19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Կամապաշտության մասին

Մի մարդ իր կնոջ հետ արտերի մոտով անցնելիս նրան ասաց.

-Տեսնո՞ւմ ես, ինչպես են արտերը գեղեցկապես ու պատշաճաբար հնձել:

-Հնձած չէ, այլ խուզած,- հակառակվեց կինն ամուսնու խոսքին:

Եվ այսպես ամուսինն ասում էր, թե հնձած է, կինը պնդում էր, թե խուզած է. ամուսինը բարկանալով նրան ջուրը նետեց: Արդ, երբ կինն այլևս չէր կարողանում  խոսել, հանեց ձեռքը ջրից, մատներով մկրատի ձևով նշան տվեց` ցույց տալով մինչև ի մահ, թե արտը խուզած է:

††† 

Դարձյալ, մի ուրիշ մարդ խիստ ինքնահավան ու կամապաշտ կին ուներ: Երբ սա ընկավ գետն ու խեղդվեց, և ամուսինը նրան փնտրում էր ջրին ընդառաջ գնալով, մարդիկ հարցրեցին.

-Ինչո՞ւ ես ջրին ընդառաջ փնտրում:

Նա պատասխանեց.

-Իմ կինը մշտապես ինձ հակառակվում էր խոսքով ու գործով. արդ, ինչպես որ կենդանության ժամանակ էր անում, կարծում եմ նույնը մահից հետո է անելու, և այնպես եմ հավատում, որ ընդդեմ ջրի է գնացել:

     

Հայելի վարուց

06.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․