Գրքեր

Ինչպես աղոթել

Երբ 10-րդ դարի բյուզանդական սրբերից մեկին հարցրեցին, թե ինչպես է պետք աղոթել, նա ասաց. «Աղոթքը պարզ է. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծո, ողորմիր ինձ՝ մեղավորիս»: Հարցն այն է, թե ինչպես այն ասել: Պատկերացրեք, որ մարդուն հանցագործության մեջ են մեղադրել: Կարևոր չէ արդարացիորեն, թե՝ ոչ, սակայն նրան մահապատժի են տանում: Բողոքարկումները չեն օգնել, դատավճիռը վերջնական է: Նրան բանտից քաղաքի կենտրոնական հրապարակ են տանում, դեպի կառափնարան: Ճանապարհն անցնում է արքունական պալատի մոտով և նրա վերջին հույսը թագավորի օգնությունն է: Եվ նա պետք է բղավի. «Արքա՛, ողորմիր ինձ», և այնքան բարձր պետք է կանչի, որ թագավորն անպայման լսի իրեն և օգնի: Նույն կերպ էլ պետք է սրտումդ բղավես. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծո, ողորմիր ինձ՝ մեղավորիս», ոչ թե բարձր, այլ այնպես, որ սիրտդ ու խիղճդ երկյուղածեն: Նույնքան մեծ հույսով, նույնպիսի եռանդով»:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

22.06.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․