր կովերն ո՞ւր են:

Նման պատասխանից շվարեցին հովիվներն ու մոռացության մատնված նախրի մասին հիշելով՝ շտապեցին իրենց գործերով զբաղվել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

31.03.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․