Գրքեր

Խելամիտ խորհուրդը

Մի անզուսպ ու շուտ բռնկվող մարդ ամուսնացել էր համեստ ու հանգիստ մի կնոջ հետ: Տարիների ընթացքում այդ մարդու բնավորությունն ավելի էր սանձարձակ դարձել, սակայն նրանք հաշտ ու համերաշխ էին ապրում: Կնոջ ընկերուհիները, որ հաճախ էին վիճաբանում իրենց ամուսինների հետ, անընդհատ զարմանում էին  ու նրանից խորհուրդ հարցնում.

- Քո ամուսինն էլ շաքար չէ,- ասում էին նրանք,- սակայն համերաշխ եք ապրում: Ի՞նչ անենք, որպեսզի մենք էլ մեր ամուսինների հետ չվիճենք:

- Սիրելի ընկերուհիներ,- պատասխանում էր կինը,- ինքներդ եք մեղավոր այդ վեճերի համար: Ձեր ամուսինները բարկացկոտ խոսքեր են ասում, իսկ դուք վրդովմունքով եք պատասխանում: Իսկ ես, երբ տեսնում եմ, որ ամուսինս բարկացել է, երբեք չեմ հակաճառում նրան: Այլ աղաչում եմ Աստծուն, որպեսզի հանգստություն ու խաղաղություն պարգևի ամուսնուս սրտին: Ամուսինս էլ, երբ տեսնում է, որ նույնիսկ կես բառ իրեն չեմ հակադարձում՝ հանգստանում է: Դուք էլ այդպես վարվեք, իմ թանկագին ընկերուհիներ, և այդժամ երջանիկ կլինեք ձեր ամուսինների հետ:

Տեր Աստված սովորեցնում է մեզ չարին չարով չպատասխանել: Իսկ եթե չար խոսքով բարկացկոտ խոսքին չպատասխանել, ապա ընտանիքում կարգ ու կանոն և խաղաղություն կտիրի:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

16.11.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․